Վաշինգտոնի շրջանային վերաքննիչ դատարանը, մերժել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի թիկնապահների՝ ցուցարարներին ծեծի ենթարկելու գործով թուրքական կողմի ներկայացված բողոքը: Թուրքական կողմը բողոքել էր դատարանի որոշման դեմ՝ պահանջելով կասեցնել այդ գործը:
«Փարիզը և Մոսկվան այս փուլում ավելի են սինխրոնիզացնելու իրենց քայլերը»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց Վրաստանի Ռազմավարական վերլուծության կենտրոնի ավագ վերլուծաբան Գելա Վասաձեն՝ անդրադառնալով տարածաշրջանի շուրջ ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակին ու գերտերությունների դիրքավորմանը:
Կորոնավիրուսի համավարակի չորրորդ ալիքն այլևս ընդգրկում է Ֆրանսիայի բոլոր շրջանները: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Գաբրիել Ատալը:
«Բավականին ծավալուն աշխատանք է, արդյո՞ք հնարավոր է ողջ սահմանին նման առաքելություն իրականացնել»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց ռուս ռազմագետ Ալեքսանդր Խրամչիխինը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով ռուս սահմանապահներ տեղակայելու առաջարկին:
Վիեննայում բանակցություններն իրանական միջուկային ծրագրի շուրջը Գործողությունների համատեղ համապարփակ պլանին (ԳՀՀՊ) Իրանի վերադարձման վերաբերյալ չեն կարող հարատեւ լինել:
Պակիստանում որոշ ուժեր կցանկանային կրկնել «Թալիբան» շարժման փորձը եւ ապակայունացնել այդ երկրի իրադրությունը: Հուլիսի 29-ին կայացած առցանց ճեպազրույցում այդ մասին հայտարարել է Աֆղանստանի հիմնախնդրով ՌԴ-ի նախագահի հատուկ ներկայացուցիչ, ՌԴ-ի արտգործնախարարության Ասիայի երկրորդ դեպարտամենտի տնօրեն Զամիր Քաբուլովը։
Երկու հրթիռ է արձակվել Բաղդադի «կաաչ գոտու» վրա, որտեղ գտնվում են ԱՄՆ-ի դեսպանատունը եւ այլ օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչություններ: Հուլիսի 29-ին այդ մասին հաղորդել է SHAFAQ News նորությունների պորտալը՝ վկայակոչելով երկրի ուժային կառույցների աղբյուրներ։
Սեյսմոլոգները երկրաշաժ են գանցել Ալյասկայի նահանգի տարածքում:
Հեռուստաալիքի տվյալներով՝ գրոհի հետեւանքով եւս երեք զինվորականներ տուժել են: Ընդհարման ընթացքում ոչնչացվել են հինգ զինյալներ: Այլ մանրամաներ չեն հայտնում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Հուլիսի 28-ին 5,7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Խաղաղ օվկիանոսում՝ Պերուի ափերից ոչ հեռու:
Ներկայումս շուրջ 18 միլիոն աֆղաններ ապում են հումանիտար սուր ճգնաժամի պայմաններում: Հուլիսի 28-ին այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ի Աֆղանստանի աջակցման առաքելության ղեկավար Դեբորա Լայոնսը՝ Քաբուլի նախագահական պալատում հանդես գալով երկրի իշխանությունների հետ հանդիպմանը։
Տոկիոյի իշխանությունները, որտեղ այս պահին տեղի են ունենում ամառային Օլիմպիական խաղերը, անցած օրը հայտնաբերել են կորոնավիրուսով վարակման 3 177 դեպք, ինչը դարձել է հերթական հակառեկորդը:
Ինդոնեզիայի Հյուսիսային Սումատրայի նահանգում ակտիվացած Սինաբունգ հրաբուխը 4 500 մետր բարձրությամբ մոխրասյուն է արտանետել: Հուլիսի 28-ին այդ մասին հայտնել է CNN Indonesia լրատվական պորտալը՝ վկայակոչելով Հրաբխագիտության եւ երկրաբանական ռիսկերի նվազեցման կենտրոնի ներկայացուցիչ Արմեն Պուտուրային:
Հնդկաստանի հյուսիսային հատվածներում մուսսոնային անձրևների առաջացրած հեղեղումների հետևանքով մահացել է առնվազն 16 մարդ: Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը:
Իրավապահ մարմինների գնահատմամբ՝ հեղեղումների պատճառով ընդհանուր առմամբ տուժել է 766 մարդ:
Մասնագետների խոսքով՝ օդի փորձաքննությունը ցույց է տվել, որ տեղի բնակիչներին որևէ վտանգ չի սպառնում:
Եվրոպայի խորհուրդը լուրջ մտահոգություն է հայտնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական պետության ղեկավար Էրսին Թաթարի վերջին հայտարարությունների առնչությամբ, որոնք վերաբերում են Կիպրոսի հյուսիսում գտնվող Ֆամագուստա քաղաքի Վարոշա շրջանի կարգավիճակին:
Անցյալ շաբաթ աշխարհում կորոնավիրուսով վարակելիությունն աճել է8 տոկոսով, իսկ մահացությունը՝ 21 տոկոսով:
Ադրբեջանը չի դադարեցնում սադրանքները հայ-ադրբեջանական սահմաններին: Մայիսի 12-ից սահուն կերպով հայ-ադրբեջանական սահման տեղափոխված ադրբեջանական սադրանքները ժամանակ առ ժամանակ բռնկվում են սահմանի տարբեր հատվածներում:
Իրաքի հակաահաբեկչական վարչության աշխատակիցները երկրի տարբեր նահանգներում ձերբակալել են ծայրահեղական «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 14 անդամի: Այս մասին հայտնել է Իրաքի զինված ուժերի հրամանատարի ներկայացուցիչ Յահյա Ռասուլը:
Գերմանիայի բնակիչների կեսից ավելին ստացել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի երկու բաղադրիչը:
Թուրքիայի պետական «Anadolu» լրատվական գործակալությունը մանրամասներ է հայտնել Ադրբեջանի, Թուրքիայի ու Պակիստանի խորհրդարանների նախագահների՝ Սահիբա Գաֆարովայի, Մուսթաֆա Շենթոփի և Ասադ Քայսերի կողմից ստորագրված «Բաքվի հռչակագրից»։
Սեւծովյան նավատորմի (ՍՆ) «Կապիտան Գուրեւ» փրկարար քարշականավն անցել է Սուեզի ջրանցքը եւ ուղեւորվում է Օմանի ծոց, որտեղ կմասնակցի ջրասուզորդների «Խորություն-2021» բազմամարտի մրցույթի ապահովմանը, հուլիսի 28-ին ասված է Սեւծովյան նավատորմի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Ադրբեջանի իշխանությունների հրավերով՝ Պակիստանը ներքաշվում է հարավկովկասյան զարգացումներում: «Զանգեզուրի միջանցքը կդառնա նոր միջանցք եղբայրական Պակիստանից դեպի Թուրքիա և Ադրբեջան»,- այս մասին հայտարարել է Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Սախիբա Գաֆարովան Պակիստանի և Թուրքիայի խորհրդարանների խոսնակների հետ առաջին եռակողմ հանդիպմանը: Ըստ նրա, եռակողմ պլատֆորմը ծառայելու է այդ երկրների ավելի սերտ միավորմանը:
Աֆղանական բանակի զինծառայողները վերջին օրը ոչնչացրել են «Թալիբան» շարժման 189 զինյալների, եւս 138-ը վիրավորվել է:
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հուլիսի 29-ին կհայտարարի նոր կորոնավիրուսի դեմ բոլոր դաշնային պետական ծառայողների պարտադիր պատվաստման կանոն սահմանելու մասին:
Ֆրանսիայի իրավաբանական մարմիններն սկսել են հետաքննություն այն հարձակման կապակցությամբ, որը հուլիսի լույս 27-ի գիշերն անհայտ անձինք կատարել են Փարիզում Կուբայի դեսպանատան վրա: Այդ մասին հայտնել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչը:
Միացյալ Նահանգերը մտադիր է Իաքում իր զորակազմի մարտական առաքելությունն ավարտել դեկտեմբերի 31-ին, ըստ որում տեղական անվտանգության ուժերի, ինչպես նաեւ քրդական ռազմականացված կազմավորումների աջակցությունը կշաունակվի:
Hubble աստղադիտակն առաջին անգամ ջրային գոլորշու հետքեր է հայտնաբերել Հանիմեդի մթնոլորտում, որը Յուպիտերի խոշորագույն արբանյակներից է: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
Բրիտանական The Guardian պարբերականը հրապարակել է տեսանյութ, որն արվել է Չինաստանում և ցույց է տալիս` ինչպես է հզոր ավազամրրիկը «կուլ տալիս» Դյունհուան քաղաքը: