Լոս Անջելեսի դատարանը որոշում է կայացրել վերջնականապես դադարեցնել ամերիկացի երգչուհի Բրիթնի Սփիրսի հոր խնամակալությունը դստեր նկատմամբ, որը շարունակվում էր արդեն 13 տարի:
Ճապոնիայի Կագոսիմա պրեֆեկտուրայում թռչնագրիպի դեպքեր են գրանցվել:
Թուրքական «Bayraktar TB2» ԱԹՍ-ներն արտադրող «Baykar Makina» և ուկրաինական «Իվչենկո Պրոգրես» ընկերությունները համագործակցության մասին մի քանի փաստաթուղթ են ստորագրել:
«Ադրբեջանը ԵԱՀԿ ՄԽ ձևաչափին վերադառնալու համար մի շարք պատճառներ կարող է ունենալ»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց ռուս կովկասագետ Ալեքսեյ Մալաշենկոն՝ անդրադառնալով ԵԱՀԿ ՄԽ գործունեության վերականգնման հնարավորություններին։
Գերմանիայի կանցլերի պաշտոնակատար Անգելա Մերկելը նախազգուշացրել է քաղաքացիներին կորոնավիրուսի պատճառով սպասվող դժվարին օրերի մասին և կոչ արել բոլորին պատվաստվել:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կցանկանար «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրների մի քանի դիվիզիոն ստանալ Ռուսաստանից:
Ակնհայտ է նաև, որ այն օրակարգը, փաստաթղթերը, որոնք ԵԱՀԿ ՄԽ սեղանին էին պատերազմից առաջ, այսօր չեն կարող լինել: Ինչպես նաև պետք է նախկին փաստաթղթերը փոփոխվեն, որպեսզի համապատասխանեցվեն այսօրվա իրողություններին:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը նպատակահարմար չի համարում ՆԱՏՕ-ի զորավարժություններին ի պատասխան Սև ծովում ռուսական զորքերի զորավարժություններ անցկացնելը:
Միացյալ Նահանգների իշխանությունները Մոսկվային ու Մինսկին հայտնել են իրենց անհանգստությունը՝ Բելառուսի ու Լեհաստանի սահմանին փախստականների առկայության իրավիճակով պայմանավորված:
Ռումինիայում իշխող Ազգային լիբերալ կուսակցության (PNL-Partidul Naţional Liberal) փոխնախագահ, Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Բեն-Օնի Արդելեանը Լեռնային Ղարաբաղի 44-օրյա պատերազմը դադարեցնելու վերաբերյալ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 1-ամյակի առնչությամբ գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում:
Ռուսաստանն անվճար ավելի քան 1 միլիոն թեստի հավաքածու է մատակարարել ԱՊՀ-ի երկրներին COVID-ի ախտորոշման համար եւ պատրաստ է հետագայում եւս աջակցություն ցուցաբերել բժիշկ մասնագետներին: Այդ մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը:
COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում նոյեմբերի 12-ի առավոտվա դրությամբ կազմել է 251 միլիոն 941 հազար 758: Այդ մասինվկայում են Ջոնս Հոփքինսի ամերիկ յան համալսարանի տվյալները:
Կամչատկայում Կարիմի հրաբուխը նոյեմբերի 12-ին մոխրասյուն է արտանետել:
Չինաստանի Դալյան քաղաքում (Լյաոնինի հյուսիսարեւելյան նահանգ) շարունակում է աճել կորոնավիրուսով հիվանդացությունը: Այդ մասին վկայում են ՉԺՀ-ի առողջապահության պետական կոմիտեի տվյալները:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) գործադիր մարմնի անդամ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն է:
Եվրամիությունը Բելառուսի իշխանություններին մեղադրում է ԵՄ երկրների հետ սահմանին լարվածությունն արհեստականորեն սրելու համար: Լեհաստանի, Լիտվայի և Լիտվայի սահմանապահները փորձում են միգրանտներին թույլ չտալ մուտք գործել երկրի տարածք, Բելառուսն էլ այդ ուժայիններին մեղադրում է դաժանության հարցում:
ԱՄՆ-ի իշխանությունները տվյալներ չունեն Ուկրաինայի սահմանի մոտ Ռուսաստանի Դաշնության հնարավոր մտադրությունների մասին, սակայն մտահոգված է ռուսական զորքերի տեղաշարժով: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը:
Ադրբեջանը Գորիս-Կապան ճանապարհի 21 կմ-ին տիրանալուց հետո չի՛ բավարարվելու իր այդ հաջողությամբ ու հաջորդ քայլով անելու է ամեն ինչ Սյունիքով միջանցքին հասնելու համար։ Այս տեսանկյունից՝ Սյունիքում ընթացող այս գործընթացները խիստ վտանգավոր և մտահոգիչ են, որովհետև միջանցքի թեման փակ չէ. այն ամեն օր ու ամեն ժամ Ադրբեջանը բարձրաձայնելու է, քանի դեռ այն չի ճեղքել։ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում նման տեսակետ հայտնեց պատմաբան Գևորգ Մելքոնյանը։
Եվրամիությունը (ԵՄ) մեկ տարով երկարաձգել է Արևելյան Միջերկրական ծովում հորատման աշխատանքների համար Թուրքիայի դեմ կիրառվող պատժամիջոցները։ Այդ մասին ասվում է ԵՄ երկրների խորհրդի հաղորդագրության մեջ։
Գերմանիայի Դաշնային Հանրապետության (ԳԴՀ) կանցլերի պաշտոնակատար Անգելա Մերկելը նոյեմբերի 19-ին Բեռլինում կընդունի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգին:
Գերմանիայի արտաքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Հայկո Մաասը, Ֆրանսիայի ԱԳ նախարարության ղեկավար Ժան Իվ լե Դրիանը եւ Ուկրաինայի ԱԳ նախարարության ղեկավար Դմիտրի Կուլեբան նոյեմբերի 15-ին Բրյուսելում հանդիպում կանցկացնեն «Արեւելյան գործընկերության» երկրների ներկայացուցիչների հետ կայանալիք բանակցությունների շրջանակներում:
Անհայտ զինված մարդիկ գրավել են Գատավա քաղաքը Նիգերիայի հյուսիսի Սոկոտոյի նահանգում, քաղաքի հինգ բնակիչների պանտանդ վերցրել եւ նրանց համար 500 հազար նայր (շուրջ հազար դոլար) փրկագին են պահանջել: Այդ մասին նոյեմբերի 12-ին հաղորդել է Premium Times թերթը:
Կովկասագետ, «Ռեգնում» գործակալության խմբագիր Ստանիսլավ Տարասովն անդրադարձել է Ֆրանսիայի ԱԳ նախարարի՝ օրերս հայ և ադրբեջանցի գործընկերների հետ տեղի ունեցած հանդիպումներին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո:
Մզկիթում պայթյունի հետեւանքով տասնյակ մարդիկ են զոհվել եւ վիրավորվել Աֆղանստանի Նանգարհարի նահանգի Սփինհարի շրջանում, որը գտնվում է երկրի արեւելքում: Նոյեմբերի 12-ին իր էլեկտրոնային տարբերակում այդ մասին հայտնել է տեղական Etilaat Roz թերթը՝ վկայակոչելով տարածաշրջանի աղբյուրներ:
Փարիզում 2+2 ձևաչափով մեկնարկել է Ռուսաստանի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարների ու պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը:
Ճապոնիան մտադիր է լուծել չորս կղզիների՝ Կունաշիրի, Շիկոտանի, Իտուրուպի եւ Հաբոմայիի հարցը եւ հաշտության համաձայնագիր կնքել Ռուսաստանի հետ:
Ղազախստանի վարչապետ Ասկար Մամինն առաջարկել է ԱՊՀ-ի Կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստն անցկացնել 2022 թվականի մայսին Նուր Սուլթանում:
Միգրանտների խումբը Բելառուսից «Բրուզգի» անցակետով ճեղքել-անցել է Լեհաստան: Այդ մասին հաղորդել է Sputnik Բելառուսը: «Փախստականները վնասել են փշալարերով արգելափակոցը , Լեհաստանի ոստիկանությունն ամեն բան տեսագրել է»,-ասվում է գործակալութ5ան Telegram-ալիքում:
Աշխարհին անհրաժեշտ է կորոնավիրուսի դեմ պատվաստման միջազգային պլան, որպեսզի 2022 թվականի առաջին կեսին Երկիր մոլորակի վրա պատվաստված լինի բնակչության առնվազն 70 տոկոսը:
Հարավային Կալիֆոռնիայի համալսարանը, Նյու Յորքի համալսարանը եւ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտն ուսանողական ավանների տարհանման հրամաններ են արձակել պայթյունի՝ ստացված սպառնալիքների պատճառով: