Բաժիններ՝

Մոլդովայի նախագահական ընտրություններին մասնակցությունը գերազանցել է 52 տոկոսը

Մոլդովայի նախագահական ընտրություններին մասնակցությունը, Երևանի ժամանակով 21։00-ի տվյալներով, գերազանցել է 52%-ը, ասվում է Մոլդովայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում։

Այսօր Մոլդովայում կայանում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը։ Ընտրատեղամասերը կփակվեն Երևանի ժամանակով 23.00-ին:

Հոկտեմբերի 20-ին կայացած առաջին փուլում, նույն այս ժամին, քվեարկությանը մասնակցել էր ընտրողների ավելի քան 48,5%-ը։

Երկրորդ փուլին մասնակցում են երկրի նախագահ Մայա Սանդուն և նախկին գլխավոր դատախազ Ալեքսանդր Ստոյանոգլոն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930