
Իրանի ու Ադրբեջանի ռազմածովային ուժերն համատեղ զորավարժություն են անցկացնելու Կասպից ծովում

Իրանի ու Ադրբեջանի ռազմածովային ուժերն այսօր համատեղ զորավարժություն են անցկացնելու Կասպից ծովում:
Զորավարժության կարգախոսն է «համագործակցություն հանուն խաղաղության և բարեկամության»:
Խաղարկվելու են որոնողափրկարարական գործողություններ:
Ընթացիկ տարում Իրանն ու Ադրբեջանն անցկացրել էին ևս մեկ համատեղ զորավարժություն:
Վարժանքների հայտարարված նպատակը ահաբեկչության դեմ պայքարը, Արասի ամբարտակի պաշտպանությունն ապահովելը, փորձի փոխանակումը, համագործակացության մակարդակի բարելավումն է:
Նման ձևաչափով սա երկու երկրների առաջին զորավարժությունն է: Մինչև այս զորավարժություններն անցկացվել են հիմնականում ռազմածովային ուժերի մակարդակով և եղել են բազմակողմ:
Սահմանային զորավարժություն անցկացնելու հավանականության մասին հայտնի էր դարձել դեռ 2022թ. հոկտեմբերին՝ Իրանի ԶՈւ ԳՇ պետի և Ադրբեջանի պաշտպանության նախարարի հեռախոսազրույցից:
2023-ի սեպտեմբերին էլ Իրանի ու Ադրբեջանի միջև ռազմական համագործակցության զարգացման հարցերով հանձնաժողովի 3-րդ նիստն էր անցկացվել, որի շրջանակներում ևս քննարկվել էին ռազմական ոլորտում համագործակցության հարցեր: