Ուկրաինայի դաշնակիցների միջև տարաձայնությունները ձեռնտու են Պուտինին. CNN
Ուկրաինայի դաշնակիցների միջև տարաձայնությունները ձեռնտու են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, հաղորդում է CNN-ը։
«Արևմուտքում միասնության բացակայությունը, Արևմուտքի և Կիևի տեսակետների որոշակի տարբերությունը ցանկալի նպատակի վերաբերյալ։ Այս ամենի հետևանքով, Պուտինը պատճառ չունի վերանայելու իր գործողությունները Ուկրաինայում»,- CNN-ի հրապարակման մեջ նշել է միջազգային հարաբերությունների փորձագետ Թոմաս Գրեհեմը:
Ընդ որում, հակամարտությունը ոչ միայն Մոսկվայի և Կիևի, այլ Ռուսաստանի և Արևմուտքի միջև է, ուստի հնարավոր բանակցությունների մասշտաբը պետք է համապատասխանի այս մակարդակին, ասվում է հրապարակման մեջ։ Բրիտանացի վերլուծաբան Ջոն Լոուի կարծիքով՝ Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունները միջազգային ասպարեզում ԱՄՆ ազդեցությունը նվազեցնելու միջոց են։