Առանց ատվաստանյութերի երկրներում կորոնավիրուսային վարակի ինտենսիվ տարածումը մեծացնում է վիրուսի նոր ավելի վտանգավոր տարբերակաների հայտնվելու հավանականությունը, ինչը կարող է հանգեցնել արդեն գոյություն ունեցող պատրաստուկների արդյունավետության նվազեցման:
«Հայաստանում Ֆրանսիայի դեսպանի հայտարարությունները պետք է մանրազնին վերլուծվեն»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ֆրանսաբնակ քաղաքական վերլուծաբան Կայծ Մինասյանը՝ անդրադառնալով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հնարավոր այցին տարածաշրջան և Ֆրանսիայի դերին տարածաշրջանում:
Բելառուսի հետ Լիտվայի սահմանը, որը միաժամանակ ԵՄ-ի արտաքին սահմանն է, կպաշտպանվի փշալարերով պատված 4 մետրանոց պատով: Այդ ծրագրի մասին լրագրողներին հայտնել է Լիտվայի ՆԳՆ-ին առընթեր Պետական սահմանի պահպանության ծառայության պետի տեղակալ Վիդաս Մաչայտիսը:
ԱՄՆ-ը ռուսական կողմին է փոխանցել 24 դիվանագետների ցուցակ, որոնք պետք է լքեն երկիրը մինչև սեպտեմբերի 3-ը վիզայի ժամկետը լրանալու պատճառով: Այս մասին հայտնել է Վաշինգտոնում ՌԴ-ի դեսպան Անատոլի Անտոնովը՝ «National Interest»-ին տված հարցազրույցում:
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Հունաստանի իշխանությունների կողմից Արևմտյան Թրակիայում թուրքերի համար 12 հիմնական դպրոցների փակումը, հաղորդում է Daily Sabah-ը:
Լիտվայի սահմանային անցակետերում ներկայում տեղակայված է 2 հազար միգրանտ՝ եկած Բելառուսից: Անօրինական միգրանտներին տեղակայելու համար Վիլնյուսը դիտարկում է ԵՄ անդամ մյուս երկրներին դիմելու հնարավորությունը:
Չինաստանի կենտրոնական Հենան նահանգում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած հեղեղումների զոհերի թիվը հասել Է 302-ի, 50 մարդ անհետ կորած է:
Հնդկաստանի առողջապահության նախարարությունն անցած օրն արձանագրել է կորոնավիրուսով ախտահարման 40 134 նոր դեպք: Ինչպես օգոստոսի 2-ին հայտնել է երկրի առողջապահության եւ ընտանիքի բարեկեցության նախարարությունը, համավարակի ընթացքում երկրում վարակվածների քանակը հասել է 31 695 958-ի։
Աֆղանստանի պաշտպանության եւ անվտանգության ազգային ուժերի (ԱՊԱԱՈՒ) ստորաբաժանումներն անցած օրը ոչնչացրել են «Թալիբան» շարժման 455 զինյալների եւ վիրավորել 232-ին: Այդ մասին հայտնել է Աֆղանստանի պաշտպանության նախարարությունը Twitter-ի իր էջում:
Նիգերի առնավազն 18 զինծառայողներ են սպանվել զինյալների կողմից երկրի արեւմուտքում՝ Բուրկինա Ֆասոյի հետ սահմանի մերձակայքում:
Չինաստանի Հենանի կենտրոնական նահանգում տեղատարափ անձրեւների հարուցած հեղեղումների հետեւանքով զոհվածների թիվը հաբսել է 302-ի, 50 մարդ անհայտ կորել է:
Մոսկվայում շոգի պատճառով եղանակային վտանգավորության նարնջագույն մակարդակ է հայտարարվել: Այս մասին, ըստ РБК-ի՝ հայտնել է ՌԴ Հիդրոմետկայանը:
Հունաստանի արտաքին գործերի նախարարությունը հերքել է թուրքական կողմի պնդումներն այն մասին, թե հունա-թուրքական սահմանին իբր այնպիսի միջադեպ է տեղի ունեցել, որի ընթացքում հունական կողմից արձակված կրակոցների հետևանքով թուրք քաղաքացի է զոհվել:
Չորս մարդ է զոհվել օգոստոսի 1-ին Կալիֆոռնիայի հյուսիսում ուղղաթիռի կործանման հետեւանքով: Այդ մասին հայտնել է Associated Press գործակալությունը։
ԱՄՆ-ի կառավարությունը վերսկսել է արագացված ընթացակարգով Կենտրոնական Ամերիկայից անօրինական միգրանտներին հայրենիք արտաքսելու գործընթացը:
Անգլիան թույլատրել է եվրոպական երկրների ու ԱՄՆ-ի քաղաքացիների առանց կարանտին մուտքը իր տարածք, պայմանով, որ նրանց անցած լինեն պատվաստման ամբողջ կուրսը (2 չափաբաժին): Ընդ որում պատվաստանյութերը պետք է գրանցված լինեն ԱՄՆ-ի ու ԵՄ-ի բժշկական գործակալությունների կողմից:
Գրենլանդիայում անսովոր տաք ջերմաստիճանի պատճառով սառցե ծածկույցի զանգվածային հալոցք է տեղի ունենում: Հուլիսի 28-ից սկսած ամեն օր մոտ 8 մլրդ տոննա սառույց է հալչում:
Լոնդոնը կարծիք է հայտնել, որ Իրանը պատասխանատվություն է կրում Արաբական ծովում ճապոնական Mercer Street լցանավի վրա իրականացված հարձակման համար, ինչի հետևանքով անձնակազմի երկու անդամ է մահացել, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի քաղաքացի:
Միջերկրական ծովում խորտակվող նավից շուրջ 400 մարդ է փրկվել: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է SOS Mediterranee ֆրանսիական հասարակական կազմակերպությունը:
Աֆղանստանի հարավում գտնվող Գիլմենդ նահանգում ռազմական գործողություններ են տեղի ունեցել, որոնց ընթացքում սպանվել է «Թալիբան» արմատական շարժման առնվազն 50 զինյալ: Այս մասին տեղեկացնում է «Ինտերֆաքսը» ՝ հղում անելով Աֆղանստանի ազգային բանակի 215 -րդ կորպուսի մամուլի ծառայությանը:
Իշխանության եկած զինվորականների կողմից ստեղծված Մյանմարի պետական վարչական խորհուրդը հայտարարել է երկրի ժամանակավոր կառավարության ձևավորման մասին: Այս մասին տեղեկացնում է «Սինխուա» գործակալությունը` հղում տալով խորհրդի հրամանին, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը կիրակի օրը վարչապետի պաշտոնակատար Հուսեյն Արնուսին լիազորել է ձևավորել նոր կառավարություն այն բանից հետո, երբ երկրում անցկացվել են նախագահական ընտրություններ և Ասադը վերընտրվել է պետության ղեկավարի պաշտոնում: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Հունաստանի արտաքին գործերի նախարարությունը հերքել է թուրքական կողմի պնդումներն այն մասին, թե հունա-թուրքական սահմանին իբր այնպիսի միջադեպ է տեղի ունեցել, որի ընթացքում հունական կողմից արձակված կրակոցների հետևանքով թուրք քաղաքացի է զոհվել: Այս մասին ասված է Հունաստանի արտաքին քաղաքական գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։
Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ռազմածովային ուժերի հրամանատար Ռոբերտ Բերկը հայտնել է, թե որ դեպքում ՆԱՏՕ-ի ուժերը կրակ կբացեն Սև ծովում ռուսական նավերի ուղղությամբ:
Աֆղանստանի զորքերը «Թալիբան» արմատական շարժումից հետ են գրավել Հերատ նահանգի Գուզարա շրջանը:
5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Հունաստանի ափերի մոտ: Այս մասին հաղորդում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը:
Սլովակիայում կորոնավիրուսի դեմ ամբողջական պատվաստումը պարտադիր է դարձել այն զինվորականների համար, որոնք մասնակցում են երկրից դուրս իրականացվող գործողություններին:
Կորոնավիրուսային SARS-CoV-2 վարակը շարունակում է մուտացվել, ուստի պետք է սպասել նոր՝ առավել վտանգավոր տարբերակների՝ ի հավելումն այս խմբին դասվող «ալֆա», «բետա», «գամմա» և «դելտա» հիմնամանրէների:
Տոկիոյում, որտեղ ներկայում ընթանում են ամառային Օլիմպիական խաղերը, նախորդ օրվա ընթացքում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 4 058 նոր դեպք:
«ՀՀ-ում կարևոր պաշտոններում նոր մարդիկ են նշանակվել, նրանք պետք է հարմարվեն աշխատանքին, ինչպես նաև բոլոր խաղացողները պետք է վերջնականապես դիրքավորվեն անընդհատ փոփոխվող իրավիճակում»,- այս մասին 168․am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին և այն լուծելու ուղղությամբ արվող առաջարկներին։