Ադրբեջանը իր վրա հստակ պարտավորություններ է վերցրել, որոնք, ռուս-թուրքական, հարաբերություններում բարդություններ առաջանալու դեպքում, հակասելու են Շուշիի հռչակագրին․ Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ  Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանն ասել է, Ուկրաինայի կոնֆլիկտի լուծումն այդ երկրի տարածքային ամբողջականության սկզբունքի պահպանմամբ է կարելի լուծել։

Ռուսաստանի արտգործնախարարությունում հիշել են, որ Թուրքիան զենք է մատակարարում Ուկրաինային, իսկ Ռուսաստանի նախագահը հստակ ասել է, որ որևէ միջանկյալ լուծման չի գնալու։

Ադրբեջանը Ռուսաստանի հետ ստրատեգիական պայմանագրեր է կնքել, նաև Մերձկասպյան երկրների հետ կնքված կոմունիկեյում իր վրա հստակ պարտավորություններ է վերցրել, որոնք, ռուս-թուրքական, կամ թուրք-իրանական, կամ այդ երկուսը միասին, հարաբերություններում բարդություններ առաջանալու դեպքում, հակասելու են Շուշիի հռչակագրին։

Ադրբեջանը շպագատ է իջել ու պարզ չէ, թե իրավիճակի բարդացման դեպքում, ինչպես է կարողանալու շպագատի դիրքից նորից կանգնել»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930