Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում օդային տագնապ է հայտարարվել: Կիևի քաղաքային պետական վարչությունը հորդորել է բոլոր բնակիչներին շտապ տեղափոխվել ապաստարաններ:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր ուղերձում հայտարարել է, որ կպայքարեն մինչև վերջ:
Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը հայտարարել է, որ իրեն պատկանող արբանյակային կապի Starlink ցանցը չի արգելափակելու ռուսական լրատվամիջոցները:
Ամերիկյան հեղինակավոր CNN հեռուստաընկերությունը դադարեցնում է հեռարձակումը Ռուսաստանի Դաշնության տարածքում:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույցներ է ունեցել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ:
Ռուսաստանը հայտնում է Ուկրաինայի Մարիոպոլ և Վոլնովախ բնակավայրերում լռության ռեժիմի մասին՝ մարդասիրական միջանցքներով խաղաղ բնակչությանը դուրս բերելու համար:
Դոնեցկի և Լուգանսկի շուրջ 156 հազար բնակիչ փետրվարի 18-ից մինչ օրս տարհանվել է Ռուսաստան:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նախօրեին մամուլի ասուլիսով էր հանդես եկել, որի ընթացքում մեկնաբանել էր Ուկրաինայի երկինքը չփակելու ՆԱՏՕ-ի որոշումը, փոխանցում է ՈՒՆԻԱՆ-ը։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ չի լքել Կիևը և գտնվում է իր աշխատավայրում:
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը BBC-ին ասել է, որ համոզված է, որ Ուկրաինան կարող է հաղթել Ռուսաստանի հետ պատերազմում: Նա չի կարողացել նշել, թե որքան կտևի հակամարտությունը, սակայն պնդել է, որ Ուկրաինայի պարտությունն անխուսափելի չէ։ Բլինկենը բարձր է գնահատել ուկրաինացի ժողովրդի «արտասովոր տոկունությունը»:
ԱՄՆ-ը գործարկել Է 900 հազար դոլար բյուջեով նոր նախագիծ, որը վերաբերում է տաջիկա-աֆղական սահմանի դիտազննման սահմանապահ զորքերի հնարավորությունների ուժեղացմանը։
Պուտինը հիշեցրել է այդ պահանջները․ Ուկրաինայի չեզոք և ոչ միջուկային կարգավիճակը, ապառազմականացումը, ապաազգայնականացումը, ռուսական Ղրիմի ճանաչումը, ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ինքնիշխանությունը:
168.am-ի հետ զրույցում Արցախի ԱԺ «Արդարություն» կուսակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն անդրադառնալով նախատեսված խաղաղ ակցիային՝ նշեց, որ վերջին օրերին, երբ Ուկրաինայում սկսվեցին զինված գործողությունները, Հայաստանում արևմտամետ թևը հակառուսական ցույցով ակտիվության փորձ արեց: Նրանք նաև փորձեցին նմանատիպ տրամադրություն ստեղծել Արցախում, ինչը չհաջողվեց։
Եվրոպայի խորհրդարանի առաջիկա լիագումար նիստի օրակարգում արդեն պաշտոնապես ընդգրկված է «Լեռնային Ղարաբաղում մշակույթային ժառանգության ոչնչացումը» բանաձևը, որի քվեարկությունը տեղի կունենա մարտի 10-ին։
Հաղորդվում է նաև, որ մարտի 4-ին Մոսկվայի ժամանակով ժամը 15:00-ի դրությամբ՝ սահմանապահները Ուկրաինայից Լեհաստան մուտք գործելու թույլտվություն են տվել 59,1 հազար մարդու։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կոչ էր արել արևմտյան ուժերին սահմանել ոչ թռիչքային գոտի:
Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցությունների երրորդ փուլը նախատեսվում է շաբաթվա վերջին:
168.am-ի հետ զրույցում այս մասին ռուս թուրքագետ Վիկտոր Նադեին-Ռաևսկին ասաց, որ ռուսական կողմը բացարձակ հետաքրքրված չէ այս գործընթացում Թուրքիայի միջնորդության հեռանկարով և ակնհայտորեն անվտանգության երաշխավորի մասին պայմանավորվածությունը ուկրաինաթուրքական պայմանավորվածությունների տիրույթում է, որը գուցե ՌԴ-ն հաշվի է առել՝ որպես սպասելի զարգացում:
«Միևնույն ժամանակ հետսովետական տարածքում բազմավեկտորության քաղաքականություն վարում են գրեթե բոլոր երկրները, այդ թվում՝ Հայաստանը, և դա դառնում է վնասակար, քանի որ, երբ կա Ռուսաստան-Արևմուտք կոշտ դիմակայություն, ապա պետք է ընտրել պետության առաջնահերթությունները: Հայաստանը ցանկանում է լինել թե՛ Արևմուտքի, թե՛ Ռուսաստանի հետ, բայց այս իրավիճակում գոնե չեզոքությունն ավելի լավ է, քան հակառակորդը, Հայաստանի համար դա լավագույնն է:
ՆԱՏՕ-ում կարծում են, որ առաջիկա օրերին Ուկրաինայում իրավիճակը կվատթարանա, ավելի շատ զոհեր և վիրավորներ կլինեն։ ՏԱՍՍ գործակալության հաղորդմամբ՝ այս մասին ուրբաթ օրը կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։
ԵՄ-ն դադարեցնում է Ռուսաստանի եւ Բելառուսի հետ սահմանամերձ համագործակցության ծրագրերը: Այդ մասին ուրբաթ օրը՝ մարտի 4-ին, հաղորդել են Եվրոպական հանձնաժողովում (ԵՀ): Նաեւ ԵՄ-ն չի պլանավորում նոր համաձայնագրեր կնքել ռուսաստանյան հետազոտական կենտրոնների հետ:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին լքել է երկիրը, այժմ գտնվում է Լեհաստանում։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին թելեգրամյան իր ալիքում հայտնել է Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը։
Խարկովում ծանր վիրավորում են ստացել հայկական ընտանիքի 4 անդամ` ծնողներն ու նրանց 2 անչափահաս երեխաները։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել է Խարկովում Հայաստանի պատվավոր հյուպատոսի օգնական Համլետ Հովհաննիսյանը։
Եվրամիությունն այս պահին չի քննարկում իր անհապաղ ընդլայնման տարբերակը: Մարտի 4-ին Corriere della Sera թեթում հրապարակված հարցազրույցում այդ մասին հայտարարել է Իտալիայի եվրոպական գործերի (անպորտֆել) նախարար Էնցո Ամենդոլան՝ մեկնաբանելով Միությանն Ուկրաինայի անդամակցության հեռանկարները։
Ուկրաինայում հատուկ գործողությունների առաջադրանքները կկատարվեն ամբողջ ծավալով։ Այս մասին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հեռախոսազրույցում ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
S7 Airlines ավիաընկերությունը մարտի 5-ից ստիպված է չեղարկել միջազգային ուղղություններով բոլոր չվերթները: Այդ մասին ասվում է նրա հաղորդագրության մեջ:
Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հավանություն է տվել Զապորոժիեի ԱԷԿ-ի իրադրության հարցին նվիրված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ գումարելու գաղափարին։
Ուկրաինայում այսօրվա պատերազմը համարում եմ 44-օրյա պատերազմի արդյունքների ուղիղ հետևանք. Կարեն Վրթանեսյան։
Ուկրաինական Մելիտոպոլում ռուսական զորքերը շրջապատել են հեռուստաաշտարակը։ Այժմ այն գտնվում է նրանց վերահսկողության տակ։
ԵԱՀԿ-ի նախագահ, Լեհաստանի արտաքին գործերի նախարար Զբիգնեւ Ռաուն ողջունել է հումանիտար միջանցքների ստեղծումն Ուկրաինայում։ Նախօրյակին բելառուսական Բելովեժի թավուտում տեղի է ունեցել Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատվիրակությունների բանակցությունների երկրորդ փուլը: