Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տարիներ առաջ առաջարկել է վերականգնել Լեռնային Ղարաբաղը, այն դեպքում եթե Հայաստանը համաձայներ զինված հակամարտության խաղաղ կարգավորմանը:
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենն ապրիլի 14-ին Աֆղանստանից ամերիկյան զորքերը դուրս բերելու մասին հայտարարությունից հետո այցելել է Առլինգտոնի գերեզմանոցի այն հատվածամասը, որտեղ թաղված են Իրաքում եւ Աֆղանստանում զոհված ամերիկացի զինծառայողները։
Իրանի որոշումը մինչև 60 տոկոս ուրանի հարստացման մասին հարուցում է Ֆրանսիայի, Գերմանիայի ևՄեծ Բրիտանիայի անհանգստությունը: Այդ մասին ասված է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ, որն ապրիլի 14-ին տարածվել է եռակողմ կոնսուլիացիաների արդյունքների ամփոփումից հետո:
Անցյալ շաբաթ աշխարհում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարկաման ավելի քան 4,5 միլիոն դեպք, հիվանդացությունը նախորդ յոթ օրվա համեմատությամբ աճել է 11 տոկոսով, մահացությունը՝ 7 տոկոսով:
Moderna ընկերությունն ապրիլի 13-ին հայտարարել է, որ կորոնավիրուսի դեմ իր պատվաստանյութը բարձր արդյունավետությունը պահպանում է նաև պատվաստումից հետո կես տարի անց:
2021 ֆինանսական տարվա (սկսվել է 2020 թվականի հոկտեմբերի 1-ին) առաջին կեսին ԱՄՆ-ի բյուջեի պակասուրդը գերազանցել է 1,7 տրիլիոն դոլարը:
Թուրքիայի հետ ավիահաղորդակցության սահմանափակումը զբոսաշրջիկների լրացուցիչ հոսքի կհանգեցնի. կարեւորը Ռուսաստանի քաղաքացիների որակյալ հանգիստը եւ նրանց կազդուրվելն ապահովելն է:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հանդես է եկել ավանդական պարենային շուկաներում վայրի կաթնասունների վաճառքի դադարեցման օգտին՝ մարդանց վարակի փոխանցման ռիսկերը նվազեցնելու համար:
ԱՄՆ-ի սենատորները հաստատել են Ուենդի Շերմանի նշանակումը ԱՄՆ-ի պետքարտուղարի առաջին տեղակալի պաշտոնում: Այդ մասին հաղորդել են ամերիկյան ԶԼՄ-ները:
Փարիզի Աստվածամոր տաճարի վերակառուցման համար հանգանակվել է 830 մլն եվրո: Այս մասին նշել է Ֆրանսիայի մշակույթի նախարար Ռոզելին Բաշլոն:
Ճապոնական ԶԼՄ-ները գրում են, որ Տոկիոյում բացվել է Օլիմպիական խաղերի 100 օրվա հետհաշվարկն հաշվող ժամացույցը:
Մեծ Բրիտանիան գրեթե ողջ իր զորակազմը դուրս կբերի Աֆղանստանից: Այդ մասին տեղեկացնում է Times թերթը:
«Նման ցուցահանդեսն ակնհայտորեն նպատակ ունի նվաստացնելու և նսեմացնելու ղարաբաղցի հայ ժողովրդին և նրանց զինված ուժերը, ինչպես նաև ամբողջ հայ ժողովրդին»: Tert.am-ի հետ զրույցում նման դիտարկում է արել գերմանացի պատմաբան, փիլիսոփայության դոկտոր պրոֆեսոր Տեսսա Հոֆմանը՝ անդրադառնալով օրեր առաջ Բաքվում արցախյան պատերազմին նվիրված պուրակին, որտեղ հայկական կողմից գերեվարած զինամթերքի կողքին ներկայացված էին հայ զինվորի կերպարներով էքսպոնատներ։
«Ալիևը հնարավորինս փորձելու է նվազեցնել Մինսկի խմբի դերը և կարևորությունը հետագա բանակցային պրոցեսում, քանի որ ունի նպատակ, որպեսզի հետագա բոլոր քննարկումներն արդեն անցնեն ոչ Մինսկի խմբի ձևաչափով, այլ Թուրքիայի և Ռուսաստանի միջնորդությամբ:
Ամերիկայի Միացյալ Նահանգներում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 77 հազար 878 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Ճապոնիայում Կոկո անունով կատուն մեկ օրով նշանակվել է Տոյամա քաղաքի ոստիկանության բաժանմունքի ղեկավար՝ տեղի բնակիչներից մեկի կյանքը փրկելու համար: Այս մասին հաղորդել է Ճապոնիայի Հանրային հեռուստաընկերությունը:
Սպիտակ տունը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցը կառուցողական է ստացվել: Այս մասին ճեպազրույցում նշել է Սպիտակ տան մամուլի խոսնակ Ջեն Փսակին:
ԱՄՆ-ը պատրաստվում է Գերմանիայի տարածքում իր ռազմական ներկայությունն ավելացնել 500-ով:
«Թալիբան» շարժումը հայտարարել է, որ միջազգային խորհրդաժողովներին չի մասնակցի այնքան ժամանակ, քանի դեռ Աֆղանստանից դուրս չեն բերվել բոլոր օտարերկրյա զորքերը:
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ու ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտաքին գործերի նախարար Անն Լինդեն քննարկել են Ուկրաինայի հարավ-արևելքում տիրող իրավիճակը: Այս մասին հայտնում է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական կայքը:
Շուրջ 20 աշակերտ է մահացել Նիգերի մայրաքաղաք Նիամեյի դպրոցներից մեկում բռնկած հրդեհի ժամանակ: Այդ մասին հաղորդել է Actu Niger տեղական հրատարարությունը:
Ռոստուրիզմը զբոսաշրջիկների համար «թեժ գիծ» է գործարկել այն հարցերի վերաբերյալ, որոնք կապված են Թուրքիա և Տանզանիա սահմանափակ թռիչքների հետ: Այդ մասին ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Ռուսաստանը Սև ծովում իր սահմանների մերձակայքում ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ակտվիության աճի պայմաններում հարկադրված է միջոցներ ձեռնարկել սեփական անվտանգության ապահովման ուղղությամբ, բայց շահագրգռված է իրադրության քաղաքական կարգավորմամբ: Այդ մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը:
Սենատորներ Թիմ Քեյնը (դեմոկրատ Վիրջինիայի նահանգից), Քրիս Մերֆին (դեմոկրատ Քոնեկտիկուտի նահանգից) և ԱՄՆ-ի Կոնգրեսի վերին պալատի ևս 25 անդամներ նախագահ Ջո Բայդենին հղել են նամակ՝ անհապաղ Գործողությունների համատեղ համապարփակ պլանին (ԳՀՀՊ) միանալու կոչով՝ այն սպառնալիքի խաղաղ և արդյունավետ հակազդման համար, որը, նրանց կարծիքով, իրենից ներկայացնում է Իրանի միջուկային ծրագիրը: Նամակի տեքստն ապրիլի 13-ին զետեղվել է Քեյնի կայքում:
ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին ապրիլի 13-ին ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենին հրավիրել է ապրիլի 28-ին ճառով հանդես գալու Միացյալ Նահանգների օրենսդիր մարմնի երկու պալատների առջև։
Ապրիլի 13-ին Պարիստանում առնվազն չորս մարդ է զոհվել, հարյուրավորները՝ վիրավորվել իշխանությունների կողմից «Թեհրիք ի Լաբայք Պակիստան» (TLP) իսլամական կազմակերպության առաջնորդ Ալամա Սաադ Հուսեյն Ռիզվիի կալանավորման դեմ բողոքի զանգվածային ակցիաների ընթացքում:
Ապրիլի 14-ի ցերեկը տասը րոպե ընդմիջումով երկու երկրաշարժ է տեղի ունեցել Կամչատկայի ափերի մոտ: Այդ մասին հաղորդվում է Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի գեոֆիզիկայի ծառայության կայքում:
154 երկրներում այս պահին 781 միլիոն պատվաստում է կատարվել COVID-19-ի դեմ: Դա թույլ է տալիս ենթադրել, որ լիովին պատվաստվել է մոլորակի բնակիչների ընդամենը 5,1 տոկոսը, ապրիլի 12-ին հաղորդել է Bloomberg գործարար նորությունների գործակալությունը՝ վկայակոչելով սեփական հաշվարկները։
Գերմանիայում կորոնավիրուսով ախտահարման նոր դեպքերի թիվն անցած օրն ավելացել է 13 245-ով:
Ավստրալիայում տրոմբոզի երկրորդ դեպքն են գրանցել կորոնավիրուսի դեմ AstraZeneca ընկերության պատրաստուկով պատվաստվելուց հետո: