Գերմանիայի Բունդեսթագի նիստը, որտեղ Օլաֆ Շոլցն ընտրվելու է երկրի նոր կանցլերի պաշտոնում, տեղի կունենա ոչ ուշ, քան դեկտեմբերի 8-ը: Այս մասին հայտնում է Spiegel-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:
Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, «Կանաչները» եւ Ազատ դեմոկրատական կուսակցությունը վերջնականապես համաձայնեցրել են կոալիցիոն պայմանագիրը, որն ընկած կլինի երկրի ապագա կառավարության աշխատաքի հիմքում: Ինչպես նոյեմբերի 24-ին հաղորդել է DPA գործակալությունը, փաստաթուղթը 15:00-ին (Երեւանի ժամանակով 18:00-ին) կներկայացվի մամուլի ասուլիսում։
Այս մասին գործակալությունը զրուցել է Ադրբեջանի ԱԳ նախկին նախարար Թոֆիկ Զուլֆուգարովի հետ, որի խոսքով՝ «հակամարտությունը բաժանվել է երկու բաղադրիչի՝ առանձին ղարաբաղյան գոտի և առանձին միջպետական սահման, որի մասին կարող են բանակցել Ալիևն ու Փաշինյանը Սոչիում»:
Աֆղանստանում իշխանությունը զավթած «Թալիբան» արմատական շարժումը հավաստում է մոտ ժամանակներս Կատարում ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերսկսման պլանները:
Island դասի ամերիկյան երկու պարեկային կատեր, որոնք փոխանցվել են Ուկրաինային, ժամանել են Օդեսա: Այդ մասին հաղորդել է «Ռեն ՏՎ» հեռուստաալիքը:
Երկու խաղաղ բնակիչ սպանվել, եւս մի քաղաքացիական անձ եւ վեց զինվորական վիրավորվել են Իսրայելի հարվածի հետեւանքով, որը նա հասցրել է Հոմս քաղաքին: Այդ մասին հաղորդել է ՍԱՆԱ սիրիական պետական գործակալությունը:
Նիդերլանդների խորհրդարանը նոյեմբերի 23-ին երկու բանաձև է ընդունել Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության և հայ գերիների վերաբերյալ։
Միացյալ Նահանգները դեկտեմբերին կայանալիք «Հանուն ժողովրդավարության գագաթնաժողովի» է հրավիրել110 երկրներ եւ տարածքներ, գագաթնաժողով, որը տեղի կունենա տեսակոնֆերանսի ձեւաչափով:
Աֆղանստանը գտնվում է հումանիտար աղետի շեմին, երկրի ավելի քան 1 միլիոն երեխաներ գտնվում են սովամահության եզրին: Այդ մասին ՄԱԿ-ի նորությունների ծառայությանը տված հարցազրույցում հայտարարել է Աֆղանստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցության հաղորդակցությունների բաժնի ղեկավար Սամանթա Մորթը:
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը մտադիր է երկրորդ ժամկետով իր թեկնածությունը քվեարկության դնել 2024 թվականին: Նոյեմբերի 22-ին լրագողների համար կայացած ճեպազրույցում այդ մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին։
Ավստրալիան միջազգային ուղեւորությունները վերսկսելու եւ տնտեսությանն աջակցելու ուղղությամբ հետագա քայլերի շրջանակներում մտադիր է դեկտեմբերի սկզբից այցագրերի օտարերկրյա պահառուներին թույլատրել մուտք գործել երկիր: Այդ մասին հայտարարել է Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը:
Նոյեմբերի 23-ին Իսրայելում պաշտոնապես մեկնարկել է 5-ից մինչեւ 11 տարեկան երեխաներին կորոնավիուսի դեմ պատվաստման արշավը: Այդ մասին հաղորդել է Իսրայելի Kan ռադիոկայանը:
Բելգրադի մերձակայքում գտնվող հակակարկտային հրթիռների ֆաբրիկայում պայթյունի հետեւանքով տուժել է 16 մարդ, զոհվել է երկուսը, հաղորդել Է Սերբիայի ներքին գործերի նախարարությունը:
Կրեմլի մամուլի ծառայությունն այսօր հաստատեց՝ նոյեմբերի 26-ին Սոչիում Փաշինյանի, Պուտինի ու Ալիևի մասնակցությամբ բանակցությունները կկայանան:
«3+3-ում պետք է քննարկվեն այնպիսի հարցեր, որոնք ունեն կոնտեքստային նշանակություն և չեն կրկնում այլ ձևաչափերում գոյություն ունեցող օրակարգերին»,- այս մասին այսօր ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով տարածաշրջանային 3+3 ձևաչափի վերաբերյալ ՀՀ դիրքորոշմանը։
COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում նոյեմբերի 23-ի առավոտվա դրությամբ կազմել է 258 միլիոն 268 հազար 755: Այդ մասին վկայում են Worldometer պորտալի տվյալները:
Պատմության մեջ առաջին անգամ դեկտեմբերի 1-3-ն Ինդոնեզիայի տարածքային ջրերում կկայանան Ռուսաստանի եւ Հարավ-արեւելյան Ասիայի պետությունների ընկերակցության (ԱՍԵԱՆ) երկրների համատեղ ռազմածովային վարժանքները:
Չնայած 44-օրյա պատերազմից հետո Թուրքիան Հայաստանի առջև նոր նախապայմաններ է առաջ քաշել, պաշտոնական Երևանը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում խոսքից գործի է անցնում: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը տեղեկացրել է, որ Երևանը դիմել է Մոսկվային՝ միջնորդելու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործում:
Արեւմուտքի միջամտությունն այլ երկրների գործերին դարձել է աշխարհի տարբեր մասերում միգրանտների չվերահսկվող հոսքերի ի հայտ գալու հիմնական պատճառը, եւ դրանք դադարեցնելու համար հարկավոր է խնդիրը հիմնովին լուծել:
Նոյեմբերի 23-ին Սոմալիի Մարքա քաղաքի շրջանում ահաբեկիչները հարձակվել են Սոմալիում Աֆրիկյան միության խաղաղապահ առաքելության (AMISOM) բանակային ավտոշարասյան վրա:
Փաշինյանի, Պուտինի ու Ալիևի մասնակցությամբ Սոչիում բանակցություններ տեղի կունենան: Ռուսական «ՏԱՍՍ» գործակալության փոխանցմամբ, այս մասին տեղեկացրել է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Աֆղանստանում պայթյուն է որոտացել տեղական շուկաներից մեկում, որը գտնվում է մայրաքաղաք Քաբուլի կենտրոնում: Այդ մասին հաղորդել է Al-Jazeera հեռուստաալիքը՝ վկայակոչելով անվտանգության մարմինների մի աղբյուրի:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի շահերի պաշտպան, փաստաբան Ամրամ Մակինյանն է:
Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը «Naftemporiki» թերթին տված հարցազրույցում նշել է, որ Գերմանիայում ձևավորվելիք նոր կառավարությունից իր երկրի սպասելիքը Թուրքիային զենքի վաճառքի դադարեցումն է։
Տարածաշրջանային գերտերությունների պայքարը Սյունիքի համար շարունակում է զարգանալ ժամ առ ժամ: Թե՛ Սյունիքի պահպանումը՝ որպես հայկական, թե՛ Սյունիքի թրքացումը՝ իր բոլոր սցենարներով ու հետևանքներով, ունի աշխարհաքաղաքական մանր ու մեծ հովանավորներ, որոնցով պայմանավորված՝ Սյունիքը վերածվել է աշխարհաքաղաքական շահերի «կենտրոնի»:
90 տարեկան հասակում մահացել է Կորեայի Հանրապետության նախկին նախագահ Չոն Դու Հվանը: Այդ մասին հայտնել է Yonhap գործակալությունը:
Նոյեմբերի 23-ին Հյուսիսային Մակեդոնիայից ժամանած տուրիստական ավտոբուսը ենթարկվել է ճանապարհա-տրանսպորտային պատահարի եւ բռնկվել Բուլղարիայի «Ստրումա» ավտոմայրուղում:
Ճապոնիայի կենտրոնական մասի Նիիգատայի համալսարանի հետազոտողները ենթադրություն են հայտնել, թե երկրում նոր կորոնավիրուսի դելտա շտամի տարածումը կարող էր դադարել դրա ինքնաոչնչացման հետեւանով: Այդ մասին ասված է նոյեմբերի 22-ին Sankei Shimbun-ի հոդվածում։
Ամփոփելով Գրոդնոյի տրանսպորտային և նյութատեխնիկական ապահովման կենտրոն, ինչպես նաև հիվանդանոցներ կատարած այցի նախնական արդյունքները՝ ԱՀԿ Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Հանս Կլյուգեն նշել է, որ նոյեմբերի 25-ին Բելառուս կուղարկվի հումանիտար բեռ։ Այս մասին հայտնում է «Բելտա»-ն:
COVID-19-ի դեմ հինգից մինչեւ տասը տարի գործողությամբ պատվաստանյութի հայտնագործումը կախված է այն վիրուսի շտամներից, որոնց պետք է բախվենք: