Բաժիններ՝

Գազայի առողջապահության նախարարությունը  հրապարակել է Իսրայելի գնդակոծությունների զոհերի նոր թիվը

Գազայի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից մեկնարկած պատերազմից ի վեր Իսրայելի կողմից Գազայի հատվածի գնդակոծությունների զոհերի թիվը հասել է 47 518-ի, իսկ վիրավորներինը՝ 111 612-ի։ Հազարավոր զոհեր դեռևս գտնվում են փլատակներում։ Այս մասին հայտնում է RT Arabic լրատվական գործակալությունը։

Գազայի առողջապահության նախարարությունը տեղեկացրել է, որ  տրամադրվող բժշկական օգնությունները չեն բավարարում հրատապ կարիքների 20%-ը՝ պարզաբանելով, որ միջազգային կառույցները ստացել են բուժման կարիքների մանրամասն ցուցակներ, սակայն ներկայումս տրամադրվող օժանդակություններն առաջնահերթությունների շրջանակից դուրս են։

Նախարարությունը նաև հայտնել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածում Իսրայելի ագրեսիայի հետևանքով 20 վիրավոր է տեղափոխվել հիվանդանոց։

Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններ էր սկսել պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման հարձակումից հետո, որի հետևանքով զոհվել էր 1200 մարդ, 250 մարդ գերեվարվել էր։

Հունվարի 19-ից ուժի մեջ է մտել Կատարի, Եգիպտոսի և ԱՄՆ-ի միջնորդությամբ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հաստատված հրադադարը, որի շրջանակներում ՀԱՄԱՍ-ի մոտ պահվող պատանդները պետք է հայրենիք վերադառնան՝ Իսրայելում բանտարկված պաղեստինցիների ազատ արձակման դիմաց։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728