«Բրյուսելյան գործընթացը շարունակվում է, բայց իրավիճակն աշխարհում ստատիկ չէ, որն անկանխատեսելի է դարձնում բոլոր քաղաքական գործընթացները»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց վրացի վերլուծաբան Իրակլի Մենաղարիշվիլին, անդրադառնալով օրերս Բրյուսելում անցկացված թվով չորրորդ Փաշինյան-Միշել-Ալիև բանակցությունների արդյունքներին:
Ռուսաստանի հարավի եւ կենտրոնական մասի 11 օդանավակայաններում մինչեւ սեպտեմբերի 10-ը երկարացվել է թռիչքների կատարման սահմանափակումների ռեժիմը: Այդ մասին հաղորդել է «Ռոսավիացիա»-ն:
Չոլպոն-Աթա ավանում կայացած ԵԱՏՄ ընդլայնված կազմով նիստին Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի մասնակցությունը համաձայնեցված է եղել հայկական կողմի հետ:
Հարավկորեացի պաշտոնյան չի հայտնել այն կոնկրետ միջոցները, որոնք կընդունեն Սեուլը, Վաշինգտոնը եւ Տոկիոն փորձարկումների դեպքում: Սակայն, նրա խոսքով, արձագանքը Փենյանին ցույց կտա, որ իր գործողությունները «սխալ են եղել»:
Վաշինգտոնին հորդորում ենք՝ ուշքի գալ եւ հրաժարվել բացահայտ հակարդյունավետ նախաձեռնություններից
Ռուսաստանը բարեխղճորեն կկատարի Աֆրիկա եւ Մերձավոր Արեւելք պարենամթերքի մատակարարումների իր պարտավորությունները, չնայած ԱՄՆ-ը եւ Եվրամիությունը չեն ցանկանում վերացնել ռուսական արտահանման սահմանափակումները եւ դրանով իսկ խանգարում են պարենամթերքի գների նվազմանը համաշխարհային շուկայում: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ի Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի դեպարտամենտի տնօրեն Ալեքսանդր Կինշչակը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաջիփ Էրդողանը կայցելի Բոսնիա և Հերցեգովինա, Սերբիա և Խորվաթիա։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ Բելգրադում «Բաց բալկանյան նախաձեռնություն» գագաթնաժողովի ժամանակ:
Պայթյուն է տեղի ունեցել Աֆղանստանի Հերաթի նահանգի մզկիթում, որի հետեւանքով զոհվել է մզկիթի իմամը:
Պակիստանում հեղեղումների զոհ է դարձել 1208 մարդ: Այդ մասին գրում է Dawn թերթը՝ վկայակոչելով Աղետների հետեւանքների դեմ աշխատանքի ազգային վարչությանը: Տուժած է համարվում 6082 մարդ: Զոհերի թիվը վերջին օրվա ընթացքում ավելացել է 19-ով: Բժիշկները նախազգուշացնում են առավել տուժած շրջաններում հիվանդությունների, մասնավորապես, մաշկային եւ աղիքային ինֆեկցիաների, բռնկումների մասին: Հեղեղումները պայմանավորված են գետերի վարարումներով, որտեղ ջրի մակարդակը […]
Եվրահանձնաժողովի (ԵՀ) ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը սեպտեմբերի 2-ին հայտարարել է, որ եկել է Եվրամիության երկրներին մատակարարվող ռուսական գազի գների առավելակետ սահմանելու ժամանակը: Այս մասին հաղորդել է Reuters-ը:
Նրա տեղեկատվությամբ, այրվում է ալպյան գոտու մերձակա սաղարթավոր անտառի ստորին շերտը: Հրդեհը Շիլդա գյուղի մերձակայքում առաջացել է նախօրյակին:
Աշխարհի 101 երկրներում զանգվածային անկարգությունների առաջացման ռիսկն աճում է 2022 թվականի երրորդ եռամսյակում: Սեպտեմբերի 2-ին այդ մասին հաղորդել է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով Մեծ Բրիտանիայի Verisk Maplecroft խորհրդատվական ընկերության՝ իր մոտ առկա զեկույցը:
Lufthansa ավիաընկերության հարյուրավոր չվերթներ են չեղարկվել ուրբաթ օրը՝ սեպտեմբերի 2-ին, օդաչուների գործադուլի կապակցությամբ, որոնք պահանջում են աշխատավարձի բարձրացում եւ աշխատանքի պայմանների բարելավում:
Գերմանիայի կանցլեր Օքաֆ Շոլցը հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունները շարունակելու ցանկության մասին:
Բրյուսելում, oգոստոսի 31-ին, ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ, տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը:
Ռուսաստանաբնակ միլիարդատեր Ռուբեն Վարդանյանի ռուսական բոլոր ակտիվները ՌԴ քաղաքացիությունից հրաժարվելուց և Լեռնային Ղարաբաղ տեղափոխվելուց հետո կփոխանցվեն ընտանեկան հիմնադրամին։
Նա նշել է, որ առայժմ զգույշ է լինելու մանրամասնությունների հարցում մինչեւ ավելի ստույգ տվյալներ ստանալը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:
Իտալիայի նախկին վարչապետ, «Առա՛ջ, Իտալիա» կուսակցության առաջնորդ Սիլվիո Բեռլուսկոնին էջ է բացել TikTok սոցիալական ցանցում՝ իր առաջին տեսանյութում դիմելով երիտասարդներին, գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
«Ռոսիա սեգոդնյա» մեդիա խմբի և RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի մասին ԱՄՆ Պետդեպարտամենտի հրապարակումը խանդի դրսևորում է ներքին մամուլի նկատմամբ օտարերկրյա հանրության վստահության առնչությամբ, հայտարարել են Վաշինգտոնում ՌԴ դեսպանատանը, ըստ tert.am—ի՝ գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
Այսպիսով, մեկ օրում հիվանդացածների թիվը դարձել է առավելագույնը մարտի 11-ից ի վեր: Ընդամենը համավարակի սկզբից երկրում, շտաբի տվյալներով, հայտնաբերել են վարակման 19 578 730 դեպք:
Նավթի գներն օգոստոսն ավարտել են նվազմամբ եւ շարունակում են նվազել սեպտեմբերի առաջին օրը:
Իսպանիայում այս ամառ ավելի քան 4,6 հազար մարդ մահացել է շոգից։ Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։
Նաեւ պլանավորվում է նրանց ցույց տալ գնդակոծությունների հետեւանքները:
«Հայացք» վերլուծական կենտրոնի տնօրեն Աննա Կարապետյանն ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ Փաշինյան-Ալիև-Շառլ Միշել հանդիպման վերաբերյալ տարածված հաղորդագրություններից միայն հայկականում էր նշվում, որ քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին վերաբերող հարցեր:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մարտահրավեր է նետել Արևմուտքին՝ հրավիրելով չինական և հնդկական բանակներին «Վոստոկ-2022» զորավարժություններին, գրում է Bloomberg-ը։ «Այսպիսով, նա հակազդում է Ուկրաինայի հակամարտության պատճառով Մոսկվային մեկուսացնելու ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների փորձերին»,- ասվում է հրապարակման մեջ։
Շվեդիան Ուկրաինային կնվիրաբերի մոտ 500 միլիոն շվեդական կրոնի (մոտ 46,4 միլիոն դոլար) հրետանային զինամթերք՝ իր յոթերորդ օգնության փաթեթի շրջանակներում: Այս մասին ասվում է երկրի կառավարության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։
Ռուսական դիվանագիտական շրջանակներին մոտ կանգնած 168.am-ի աղբյուրների պնդմամբ, ներկայումս տարածաշրջանում հետագա զարգացումների ճակատագիրը կախված է Ադրբեջանի նախագահի քաղաքականությունից և հատկապես այն հանգամանքից, թե բրյուսելյան հարթակում նա Ղարաբաղի ի՞նչ կարգավիճակի շուրջ համաձայնության կգա և բնակչության անվտանգության համար ի՞նչ երաշխիքներ կտա, ինչից խոսում է Երևանը:
Երևանում սեպտեմբերի 1-ին անցկացվեց Հայ-իրանական գործարար համաժողով:
Սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովի հաջորդ հանդիպումը տեղի կունենա Բրյուսելում՝ նոյեմբերին:
Ռուսաստանը, Չինաստանը եւ Իրանն ավելի ու ավելի են մերձենում, ինչը կարող է խափանել Միացյալ Նահանգների նպատակները: