Նիկոլ Փաշինյանը Դոնալդ Տրամպին այդպես էլ չշնորհավորեց պաշտոնամուտի կապակցությամբ, ի տարբերություն օրինակ մեր ռեգիոնալ հարևաններ Վրաստանի և Ադրբեջանի. Հակոբ Բադալյան

Հակոբ Բադալյանը գրում է. «Վերստին հիշեցնեմ, այս օրերին Վաշինգտոնում գտնվող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դոնալդ Տրամպին այդպես էլ չշնորհավորեց պաշտոնամուտի կապակցությամբ, ի տարբերություն օրինակ մեր ռեգիոնալ հարեւաններ Վրաստանի եւ Ադրբեջանի: Համենայն դեպս, որեւէ հարթակում չկա այդպիսի շնորհավորանք:

Նիկոլ Փաշինյանն իհարկե շնորհավորել է Տրամպին՝ նոյեմբերի 6-ին, ԱՄՆ նախագահ ընտրվելու կապակցությամբ: Բայց, մի բան է այդ շնորհավորանքը, մեկ այլ բան է շնորհավորանքը պաշտոնամուտի՝ նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Այդ առիթով շնորհավորանք Հայաստանի վարչապետն ԱՄՆ նախագահին չի հղել:

Մոռացե՞լ է, թե՞ կա այլ պատճառ: Համենայն դեպս հետաքրքիր է»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728