Աշխարհի 43 երկրներից շուրջ 45 միլիոն մարդու համար կարող է սովի խնդիր առաջանալ: Այդ մասին ասված է ՄԱԿ-ի Հումանիտար հարցերի համակարգման վարչության՝ 2022 թվականի Գլոբալ հումանիտար տեսության մեջ, որը տարածվել է դեկտեմբերի 2-ին։
COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում դեկտեմբերի 2-ի առավոտվա դրությամբ կազմել է 263 միլիոն 531 հազար 909: Այդ մասին վկայում են Worldometer պորտալի վերջին տվյալները: Վիրուսի տարածման սկզբից ի վեր COVID-19-ի հետ կապված հիվանդություններից մահացածների թիվը հասել է5 միլիոն 224 հազար 178 մարդու:
ԱՄՆ-ի առողջապահության նախարարությունը դեկտեմբերի 1-ին գրանցել է կորոնավիրուսի նոր տարատեսակով՝ օմիկրոնով, հիվանդանալու առաջին դեպքը. այն հայտնաբերվել է Կալիֆոռնիայի նահանգում: Այդ մասին հաղորդել է CNBC հեռուստաալիքը՝ վկայակոչելով հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկման կենտրոնին:
Եվրահանձնաժողովի (ԱՀ) նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտարարել է, որ լրիվ պատվաստումը եւ բուստերային ներարկումները Եվրոպայում վերածնվող կորոնավիրուսի դելտա շտամի եւ նոր սպառնալիքի՝ օմիկրոն շտամի դեմ, կպաշտպանեն ԵՄ-ի բնակչությանը։ «Լրիվ պատվաստվելը եւ բուստերներն ապահովում են ամենահուսալի պաշտպանությունը:
Բալստիկ հրթիռների եւ այլ սպառազինությունների մշակման՝ ԿԺԴՀ-ի ծրագրերն ավելի ու ավելի են ապակայունացնում տարածաշրջանի իրադրությունը:
Գերմանիայում Բունդեսթագի նիստը, որի ժամանակ քվեարկության կդրվի նոր կանցլերի պաշտոնում Օլաֆ Շոլցի թեկնածության հարցը, կկայանա դեկտեմբերի 8-ին։ Այս մասին հայտնել է խորհրդարանի մամուլի ծառայությունը:
Iraqi Airways ավիաընկերության դուրս տանող չվերթը միգրանտներին Մինսկից վերադարձրել է Իրաք: Այդ մասին հաղորդել է Բելառուսի մայրաքաղաքի օդանավակայանը:
Սոչիում նոյեմբերի 26-ին տեղի ունեցած եռակողմ բարձրաստիճան բանակցություններից հետո ԵՄ-ն ակտիվորեն պատրաստվում է դեկտեմբերի 15-ին կայանալիք Փաշինյան-Ալիև հանդիպմանը:
Ավստրիայի նախկին կանցլեր Սեբաստիան Կուրցը դեկտեմբերի 1-ին Վիեննայում կայացած մամուլի ասուլիսում պաշտոնապես հայտարարել է, որ թողնում է «Կանաչների» հետ կոալիցիան գլխավորող Ավստրիայի ժողովրդական կուսակցության (ԱԺԿ) նախագահի պաշտոնը եւ հեռանում է Ավստրիայի քաղաքականությունից։
ՌԴ-ն անհրաժեշտ էհամարում Քաբուլի նոր իշխանությունների հետ աշխատանքը՝ «Իսլամական պետության» եւ Ալ Քաիդա»-ի ահաբեկիչների դեմ պայքարելու համար: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտարարել է հատուկ հանձնարարությունների դեսպան, ՀԱՊԿ-ին առընթեր ՌԴ մշտական ներկայացուցիչ Միքայել Աղասարյան:
Օրերս ՌԴ դիվանագետ Գրիգորի Կարասինն ակնարկել է, որ Հայաստանի իշխանությունները համաձայնել են մասնակցել տարածաշրջանային 3+3 կամ 3+2 ձևաչափին, որը նախաձեռնել են Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները: Տարածաշրջանային նման ձևաչափ սկսելու մասին թյուրքական այս երկրների ղեկավարներն ակտիվորեն սկսել էին խոսել 44-օրյա պատերազմից հետո:
Գիտնականները հայտարարել են, որ SARS-CoV-2-ի սփայք-սպիտակուցները գործնականորեն չեն փոխվում մուտացիաների ժամանակ, և դրանց դեմ հակամարմինները արդյունավետ կլինեն բոլոր շտամների դեպքում, սակայն փորձագետները կասկածներ ունեն այդ բացահայտման առնչությամբ: Այս մասին տեղեկանում ենք rbc.ru-ից:
Չինաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ սպառազինությունների մրցավազք է ընթանում լավագույն գերձայնային զենքի ստեղծման համար: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի ղեկավար Ֆրանք Քենդալը:
Նախագահող դատավոր Քրիստոֆ Քոլլերը նշել է, որ դա աշխարհում առաջին դատավճիռն է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից կատարված հանցագործությունների համար եզդի փոքրամասնության դեմ։
Թել Ավիվը գներով առաջ է անցել Փարիզից եւ Հոնկոնգից եւ 2021 թվականին դարձել կյանքի համար ամենաթանկ քաղաքն աշխարհում:
Անցյալ շաբաթ աշխարհում գրեթե 3,8 միլիոն մարդ է վարակվել կորոնավիրուսով, ավելի քան 47 հազարը՝ մահացել:
ԱՄՆ-ի իրավապահներն օգոստոսին շուրջ 2,3 միլիոն ԱՄՆ-ի դոլար են առգրավել կրիպտոարժույթով, որը գողացվել էր Ռուսաստանում գտնվող հաքերների կողմից կատարված կիբեռհարձակումների արդյունքում: Այդ մասին հաղորդել է CNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով դատարանի փաստաթղթերը:
Հարավաֆրիկյան Հանրապետությունից բժիշկ Ունբեն Պիլլեյը պատմել է կորոնավիրուսի օմիկրոն շտամով ախտահարվածների մոտ ախտանշանների մասին: Նրա խոսքը մեջբերում է Bloonberg գործակալությունը։
Ռիգայում հանդիպում է կայացել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի միջև։ Այս մասին Չավուշօղլուն հայտնել է Twitter-ում։
Նոյեմբերի 28-ին Աշխաբադում ընթացող Տնտեսական համագործակցության կազմակերպության 15-րդ գագաթնաժողովի ընթացքում Իրանը, Ադրբեջանն ու Թուրքմենստանը՝ Կասպից ծովի երեք երկրները, կնքեցին գազի տարանցման եռակողմ խոշոր համաձայնագիր։ Աշխաբադում ստորագրված համաձայնագրի համաձայն՝ ամեն տարի Թուրքմենստանից Ադրբեջան Իրանի տարածքով 1,5-2 միլիարդ խորանարդ մետր գազ է մատակարարվելու։
Համաշխարհային բանկը 2022 թվականին Ռուսաստանի տնտեսության աճի իր գնահատականը հոկտեմբերին կանխատեսված 2,8 տոկոսից նվազեցրել է մինչեւ 2,4 տոկոս, եւ չի փոխել 2021 թվականի վերաբերյալ իր սպասումները՝ 4,3 տոկոս։
Այս մասին Ժնևում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը:
Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թոֆիկ Զուլֆուգարովը «Новости Кавказа GSAC» յութուբյան ալիքի հեղինակ, քաղաքական մեկնաբան Գելա Վասաձեի հետ հարցազրույցում մի շարք ուշագրավ և, ինչո՞ւ չէ՝ Հայաստանի և Արցախի համար համար վտանգավոր հայտարարություններ և ձևակերպումներ է արել, որոնցից մի քանիսը 168.am-ն առանձնացրել է:
ԱՄՆ-ի սննդամթերքի եւ դեղամիջոցների որակի սանիտարական հսկողության վարչության (FDA) կոնսուլտատիվ խումբը ձայների մեծամասնությամբ հանձնարարել է հավանություն տալ COVID-19-ի դեմ Merck ամերիկյան ընկերության պատրաստուկի օգտագործմանը կորոնավիրուսի ծանր ընթացքի բարձր ռիսկի ենթակա մեծահասակ անձանց կողմից:
Եվրամիությունը մտադիր է մինչեւ 2027 թվականն ամբողջ աշխարհում 300 միլիարդ եվրո ներդնել ենթակառուցվածքային, թվային եւ կլիմայական նախագծերում:
1872 քուրդ միգրանտներ են Բելառուսից հոժարակամ վերադարձել Իրաքյան Քրդստան (ինքնավար տարածաշրջան Իրաքի հյուսիսում): Նոյեմբերի 30-ին այդ մասին հայտնել է Shafaq News նորությունների պորտալը՝ վկայակոչելով տարածաշրջանի կառավարությունում Տեղեկատվության եւ ԶԼՄ-ների վարչության հայտարարությունը:
Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները վաղը ևս մեկ հանդիպում կունենան Շվեդիայում՝ ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում, այսօր Եվրախորհրդարանում հայտարարել է Եվրամիության արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչ Լյուկ Դիվինը։ Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոյականը:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հավանություն է տվել ապագայում համավարակների կանխման համար միջազգային համաձայնագրի կնքման հարցի շուրջը բանակցություններ սկսելու որոշման նախագծին:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ամենամյա մեծ մամուլի ասուլիսը կանցկացնի դեկտեմբերի 23-ին՝ անմիջակա ձեւաչափով: Այդ մասին հայտարարել է նրա մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Դեկտեմբերի 1-ին Նիգերիայում ավելի քան 20 մարդ, այդ թվում մի քանի դպրոցականներ են զոհվել լաստանավի խորտակման հետեւանքով: