Որոշումը հաստատվել է իշխող «Գործողություն և համերաշխություն» կուսակցության պատգամավորների 56 ձայնով։ Կոմունիստների և սոցիալիստների ընդդիմադիր դաշինքի և «Շոր» կուսակցության պատգամավորները ի նշան բողոքի լքել են նիստերի դահլիճը։
ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ Արմեն Գևորգյանի բաց նամակ է հղել ԵԽ Նախարարների կոմիտեի նախագահ պարոն Կրիշյանիս Կարինշին և ԵԽ Գլխավոր քարտուղար տիկին Մարիա Պեյչինովիչ-Բուրիչին:
Եվլախում կայացել է Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը։
Ընդգծվեց, որ անպատժելիությունը նոր ագրեսիա է առաջացնում, և ուժի կիրառումը պետք է համարժեք կերպով դատապարտվի։ ՄԱԿ անվտանգության խորհուրդը պետք է էական դեր խաղա Լեռնային Ղարաբաղում վայրագ հանցագործությունների կանխարգելման գործում
Թրյուդոյի այս հայտարարությունից հետո երկու երկրներն արտաքսել են միմյանց դեսպաններին։
Ավելի վաղ, ՌԴ պաշտպանության նախարարությունից հայտնել էին, որ Լեռնային Ղարաբաղում հրաձգային զինատեսակներից գնդակոծության է ենթարկվել ՌԴ խաղաղապահների տեղափոխող մեքենա, որում գտնվող զինվորականները զոհվել են։
Թուրքագետ Վարուժան Գեղամյանը տելեգրամյան իր ալիքում գրում է. «Իտալական La Repubblica հեղինակավոր թերթի տվյալներով՝ Ադրբեջանը բանակցություններ է վարում Իտալիայի հետ՝ տարբեր տեսակի ռազմական տեխնիկա, սպառազինություն և ռազմամթերթ գնելու համար, որի ընդհանուր արժողությունը տատանվում է 1-2 մլրդ եվրոյի մեջ։
Նախարարության մեկ այլ գրառման մեջ հաղորդվում է, որ Հաքան Ֆիդանը մասնակցել է նաև Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) մուսուլմանների Եվրոպայում կոնտակտային խմբի հանդիպմանը։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր X հաշվի գրառման մեջ շնորհակալություն է հայտնել Էրդողանին:
Եվս 2 մեղադրյալ, որոնք անմիջականորեն չեն մասնակցել ահաբեկչության կատարմանը, դատապարտվել են 5 տարվա ազատազրկման։ Պատիժը կրելուց հետո նրանք ենթակա են արտաքսման Իսլամական Հանրապետության սահմաններից։
Ելույթ է ունեցել նաև Բելգիայի դաշնային խորհրդարանի պատգամավոր Ժորժ Դալլեմանը, որն արցունքն աչքերին Լեռնային Ղարաբաղի հայերին աջակցելու խոսքերից հետո դատապարտել է միջազգային հանրության, այդ թվում՝ Եվրոպայի և Բելգիայի անգործությունը ստեղծված իրավիճակում։
Հայաստանի երրորդ Հանրապետությունը սեպտեմբերի 21-ին նշում է անկախության 32-րդ տարեդարձը:
ՌԴ նախագահը Վլադիմիր Պուտինը հեռախոսով խոսել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, հայտնում է Կրեմլը:
Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանությունը շնորհավորել է Հայաստանի քաղաքացիներին Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ:
Մենք վերահաստատում ենք մեր հավատարմությունը մանդատին և նպաստելու իրավիճակի կայունացմանը
Այս հոդվածս հատուկ եմ հրապարակում հենց ՀՀ Անկախության օրը, ոչ միայն այն պատճառով, որ իշխող վարչակազմը կանխատեսելիորեն ճամարտակելու է այսօր «ինքնիշխանության», «պետականության» և իրենց պատճառով պատմական մինիմումի հասած այլ կարևոր արժեքների մասին, այլ նաև այն պատճառով, որ եթե ճիշտ չգնահատենք գլոբալ և տարածաշրջանային տենդենցները, ապա հաջորդ տարի կարող ենք անգամ օրացույցում իներցիայով կարմիր գույնով տպվող այս օրն էլ չունենալ:
Ադրբեջանը սեպտեմբերի 19-ից Լեռնային Ղարաբաղի դեմ լայնածավալ հարձակում է սկսել, զոհերի և վիրավորների թվում կան քաղաքացիական անձինք: Սեպտեմբերի 20-ին հայտնի դարձավ, որ Արցախի Հանրապետության իշխանություններն ընդունում են ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ։
Ընդգծվել է, որ ստեղծված իրավիճակում հայտարարությունները բավարար չեն, անհրաժեշտ են միջազգային գործընկերների հստակ գործողություններ՝ Ադրբեջանին զսպելու, Լեռնային Ղարաբաղում զանգվածային ոճրագործություն և ողջ Հարավային Կովկասի ապակայունացում թույլ չտալու համար։
Սեպտեմբերի 21-ին Երևանի ժամանակով ժամը 23։00-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում հրատապ նիստ կկայանա Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական հարձակման թեմայով։
Թանկյանը մի քանի քայլ առաջարկեց։ Նախ, ըստ նրա, հարկավոր է միջազգային խաղաղապահ ուժեր ուղարկել Արցախ։ Երկրորդ՝ մարդասիրական կազմակերպությունները պետք է հումանիտար արտակարգ օգնություն ուղարկեն Արցախի հայերին։
Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել է Լեռնային Ղարաբաղի հայերին իրավունքների ու անվտանգության երաշխիքներ տրամադրելու անհրաժեշտության մասին։
Հանդիպման մասին պայմանավորվածություն էր ձեռք բերվել սեպտեմբերի 20-ին՝ ռուսական խաղաղապահ զորակազմի ղեկավարության միջնորդությամբ։ Պայմանավորվածության շրջանակում Ադրբեջանը պարտավորվել էր դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում, որտեղ ադրբեջանական վերջին ագրեսիայից հետո հայկական կողմն ունի առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր։
ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպանը հիշեցրել է, որ ռուսական խաղաղապահները Լեռնային Ղարաբաղի տարբեր շրջաններից տարհանել են 5 հազար մարդու Ադրբեջանի ռազմական ագրեսիայի ընթացքում, որի նպատակն էր տարածաշրջանում էթնիկ զտումների իրականացումը։
Բոլոր տարհանված բնակիչներին տրամադրվել են սաք սնունդ և հանգստյան սենյակ, ռուսական հատուկ նշանակության բժշկական ջոկատի զինվորական բժիշկները որակյալ բուժօգնություն են ցուցաբերում քաղաքացիական անձանց։
ԼՂ պատվիրակության կազմում կա երկու անդամ, որոնցից մեկը Արցախի խորհրդարանի «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Մելքումյանն է։
Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ 78-րդ նստաշրջանի շրջանակներում սեպտեմբերի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Շվեյցարիայի Համադաշնության արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի ղեկավար Իգնասիո Կասիսի հետ:
Մենք պետք է պատասխանատվության ենթարկենք Ալիևին և անհապաղ աջակցություն ցուցաբերենք Լեռնային Ղարաբաղի հայերին
Պետդեպարտամենտի կայքում հրապարակված շնորհավորական ուղերձում նա ԱՄՆ անունից իր բարեմաղթանքներն է հղել Հայաստանի ժողովրդին։
Ամերիկահայ հեռուստաաստղ, գործարար Քիմ Քարդաշյանը կրկին բարձրաձայնել է Ադրբեջանի կողմից Արցախի հայ բնակչության դեմ իրականացվող ցեղասպան քաղաքականության մասին՝ կոչ անելով միջազգային հանրությանն անհապաղ միջամտել իրադրությանը։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։