Թուրքիայում հույս ունեն, որ ԱՄՆ-ն այնուամենայնիվ կմատակարարի F-35 կործանիչները
ԱՄՆ Կոնգրեսը կարող է քննարկել Թուրքիային F-35 նոր սերնդի կործանիչների մատակարարման հարցը: Այս մասին հայտնել է թուրքական իշխանամետ «Türkiye» թերթի կայքը՝ հղում անելով Կոնգրեսի հետազոտական ծառայության զեկույցին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Նախկինում այդ կործանիչների մատակարարումները չեղարկվել էին Անկարայի կողմից ռուսական S-400 ՀՕՊ համակարգեր գնելու պատճառով:
ԱՄՆ Կոնգրեսի հետազոտական ծառայությունը զեկույց է պատրաստել F-35-ի վերաբերյալ: «Զեկույցում, որը կենտրոնանում է Թուրքիայի վրա, ընդգծվում է, որ Թուրքիան F-35 ծրագրի առաջին 8 միջազգային գործընկերներից մեկն է, ինչպիսիք են Մեծ Բրիտանիան, Կանադան և այլն»,- գրել է աղբյուրը։
Թերթը պարզաբանում է, որ F-16-երի վաճառքի որոշումը կրկին բացել է քննարկումն այն մասին, թե արդյոք Թուրքիան կկարողանա գնել F-35-ը։
«Կոնգրեսը կարող է վերանայել Թուրքիայի մասնակցությունը ծրագրին»,- նշվել է զեկույցում։