Նիկոլի ռեժիմն անում է ամենը, որ Հայաստանը հաստատվի որպես ձախողված կառավարում ունեցող և սուվերենություն ունենալու համար անպիտան միավոր․ Հովհաննես Ավետիսյան

Պետական կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Մի քանի օր է Թրամպն ասում է, որ Գազան վերցնելու են՝ իրենցով են անելու (we will take over Gaza).

Զուգահեռ Ռուսաստանի հետ բանակցություններ են սկսվում:

Կարծում եմ Ռուսաստանը կպահի գրավված տարածքները. Փոխարենը ԱՄՆ իրենով կանի Գազան և նաև այլ շահեր առաջ կտանի:

Սրանից բխող լիքը այլ գործընթացներ առաջ կգան, նաև մեզ վրա ուղղակիորեն ազդող:

Եթե այս ամենը իրականություն դառնա, կարող ենք արձանագրել մինչև վերջերս գործող գլոբալ աշխարհակարգի դադարը: Այսինքն, այսուհետ մեծերը՝ ուժեղները, իրավունք կունենան իրենցով անելու ձախողված կառավարում ունեցող տարածքներն ու պետությունները: Սրան, ի դեպ, դեմ չէ նաև Չինաստանը:

Հիմա, Նիկոլի ռեժիմն անում է ամենը, որ Հայաստանը հաստատվի որպես ձախողված կառավարում ունեցող և սուվերենություն ունենալու համար անպիտան միավոր:

Կամ միասին վերջ ենք դնում մեր՝ հայի, հանդեպ այս ծաղր ու ծանակին և ստորացմանը, կամ շարունակում ենք զբաղվել «ամենքս մեր գործերով»՝ ինչ-որ պահի արձանագրելով հայկական պետության մահը»:

Տեսանյութեր

Լրահոս