«ԱՄՆ պետական համակարգում մեծ փոփոխություներ են սպասվում․Սա այն է ինչ նաև պետք է Հայաստանին». Հովհաննես Ավետիսյան

Պետական կառավարման մասնագետ, տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«ԱՄՆ պետական համակարգում մեծ փոփոխություներ են սպասվում, ես կասեի դրական փոփոխություններ: Սկիզբ են դրել պետական ռեսուրսների՝ հարկ վճարողների գումարների վատնումը կասեցնելուն և պետական պարտքի նվազեցմանը:

Սա այն է ինչ նաև պետք է Հայաստանին և այն օրը, երբ հայ ժողովուրդը կայացնի նման որոշում մենք էլ կացնենք նման ճանապարհով և ես ինքս դադար կտամ յուրաքանչյուր դրամ վատնվող ռեսուրսին և հետ կվերադարձնենք արդեն վատնվածը, որ շարունակաբար մեծ ծավալներով տեղի է ունենում #nիkոլ-ի ռեժիմի ձեռամբ: Այս գումարները պետք է ուղղվեն պետության ամրացմանը այլ ոչ որոշների հարստացմանը՝ ինչպես հիմա:

Նկարը ֆորբսի տեսանյութից: Կարծում եմ մինչ օրս ԱՄՆ նախագահի գրասենյակի տեսածս լավագույն նկարը: Տեսանյութը արժի նայել»:

Տեսանյութեր

Լրահոս