![](/banners/BeFunky-design.jpg)
«Հիմա նրբությունն այն է, որ ինչքան նախորդ վարչակազմն է մասնակցել փաստաթղթի ստորագրմանը, այնքան էլ հաջորդն է մասնակցել». Փաշինյան
![](https://168.am/wp-content/uploads/2025/02/473602173_595168803328080_3840844520846726479_n.jpg)
Սպիտակ տանն ի սկզբանե հանդիպումներ նախատեսված չէին, անդրադառնալով ԱՄՆ կատարած իր այցին՝ ասաց Նիկոլ Փաշինյանը։
«Հընթացս գաղափար առաջացավ, կազմակերպվեց փոխնախագահի հետ հանդիպումը՝ չնախատեսված կարգով։ Հանդիպումը բավական երկար է տևել, տեղի է ունեցել 1+3 ձևաչափով, այսինքն՝ տետ-ա -տետ խոսակցություն չի եղել։ Պատվիրակության անդամներից մասնակցել են հանդիպմանը …»,-ասաց նա՝ ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի հետ հանդիպման մասին։
Ըստ Փաշինյանի՝ հանգամանալից և մանրամասն խոսակցություն է տեղի ունեցել․
«Ընդ որում՝ իրենց համար շատ խառը միջավայրում, և մենք բարձր ենք գնահատում, որ այդ պայմաններում երկուստեք ձևավորվել է հետաքրություն՝ նման հանդիպում իրականացնելու, և այն գնահատում եմ կարևոր և շատ արդյունավետ»։
Անդրադառնալով ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթին՝ Փաշինյանն ասաց, որ այն անցման շրջանում է ստորագրվել, իսկ մինչ այդ տրանզիցիոն թիմեր են ձևավորված եղել փոխանցման շրջանում։
«Հիմա նրբությունն այն է, որ ինչքան նախորդ վարչակազմն է մասնակցել փաստաթղթի ստորագրմանը, այնքան էլ հաջորդն է մասնակցել։ Եթե նոր վարչակազմը չուզենար, չէր ստորագրվի»,- ասաց նա։
Ըստ Փաշինյանի՝ կա ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների որակի դինամիկա, որը պետք է պահել ու զարգացնել։