Թուրքական համալսարանները՝ աշխարհի 1000 լավագույնների ցանկում

Մերձավոր Արևելքի տեխնիկական համալսարանի (ODTÜ) հովանու ներքո հիմնված «Համալսարանի վարկանիշը՝ ըստ ակադեմիական արդյունքների» (URAP) հետազոտական լաբորատորիայի կողմից հրապարակվել է աշխարհի ամենալավ 3000 համալսարանների անունները: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Առաջին 1000 համալսարանի շարքում ներառվել է Թուրքիայի 11 համալսարան:

Համալսարանների ընտրությունն իրականացվել է՝ հիմնվելով «հոդվածների», «մեջբերումների», «հասարակական գիտությունների վերաբերյալ փաստաթղթերի», «միջազգային համագործակցության», «մեջբերումների ընդհանուր ազդեցության» և «հրապարակումների ընդհանուր ազդեցության» տվյալների վրա:

«‎Քոչի ‎համալսարանը» եղել է 862-րդը, «‎Ստամբուլի‎»‎համալսարանը՝ 813-րդը, «‎Ստամբուլի տեխնիկական համալսարանը»‎՝ 712-րդը, «‎Անկարայի համալսարանը»‎՝ 760-րդը:

Տեսանյութեր

Լրահոս