Ռուսաստանն արձանագրում է, որ Պարսից ծոցի գոտում իրավիճակի ապակայունացման հերթական փուլ է նկատվում։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Թուրքիայում ունեցած հանգիստը քրեական հետապնդմամբ է ավարտվել ռուսաստանցի ամուսինների համար. նրանց բերման են ենթարկել Ստամբուլի Սուրբ Սոֆիայի (Այա Սոֆիա) տաճարում Աստվածաշունչ կարդալու համար, հայտնում է «Գազետա.Ռու»-ն։
Էական ներուժ ունի «3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակը, որը միավորում է Ռուսաստանը, Իրանը, Թուրքիան, Ադրբեջանը, Հայաստանը և Վրաստանը։
Պենտագոնի փաստաթղթերի ուսումնասիրելով՝ ռուսական РИА Новости-ն պարզել է, որ ԱՄՆ-ն կարող է ավելի քան 37 միլիարդ դոլար վաստակել Մերձավոր Արևելքի դաշնակիցներին «Patriot» հակաօդային պաշտպանության համակարգերի վաճառքից։
Իրանի դեմ ԱՄՆ-ի հարվածների հետևանքով Ահվազի հիվանդանոցից տարհանվել է մոտ 211 հիվանդ։ Այս մասին հայտնել է Al Jazeera-ն՝ նշելով, որ հիվանդները տեղափոխվել են այլ բուժհաստատություններ։
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հուլիսի 16-ին պաշտոնական այցով մեկնել է Ռուսաստան։
Հորմուզի նեղուցը կմնա փակ այնքան ժամանակ, քանի դեռ հաշվի չի առնվի Իրանի կամքը: Այս մասին հայտարարել է Իրանի զինված ուժերի ներկայացուցիչ Մոհամմադ Աքրամինիան, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը խստորեն դատապարտել է Միացյալ Նահանգների կողմից իրանական կողմի հետ կնքված փոխըմբռնման հուշագրից հրաժարվելը: Telegram-ում արված գրառման մեջ նա հայտարարել է, որ փոխըմբռնման հուշագիրը իմաստ ունի միայն այն դեպքում, երբ դրա դրույթները վավեր են և գործում են։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Թեհրանը 2024-ից Իրանում պահվող ԱՄՆ քաղաքացուն թույլ է տվել լքել երկիրը։ Այս մասին Թրամփը գրել է «Truth Social»-ում՝ միաժամանակ հավելեով, որ Իրանն ամերիկուհուն ապօրինի էր պահվում։
Իլհամ Ալիևը, հայկական Շուշիի գլոբալ մեդիաֆորումում որոշեց «խորհուրդ» տալ Ուկրաինային՝ ասելով, որ ուկրաինացի ժողովուրդը երբեք չպետք է համակերպվի օկուպացիայի հետ։ Դա նշանակում, որ նա կոչ արեց շարունակել պատերազմը Ռուսաստանի դեմ և հրապարակայնորեն խրախուսեց հետագա ռազմական գործողությունները։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չորեքշաբթի հայտարարել է, որ Միացյալ Նահանգները շուտով հաղթանակ է տանելու Իրանի նկատմամբ։ Հայտարարություններն արվել են Փենսիլվանիայի պաշտպանության և նորարարության գագաթնաժողովի շրջանակում կայացած կլոր սեղանի ընթացքում։
Իրանական Arash անօդաչու թռչող սարքերը հարվածել են Քուվեյթի Ալի ալ-Սալեմ ավիաբազայում գտնվող ԱՄՆ բանակի ռադարային համակարգերին, Patriot հակաօդային պաշտպանության համակարգերին և վառելիքի բաքերին, հաղորդում է Fars-ը:
ԱՄՆ զինված ուժերը հարվածների հերթական ալիքն են հասցրել Իրանին։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը։
Հրապարակվել է «Աշխարհի ամենամեծ տարածք ունեցող 50 երկրների» ցանկը, որը կազմվել է երկրի ընդհանուր մակերեսի՝ ցամաքային ու ջրային տարածքի հիման վրա:
Խորհրդարանական ընտրությունների ավարտից հետո, ինչպես և սպասվում էր, կրկին օրակարգ է բերվել, այսպես կոչված, «անկլավների» փոխանակման թեման:
168TV-ի «Թրիգեր» հաղորդաշարի հյուրը քաղաքագետ, Ցանցային հետազոտությունների երևանյան ինստիտուտի ղեկավար Գագիկ Հարությունյանն է:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը հանրային գործիչ Կարեն Վրթանեսյանն է:
Արդեն 6-րդ տարին է՝ 2020 թվականի Արցախի 44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայողների ծնողները փորձում են պատկան մարմիններից որևէ տեղեկություն ստանալ իրենց տղաների գտնվելու վայրի վերաբերյալ։ Այս տարիների ընթացքում նրանք թակել են պետական բոլոր մարմինների դռները, հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ, սակայն ապարդյուն։
Աշխարհում միայն Վանա լճի էկոհամակարգում ապրող էնդեմիկ ձկնատեսակի՝ տառեխի, պահպանման նպատակով սահմանված եռամսյա որսի արգելքն ավարտվել է։
Հուլիսի 13-ին՝ «Փաշինյանի և Ալիևի հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարի մեթոդները» վերտառությամբ հոդված ենք հրապարակել, որտեղ նշել ենք՝ օկուպացված Շուշիում հրավիրված միջազգային մեդիաֆորումի ժամանակ Ալիևը փորձեց ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի համատեքստում Ադրբեջանի պահանջները տեղավորել միջազգային իրավունքի տրամաբանության մեջ, «օրինական ուժ» տալով 44-օրյա պատերազմը սկսելուն, որովհետև ԵԱՀԿ Մինսկի խումբը, ըստ Ալիևի, միայն ուզում էր վերցնել Ղարաբաղը՝ ներառյալ Լաչինն ու Քելբաջարը, և տալ Հայաստանին:
Ամերիկյան նոր հարվածների հետևանքով տուժել է ավելի քան 260 իրանցի։ Դրա մասին հայտնում է Fars գործակալությունը:
Իրանի բանակի ցամաքային զորքերի յոթ զինծառայող զոհվել է, ևս 13-ը ստացել են վիրավորումներ այն հրթիռային հարվածի հետևանքով, որն ԱՄՆ զինված ուժերը հասցրել են Իրանի Իսլամական Հանրապետության հարավ-արևելքում տեղակայված ռազմական օբյեկտին։ Այդ մասին հայտնել է Իրանի բանակի հասարակայնության հետ կապերի բաժինը, հաղորդում է ԻՌՆԱ-ն։
Գագիկ Ծառուկյանի շուրջ զարգացումները միայն նրա անձին չեն վերաբերում, այլ նաև այն գործողություններին, որոնք կարող են հաջորդել ընդդիմության մյուս շարքերի նկատմամբ։
Բեռնաշրջանառությունը, այդ թվում՝ դեպի Հայաստան, հնարավոր կլինի կատարել առանց ուշացումների:
Հատկանշական է, որ ադրբեջանցի դպրոցականները պատմություն ուսումնասիրել սկսում են արդեն 5-րդ դասարանից։
TRIPP-ի իրական մասշտաբը պարզ կդառնա միայն հիմնադրամի առաջին որոշումներից հետո՝ ովքեր կստանան գումարները, որ ընկերությունները կդառնան կապալառուներ և արդյո՞ք նրանց մեջ կլինեն Սոկոլովի հետ կապված կառույցներ
Օրինագծի նախնական տարբերակը ներկայացվել էր մեկ տարի առաջ՝ 2025 ի ապրիլին։
Նույն ժամանակահատվածում Հայաստանից Ադրբեջան անուղղակի ներմուծումը կազմել է 960 դոլար, հունիսին ՀՀ-ից ներմուծում չի իրականացվել
Միացյալ Նահանգները այսօր Իրանի դեմ հարվածների նոր ալիք է սկսել: Այս մասին հայտնում է ամերիկյան զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը:
ԱՄՆ Սենատի դեմոկրատներն, ի նշան բողոքի նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Իրանի դեմ պատերազմի, արգելափակել են 1 տրիլիոն դոլարի տարեկան պաշտպանության մասին օրինագիծը՝ հրաժարվելով առաջ մղել երկկուսակցական փաթեթը, որը զգալիորեն կմեծացներ Պենտագոնի ծախսերը, այդ թվում՝ զինծառայողների աշխատավարձը։ Այս մասին հաղորդում է The Associated Press-ը։