ԱՄՆ–ն հարվածներ է հասցրել Իրանի Խուզեստան նահանգին. իրանցի պաշտոնյա
ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Իրանի հարավարևմտյան Խուզեստան նահանգին: Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտնել է նահանգապետի անվտանգության հարցերով տեղակալ Վալիոլլահ Հայաթին:
«Այսօր` ժամը 13։25-ին, ամերիկյան արկերն Աբադան քաղաք են ընկել։ Դրանից բացի, ժամը 13.30-ին երկու արկ է պայթել Մահշեհրի շրջակայքում», – ասել է Հայաթին, որի խոսքը մեջբերում է IRNA գործակալությունը։
Մինչ այդ Իրանի իշխանությունները հայտնել էին Իրանի հարավային Բուշեր քաղաքի ուղղությամբ ԱՄՆ-ի հարվածների մասին, զոհեր չկան։

