Իրանի Բենդեր Աբաս նավահանգստում պայթյուն է որոտացել

Ապրիլի 26-ի կեսօրին հզոր պայթյուն է որոտացել Իրանի հարավում գտնվող Շահիդ Ռաջայի նավահանգստում: Այս մասին հայտնում է տեղական Tasnim լրատվական գործակալությունը:

Ըստ տեղեկությունների՝ պայթյունը վնասել է նավահանգստի վարչական շենքը: Պայթյունն այնքան հզոր է եղել, որ զգացվել է նաև Պարսից ծոցի Քեշմ կղզում, որը գտնվում է նավահանգստից առնվազն 20 կիլոմետր հեռավորության վրա։ Հորմոզգան նահանգի ճգնաժամային կառավարման կազմակերպության ղեկավարը հայտնել է, որ պայթյունի պատճառը դեռևս պարզ չէ։

Tasnim-ի տվյալներով՝ պայթյունը տեղի է ունեցել վարչական շենքում։ Ըստ միջազգային լրատվամիջոցների, դրա պատճառը վառելիքի բաքում բռնկված հրդեհն է եղել: Իսկ Հորմոզգան նահանգի նավահանգստի և ծովային վարչության պետի տեղակալ Էսմայիլ Մաքիզադեի խոսքով՝ պայթյունը տեղի է ունեցել նավամատույցի մոտ:

Ներկայում հրշեջները փորձում են տեղայնացնել հրդեհը։

Տեսանյութեր

Լրահոս