
Թուրքիայում ձերբակալել են Ստամբուլի քաղաքապետարանի 47 աշխատակցի

Թուրքիայի իշխանությունները կոռուպցիոն հետաքննության շրջանակներում ձերբակալել են Ստամբուլի քաղաքապետարանի 47 աշխատակցի: Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները:
Ստամբուլի պաշտոնազրկված քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն, որը նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր քաղաքական մրցակիցն է, մարտին կալանավորվել էր կոռուպցիայի մեղադրանքով:
Դատարանի հայտարարության մեջ ասվում էր, որ Իմամօղլուն ձերբակալվել է հանցավոր կազմակերպություն ստեղծելու և ղեկավարելու, կաշառք ստանալու, յուրացումների, անձնական տվյալների ապօրինի գրանցման և ֆինանսական հետաքննության հետ կապված հանրային մրցույթներ կեղծելու համար:
Իմամօղլուն, սակայն, հերքել է բոլոր մեղադրանքները: Նրա ձերբակալությունը հանգեցրել էր զանգվածային բողոքի ցույցերի: