Իրանում հայտնել են Բենդեր Աբաս նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածների թիվը

Իրանի հարավում գտնվող Բենդեր Աբաս նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժել է առնվազն 195 մարդ:

Այս մասին հայտնում է տեղական Mehr լրատվական գործակալությունը:

Իրանական Tasnim գործակալության տեղեկություններով՝ արտակարգ դեպքի պատճառը եղել է վառելիքի բաքում բռնկված հրդեհը:

Հորմոզգան նահանգի նավահանգստի և ծովային վարչության պետի տեղակալ Էսմայիլ Մաքիզադեի խոսքով՝ պայթյունը տեղի է ունեցել նավամատույցի մոտ:

Պայթյունն այնքան ուժեղ է եղել, որ լսվել է նավահանգստից առնվազն 20 կիլոմետր հեռավորության վրա՝ Պարսից ծոցի Քեշմ կղզում:

Նավթամթերքների արտադրության և բաշխման իրանական ազգային ընկերությունը հայտարարել է, որ պայթյունը չի առնչվում նավթային ենթակառուցվածքին, իսկ նավթավերամշակման գործարաններն ու խողովակաշարերը գործում են բնականոն ռեժիմով: 

Տեսանյութեր

Լրահոս