«Եթե, իրոք, խաղաղության կետեր պետք է լինեն, ուրեմն՝ դրանք պետք է լինեն բաց սահմաններով և ի նպաստ տարածաշրջանի բոլոր երկրների, ոչ թե 100 տարով տարածքդ վարձով տաս: Դա խաղաղություն չի երաշխավորի»:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չունի առաջիկայում Ուկրաինա այցելելու ծրագրեր: Այս մասին հայտարարել է Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պաշտոնական ներկայացուցիչ Օմեր Չելիքը։
Թուրքիայում անոմալ տաքացումների և նվազ տեղումների պատճառով առաջացած գոլորշիացումից հետո ամբարտակներում ջրի մակարդակն օրեցօր նվազում է։ Մասնավորապես Ստամբուլի ամբարտակներում ջրի մակարդակը 15 օրվա ընթացքում 56.24%-ից նվազել է 50.62%:
«Հայաստանի առանձնահատկությունն այն է, որ «պետության թաղումը» տեղի կունենա ոչ թե սգո ռեքվիեմի, այլ տարբեր Լոպեսների և նրանց նմանների ուրախ երգերի ու համերգների ներքո»։
Վերջին օրերին տեղական և ոչ տեղական մամուլում տեղեկություն էր շրջանառվում, որ ԱՄՆ նախագահը Սպիտակ տանն այս ուրբաթ ընդունելու է Նիկոլ Փաշինյանին և Իլհամ Ալիևին, և, որ Թրամփի միջնորդությամբ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները ստորագրելու են խաղաղության ձգտման փոխըմբռնման հուշագիր, կամ, ինչպես ադրբեջանական աղբյուրներն են նկատել՝ «մտադրությունների նամակ», և ոչ թե՝ խաղաղության համաձայնագիր։
Հայ մեծերը՝ Թումանյանը, Չարենցը, Անդրանիկը, Նժդեհը, պատիվ են պահանջում, քանի որ իրենց կյանքը տվել են հայ ժողովրդին և ուզում են իմանալ՝ ո՞վ է այսօրվա հայը։
Վարդան Ոսկանյանը տելեգրամյան իր ալիքում գրել է:
Թուրքիական «TVF» հիմնադրամը Քուվեյթի «Kuwait Finance House» (KFH) խմբի բանկերի կոնսորցիումից 600 միլիոն դոլար երկարաժամկետ մուրաբահա (իսլամական վարկ) է ստացել:
Բաթումի քաղաքային դատարանը վրացական «Բաթումելի» և «Նետգազետի» ինտերնետ հրատարակությունների հիմնադիր Մզիա Ամագլոբելիին երկու տարվա ազատազրկման է դատապարտել 2025 թ. հունվարին Աջարիայի մայրաքաղաքում կայացած հանրահավաքի ժամանակ Բաթումի ոստիկանապետ Իրակլի Դգեբուաձեին ապտակելու համար։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հայտարարել է, որ եթե մինչև օգոստոսի 8-ն Ուկրաինայում հրադադար չհաստատվի, ապա Ռուսաստանի հետ առևտրի մեջ գտնվող երկրներից ԱՄՆ ներմուծվող ապրանքների համար կկիրառվի 100% երկրորդային մաքսատուրք:
Մի տարբերություն կա ընդամենը Վիշիի ռեժիմի ու Փաշինյանի ռեժիմի միջեւ. Վիշիի ռեժիմն ենթարկվում էր բացառապես նացիստական Գերմանիային, իսկ նիկոլիզմի ռեժիմը՝ բոլորին. առավոտ՝ Արեւմուտքին, ցերեկը՝ Հյուսիսին,գիշերը՝ Թուրքիային։
Օգոստոսի 6-ին Մոսկվայում կայանալու է կլոր սեղան՝ նվիրված թուրք-ռուսական հարաբերություններին, ինչպես նաև Թուրքիայի ու Ռուսաստանի նախագահների գործընկերային շփումների 21-րդ տարեդարձին:
Թուրքիայի զինվորական բարձրագույն խորհուրդը (YAŞ) նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ղեկավարությամբ գումարված նիստում մի շարք զինվորականների նոր կոչումներ է շնորհել: Մասնավորապես 61 գնդապետի շնորհվել է գեներալի կամ ծովակալի զինվորական կոչում։
Արդյո՞ք պայմանագիրը կարող է խզվել դրա մասնակից երեք կողմերի՝ Հայաստանի, Ադրբեջանի ու ԱՄՆ-ի համատեղ համաձայնության պարագայում։ Արդյո՞ք պայմանագրի կատարման հետևող է նշանակվելու է ԱՄՆ փոխնախագահը։ Արդյո՞ք վեճերի առկայության պարագայում հարցը գնալու է ԱՄՆ Դելավեր նահանգի արբիտրաժային դատարան։
Հայաստանին գոյութենական վտանգ է սպառնում, վտանգված է Սյունիքի ճակատագիրը, այս մասին ասվում է ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական Կոմիտեի տարածած հայտարարությունում։
«ԱՄՆ նախագահը բացառապես առաջնորդվում է ԱՄՆ-Իսրայել շահով, «Զանգեզուրի միջանցքի» վերապատվիրակման հետ կապված հարցերով։ Իրենց օդ ու ջրի նման պետք է դուրս գալ հայ-իրանական սահման և հսկողություն սահմանել այս սահմանի վրա»։
Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Օկուպացված Արցախում՝ Քարվաճառում, ականի վրա պայթել է ադրբեջանական բանակին պատկանող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենա։
ԱՄՆ պաշտպանության նախարարությանը (Պենտագոն) կից գործող պաշտպանության և անվտանգության համագործակցության գործակալությունը հայտնել է, որ Պետդեպը հաստատել է Ուկրաինային տրվող ռազմական նոր վաճառքը։
Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը, որի անունը չի նշվում, հայտնել է, որ Սպիտակ տանը հանդիպման ժամանակ, հնարավոր է, հայտարարվի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի մասին։
Իրանի գերագույն առաջնորդի միջազգային հարցերով ավագ խորհրդական Ալի Աքբար Վելայաթին զգուշացրել է տարածաշրջանային և միջազգային դերակատարներին փորձեր չկատարել՝ վերակենդանացնելու, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի նախագիծը։ Նա ընդգծել է, որ Իրանը լուռ չի մնա իր ազգային կամ տարածաշրջանային շահերին սպառնացող որևէ վտանգի դեպքում։ Այս մասին հաղորդում է Tehran Times-ը։
Օգոստոսի 7-8-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը այց կկատարի Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։
Ադրբեջանական Minval կայքի տվյալներով՝ Դոնալդ Թրամփը նախատեսում է այս ուրբաթ Վաշինգտոնում առանձին հանդիպումներ ունենալ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ։
Հատուկ ընդգծվել է նաև Հայաստանի և Վրաստանի քաղաքացիների միջև ակտիվ փոխայցելությունների փաստը՝ որպես երկկողմ հարաբերությունների կենդանի ու ամուր հիմք։
Ինչպես պարզաբանում է Tasnim գործակալությունը, մոտ ապագայում Լարիջանին կարող է դառնալ նաև Խորհրդում այաթոլլա Ալի Խամենեիի երկու ներկայացուցիչներից մեկը։
Միացյալ Նահանգները շարունակում է ակտիվ ներգրավվածության նշաններ ցույց տալ Հարավային Կովկասում ծավալվող Երևան-Բաքու հարաբերությունների, այսպես կոչված, կարգավորման գործընթացում։ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հանրապետական անդամ Ջո Ուիլսոնը, ով ամիսներ առաջ հայտարարում էր, թե նախագահ Թրամփը խաղաղություն կբերի Կովկասին, X-ի իր էջում ժամեր առաջ գրել է, որ երբեք չի եղել Դոնալդ Թրամփի նման խաղաղարար նախագահ։
Թուրքական «Türkiye gazetesi» լրատվական կայքի լրագրող Յեշիմ Էրասլանը մանրամասներ է հայտնել Սոմալիում կառուցվելիք տիեզերական կայան վերաբերյալ։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոն-հիմնադրամի տնօրեն, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Աբրահամ Գասպարյանն է:
Թուրքիայի հարավային հատվածում գտնվող Քոնյա քաղաքի Էբեր լիճը ցամաքման եզրին է: Ժամանակին 147 տեսակի թռչունի որսատեղի հանդիսացող և բազմազան ձկնատեսակներ ունեցող լճի մակարդակը հետզհետե նվազում է՝ հասնելով կրիտիկական մակարդակի:
«Ամենայն հավանականությամբ, արդեն հանձնել են «Զանգեզուրի միջանցքը»: Իհարկե, ինչպես միշտ՝ կխաբեն, կասեն՝ նման բան չկա, հետո կասեն՝ լավ ենք արել՝ հանձնել ենք, դուք գնացեք Ջեյ Լո նայեք, պարեք, ուրախացեք, չուզողի աչքն էլ հանեք: Այսինքն՝ նրանք նույն ձևով են գործում»: