«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն ամերիկաբնակ քաղաքագետ Աղասի Ենոքյանն է։
Թեհրանում տարածաշրջանային խորհրդակցական հարթակի («3+3») հանդիպման շրջանակներում հոկտեմբերի 23-ին տեղի է ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հանդիպումը:
«Մի բան է, երբ խաղաղության պայմաններում են փորձում իրականացնել բազմավեկտոր արտաքին քաղաքականություն, մեկ այլ բան է, երբ դու գտնվում ես եռացող կաթսայի էպիկենտրոնում և փորձում ես ինչ-որ խաղեր խաղալ տարբեր կենտրոնների հետ: Ցանկացած արտաքին դերակատար պահանջելու է հստակեցում, հակառակ պարագայում պարզապես անիմաստ կլինի խոսել որևէ օգնության ու աջակցության մասին»,- վստահեցրեց քաղաքագետ Արա Պողոսյանը:
Հոկտեմբերի 23-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի մասնակցությամբ Թեհրանում կայացել է տարածաշրջանային խորհրդակցական հարթակի հանդիպում:
Նա նշել է, որ հարթակը կարող էր հիմք լինել Հարավային Կովկասում հանդարտության հաստատման և մարտահրավերների լուծման համար:
«Իմանալով Հայաստանի իշխանության ձեռագիրը՝ կար մտավախություն, որ կարող են աջակցություն չտրամադրել արցախցիներին։ Մյուս կողմից՝ կան Արցախից քաղաքական ուժեր, որոնք մտածում են, որ Փաշինյանի հետ հանդիպում է պետք, որը լինելու է կողմնորոշիչ՝ իրենց հետագա անելքիների հարցում, թեև ես կարծում եմ, որ Փաշինյանի հետ հանդիպում չի էլ լինի,- ասաց Գալստյանը: Հարցին՝ ստացվում է՝ Հայաստանի իշխանությունը կարողանալու է սոցիալական աջակցության անվան տակ նաև լուռ պահել Արցախի՝ տնազուրկ դարձած մեր հայրենակիցներին, Դավիթ Գալստյանը պատասխանեց,- Ո՛չ, փողով արցախցիների դժգոհության ալիքը չի կարող մարել, կարող է միայն հետաձգվել»։
Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը՝ ամփոփելով Հարավային Կովկասի հարցերով «3+3» խորհրդատվական տարածաշրջանային հարթակի նախարարական հանդիպումը, հայտարարել է, որ Կովկասյան տարածաշրջանում կայունության ապահովումը հնարավոր է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքմամբ:
Այս մասին, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը՝ Թեհրանում «3+3» հարթակի արտգործնախարարների հանդիպման ժամանակ իր ելույթում, հաղորդում է ԱՊԱ-ն:
Հայրենիքի կորստից հետո մենք կորցնում ենք մեր ինքնության կարևորագույն բաղադրատարրերից մեկը՝ մշակութային ժառանգությունը, լինի նյութական թե ոչ նյութական։ Իսկապես, Արցախի Հանրապետության օկուպացումից հետո մեր հայկական մշակութային ժառանգության մի զգալի հատվածը փաստորեն գտնվում է կորսման եզրին։
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը հայտարարել է, որ «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների հանդիպումը Թեհրանում կարող է հիմք ստեղծել Հարավային Կովկասում տարածաշրջանային դերակատարների և հարևանների մասնակցությամբ խաղաղության համար:
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսին hոկտեմբերի 23-ին Թեհրանում ընդունել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին:
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթի գլխավորած պատվիրակությանը:
Մեհրդադ Բազրփաշն իր հերթին նշեց, որ հայկական կողմի հետ ունեցել են բավականին արդյունավետ քննարկումներ՝ Հյուսիս-հարավ ճանապարհի շինարարության հետ կապված ձեռք բերելով կարևոր պայմանավորվածություններ։
Ի՞նչ սպասել այս հարթակից, արդյոք անհրաժե՞շտ էր Արևմտյան հարթակներում հրաժարվել Արցախից, ապա նոր միայն մասնակցել տարածաշրջանային բանակցություններին՝ 168.am-ի այս հարցադրումներին ի պատասխան՝ Տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը մանրամասնեց. «Իրականում, այս հարթակն այս պահին Հայաստանի համար բավականաչափ երկիմաստ է՝ և՛ հնարավորությունների, և՛ վտանգների տեսանկյունից, որովհետև այս պահին այս ձևաչափում Հայաստանի համար գլխավոր խնդիրը, նպատակն Իրանի համար հարթակ ապահովելն է»:
Արցախն այնքան զենք ուներ, որ Ալիեւը 2 ամիս զարմացած հայտարարում էր, թե որտեղի՞ց հայերին այսքան զենք։
Հայաստանի և Իրանի միջև ճանապարհային վճարները կզրոյացվեն։ Այս մասին «Հյուսիս-hարավ» միջանցքի ներդրումային ծրագրի փաստաթղթի ստորագրման արարողության բացման ժամանակ հայտարարեց ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մեհրդատ Բազրփաշը։
«Ադրբեջանի ու Թուրքիայի համատեղ զորավարժություններից սպառնալիք կա, բայց դրանք պլանային են». Քոչարյան
Նա համոզմունք հայտնեց, որ խնդիրները ժողովուրդների միջև լուծվում են խաղաղության պարագայում, բայց դա, ըստ նրա, չի նշանակում, որ խաղաղության կարելի է հասնել առանց անվտանգության միջավայրի հստակ խնդիրների լուծման: «Էսօր դու կխփես, վաղն ինքը կխփի»,- ասաց Քոչարյանը:
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը կմասնակցի այն հանդիպմանը, որը տեղի կունենա այսօր Իրանի մայրաքաղաք Թեհրանում, «3+3» տարածաշրջանային ձեւաչափի շրջանակում։
Կա փաստ՝ ՀՀ իշխանությունը՝ հանձին Նիկոլ Փաշինյանի, վերընտրվելով 2021 թվական խորհրդարանական ընտրություններում, հանդես է եկել ծրագրով՝ ըստ որի պաշտպանելու էր Արցախի ինքնորոշման իրավունքը։ Ամիսներ անց իշխանությունը հրաժարվել է իր և՛ նախընտրական, և՛ կառավարության ծրագրից, որդեգրել՝ «նշաձողի իջեցման» վտանգավոր քաղաքականություն։
Համաձայն եմ, որ Ադրբեջանի դաշնակիցների, առաջին հերթին Իսրայելի ցածր ներգրավվածությունը նվազեցնում է նրա օպերատիվ հնարավորությունները, սակայն, ինչ վերաբերում է Թուրքիային, ապա տնտեսական ճգնաժամը նրան հետ էր պահում Իրանի, Սիրիայի տարածքում «գործողություններ» իրականացնելուց և Ադրբեջանին կանոնավոր աջակցություն ցուցաբերելուց։
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5-6 բալ:։
Մի քանի օրում Արցախի հայաթափմանը նախորդել է ինն ամսվա շրջափակման փուլը, որը մեր պետականության ամենամութ, ամենաստվերային պրոցեսների փուլն է։
Վրաստանի աուդիտի ծառայությունը հրապարակել է «Վրաստանի 2024 թվականի պետական բյուջեի մասին» Վրաստանի օրենքի նախագծի վերլուծությունն ու նշումները, գրում է BusinessPressNews-ը:
Վրաստանի պաշտոնական դիրքորոշումն այն է, որ ռուսաստանյան գործոնի պատճառով չի մասնակցի նշված ձևաչափին»,- գրում է վրացական լրատվամիջոցը։
Այս պատերազմի շարունակման, ցեղասպանության և Գազայի և Արևմտյան ափիի բնակիչների բռնի տեղահանման ցանկացած սխալ կարող է լուրջ հետևանքներ ունենալ տարածաշրջանում, հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը Հարավային Աֆրիկայի Հանրապետության արտգործնախարար Գրեյս Նալեդի Մանդիսայի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, տեղեկացնում է Mehr-ը։
Նրա խոսքով՝ Իրանն ու Ռուսաստանը պայմանավորվել են 2024 թվականի մարտին հանել երկու երկրներից ապրանքների ներմուծման մաքսատուրքերը։
Վրաստան նավթամթերքի ներմուծումը նվազել է 20 տոկոսով։ Այս մասին են վկայում Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալները։
Տարածաշրջանային խորհրդակցական հարթակում են Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, ինչպես նաև Իրանը, Ռուսաստանը և Թուրքիան։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հաստատել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի մասնակցությունը վաղը Իրանում նախատեսված բանակցություններին։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։