
Թուրք գործարարները հանդիպել են Պուտինի հետ

Ռուսական ՎՏԲ բանկի «Ռուսաստանը կանչում է» համաժողովի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի իշխանություններին շնորհավորել է ինֆլյացիան 50%-ից ցածր իջեցնելու կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
«Շնորհավորում եմ ձեզ, վերջերս այն 80% էր, հիմա 50%-ից էլ քիչ է, իրականում սա իսկապես լավ առաջընթաց է: Շնորհավորում եմ ֆինանսների հարցերով պատասխանատուներին: Սա լավ է, հիանալի»,- ասել է Պուտինը:
Թուրքական լրատվամիջոցները նկատել են, որ համաժողովին ներկա են եղել նաև Ռուսաստան-Թուրքիա արդյունաբերողների և գործարարների ասոցիացիայի նախագահ Հաջը Աքդեմիրը, ինչպես նաև թուրք հայտնի գործարար Ալի Բյուբերը:
Համաժողովին մասնակցած թուրքական «Karali Tea» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Մուստաֆա Քարալին էլ խորհրդականների միջոցով Պուտինին նվիրել է իրենց թեյը և հրավիրել Թուրքիայի Ռիզե նահանգ։