Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է
Վրաց-ադրբեջանական «Կարմիր կամուրջ» անցակետի մաքսային ծառայողների կողմից Ադրբեջանից եկող բեռնատարի զննության արդյունքում հատուկ կազմակերպված թաքստոցում հայտնաբերվել է մինչև 15 տոննա չհայտարարագրված դիզելային վառելիք։ Տեղեկացնում է Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը։
2024 թվականի հունվարից մայիս ամիսներին Ադրբեջանը 6,2 միլիարդ դոլարի նավթ է արտահանել աշխարհի երկու տասնյակ երկրներ։ Սպառող երկրների հրապարակված ցանկում առաջին տեղում Իտալիան է, երկրորդում՝ Իսրայելը, երրորդում՝ Հնդկաստանը, այնուհետև Չեխիան, Գերմանիան։
«Որոշումներ կայացնելիս չեն կարող հաշվի չառնել տարածաշրջանի հեգեմոն երկրների կարծիքը. Իրանի և Ռուսաստանի կարծիքը Հայաստանի՝ այլ անվտանգային համակարգի միանալու հարցում հնարավոր չէ անտեսել: Անտեսումը կբերի հակազդեցության»,- ասաց միջազգայնագետը։
ԱՄՆ-ն հայտարարել է Ռուսաստանի նկատմամբ մի շարք նոր պատժամիջոցներ կիրառելու մասին:
Ներքաղաքական կյանքը հասկանալիորեն կլանել է հանրային ամբողջ ուշադրությունը, մինչդեռ Հայաստանի շուրջ տեղի ունեցող զարգացումները պահանջում են չնվազող աչալրջություն, քանի որ, դրանցում գոյություն ունեցող բացահայտ մարտահրավերներից և ռիսկերից զատ, կան նաև «խմորվողները», որոնք չունեն ագրեսիվ ֆիզիկական դրսևորում, բայց կարող են ունենալ հեռուն տանող հետևանքներ:
Էդգար Ղազարյանն ու Դավիթ Սարգսյանը «Երկու ճակատ» պոդկաստի հերթական թողարկմանն անդրադառնում են անցնող շաբաթվա կարևորագույն իրադարձություններին։
Շվեյցարիայում Ուկրաինայի հարցով գագաթնաժողովին մասնակցելը համապատասխանում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքական ուղեգծին: Այս տեսակետը հայտնել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։
Ստամբուլում գտնվող Իրանի արտգործնախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանին CNN Türk-ին տված հարցազրույցում, պատասխանելով հայ-ադրբեջանական բանակցությունների ու «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ հարցին, նշել է.
Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հաշվի առնելով ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակը, շատ երկրներ զբաղված են նոր այլընտրանքային տրանսպորտային ուղիների որոնմամբ: Դրանցից մեկը Տրանս-Կասպյան միջազգային տրանսպորտային ուղին (TITR) է, որն անցնում է Չինաստանով, Ղազախստանով, Կասպից ծովով, Ադրբեջանով, Վրաստանով, այնուհետև Թուրքիա և եվրոպական երկրներ:
Հեռախոսազրույց են ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Իրանի նախագահի պաշտոնակատար Մոհամմադ Մոխբերը: Տեղեկությունը հայտնում է իրանական ISNA լրատվամիջոցը:
Արդեն տևական ժամանակ է՝ ադրբեջանական տարբեր շրջանականեր Հայաստանի Հանրապետության արևելյան և հարավային շրջանները անվանում են «Արևմտյան Ադրբեջան»։ Արդեն անդրադարձել ենք, օրինակ, 2023 թվականի նոյեմբերի 23-24-ին Նախիջևանում տեղի ունեցած «Վերադարձ դեպի Արևմտյան Ադրբեջան» փառատոնին, որին նախորդել էր «Ճանապարհ, որը տանում է դեպի Արևմտյան Ադրբեջան» խորագրով համաժողովը: Կամ, օրինակ, դեկտեմբերի 15-ից Ադրբեջանի «Արվեստի ազգային թանգարան»-ում բացված «Արևմտյան Ադրբեջանը մշակութային հիշողության մեջ» ցուցահանդեսը։
168.am-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Կոնստանտին Սիմոնովն ասաց, որ փոխպետքարտուղարների այցերը Հայաստան, որոնք ուղեկցվում են ՀՀ իշխանությունների հակառուսական հայտարարություններով այն մասին, որ ՀՀ-ն լքելու է ՀԱՊԿ-ը, պատահական չեն և լիովին համապատասխանում են ՀՀ իշխանությունների հիմնական արտաքին քաղաքականությանը։
Հայաստանի պաշտպանության նախարարությունը նույնպես հերքել էր Ադրբեջանի տարածած ապատեղեկատվությունը, թե իբր հայկական զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։
«Ադրբեջանում կա հաստատված տևական վարչական պրակտիկա․ այնտեղ գտնվող հայերը ենթարկվում են խոշտանգումների և վատ վերաբերմունքի, ընդ որում, դրանց ինտենսիվությունն ու մեթոդները դինամիկ են»,- 168․am-ի հետ զրույցում Ռուբեն Վարդանյանի խոշտանգման միջադեպին անդրադառնալով՝ այսպես արձագանքեց Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը։
Հունիսի 14-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հատուկ հրավերով մասնակցելու է «G7»-ի (Մեծ յոթնյակ) առաջնորդների գագաթնաժողովին:
Բելառուսի կողմից Ադրբեջանին առաջարկվող ծառայությունները ներառել են ավելի հին հրետանային սարքավորումների արդիականացում և անօդաչու սարքերի համակարգերի համար օգտագործվող նոր սարքավորումների տրամադրում:
«ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու հնարավոր որոշումը կազդի միայն Հայաստանի պաշտպանունակության վրա և ոչ մի այլ բանի, ուստի, իհարկե, այս որոշումը հայկական կողմինն է: Բայց հարցն այն է, որ, ցավոք, որոշումը կայացնելու է Հայաստանի ներկայիս ղեկավարությունը, որը չի առաջնորդվում հայ ժողովրդի շահերով, սա ողբերգություն է»։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան տելեգրամյան իր ալիքում համեմատել է Հայաստանում և Վրաստանում ԱՄՆ դեսպանատների հայտարարությունները՝ կապված երկու երկրում զանգվածային բողոքի ակցիաների հետ:
«Բայց գայթակղվել պետք չէ. նման խոստումներն ընդամենը խայծ են` դրված նեոգաղութային թակարդում։ Ոչ ոք մտադիր չէ «ընտրյալների ակումբի» դռները բացել հայ ժողովրդի առաջ։ Հարցրեք նեոբանդերականներին` արդյոք նրանց հաջողվե՞լ է անդամակցել ԵՄ-ին։ Ոչ, և մոտ ապագայում էլ նրանք չեն հասնի դրան: Հարց է` արդյոք ընդհանրապես կհասնե՞ն: Թող նայեն Վրաստանին, որտեղ վերջերս հաստատվեց մի օրենք, որը դուր չեկավ ԱՄՆ-ին և ԵՄ-ին։ Ու ի՞նչ»։
Վերջին 2 օրերին ադրբեջանցիները կեղծ տեղեկություններով փորձում են ֆոն ստեղծել, որ հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան ուղղությամբ լարվածության աճի միտումներ կան:
«Տնտեսական զարգացման և համագործակցության կազմակերպությունը» (OECD) տվյալներ է հարապարակել տարվա առաջին քառորդում գրանցված տնտեսական աճի վերաբերյալ:
«ՀՀ-ՀԱՊԿ առճակատման վերջին այս փուլից հետո արդեն պարզորոշ դարձավ, որ ՀՀ-ն պատրաստ է լքել ՀԱՊԿ-ը։ Սակայն, այնուամենայնիվ, կարծում եմ, որ ժամանակ ձգելով՝ Փաշինյանի իշխանությունը փորձում է շոշափել աշխարհաքաղաքական հնարավոր ելքերը ՌԴ-Արևմուտք պատերազմում Ուկրաինայի տարածքում, փորձում է նաև ստուգել ՌԴ արձագանքներն այդ կարևոր փոփոխությանը հայ-ռուսական հարաբերություններում, այդ մասին անընդհատ խոսելով և հետագայում քայլի ազդեցությունը ու դրան արձագանքը հնարավորինս թուլացնելով։
«Հաճախ ներքաղաքական լարված իրավիճակներում սահմաններին լարվածության վերաբերյալ ադրբեջանական կողմից ապատեղեկատվություն է դաշտ նետվում՝ անհրաժեշտության դեպքում էսկալացիա հրահրելու համար, որպեսզի դրանով հիմքեր տան Փաշինյանին՝ ռազմական դրություն կամ արտակարգ դրություն, պարետային ժամ երկրում մտցնելու համար։ Պարզից էլ պարզ է՝ ադրբեջանցի պաշտոնյաները բացահայտ աջակցում են Փաշինյանին»,- ասաց Սողոմոնյանը։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածե
Չինական «Qingdao Kelin Motor Technology Group»-ը Թուրքիայի գործընկերների հետ միասին ցանկանում է Թուրքիայի Դիարբեքիր քաղաքում էլեկտրական ավտոբուսներ արտադրել։
Ներքին գործերի նախարարին, ոստիկանապետին, ԱԱԾ տնօրենին, քննչական կոմիտեների ղեկավարներինառաջարկում ենք ինքնակամ հրաժարական տալ. հայտարարություն
Նիկոլ Փաշինյանը հունիսի 12-ին և հունիսի 13-ին Ազգային ժողովում հերթական ինքնախոստովանական ցուցմունքն է տվել կամ «հաղորդում» ներկայացրել իր իսկ դեմ, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմը ծրագրված էր, որպեսզի լեգիտիմացվի իշխանափոխությունից հետո Ալիևի հետ վերելակային պայմանավորվածությունը, և պատահական չէր, որ 2020 թվականի պատերազմի առաջին օրը Փաշինյանը խոսում էր պարտությունից, դրան համակերպվելուց և պարտված չզգալուց:
Իրանի անվտանգության ուժերը ոչնչացրել են ահաբեկչական խմբավորման երկու հիմնական անդամների, որոնք հարձակումներ են ծրագրել երկրի հարավարևելյան Սիստան և Բելուջիստան նահանգում՝ մասնավորապես Իրանշահր քաղաքում։ Այս մասին հայտնում է իրանական Mehr գործակալությունը։
Ո՞ւմ շահերն են պաշտպանում, Ադրբեջանի՞. վարչապետ կոչեցյալը չէ՞ր ասում՝ Արցախը Ադրբեջան է. քաղաքապետի կին