Բաժիններ՝

Եվրոպական երկու ակումբների սկաուտներ Հայաստանի հավաքականի առաջիկա խաղում կհետևեն Սպերցյանին

Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» ավագ ու կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի ծառայություններով հետաքրքրված են իտալական «Կոմոն» և ֆրանսիական «Լանսը»։

​Եվրոպական այս ակումբների սկաուտները ներկա կգտնվեն Հայաստանի և Ղազախստանի հավաքականների միջև կայանալիք ընկերական հանդիպմանը, որպեսզի անմիջապես մարզադաշտից հետևեն Էդուարդ Սպերցյանի և ազգային թիմի պաշտպան Նաիր Թիկնիզյանի խաղին։ Այս մասին հայտնում է «РБ Спорт»-ը։

​Հիշեցնենք, որ 2025/26 ավարտված մրցաշրջանում Սպերցյանը մասնակցել է ընդհանուր առմամբ 42 հանդիպման՝ դառնալով 14 գոլի և 18 գոլային փոխանցման հեղինակ։

​Հավելենք, որ Հայաստանի և Ղազախստանի ազգային հավաքականների միջև ընկերական հանդիպումը կկայանա հունիսի 6-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, ժամը 18։00-ին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930