Գեղարքունիքում գայլերի հարձակման հետևանքով ավելի քան 300 ոչխար ու գառ է սատկել
Գեղարքունիքի մարզում գայլերի հարձակման հետևանքով ավելի քան 300 ոչխար ու գառ է սատկել։ Լուրը հայտնում է shamshyan.com–ը։
«Սևան խոշորացված համայնքի Ծաղկունք բնակավայրի բնակիչը ժամը 05:30-ի սահմաններում գյուղի բնակիչներին պատկանող ոչխարներին, գառներին արոտավայր տանելիս գոմում հայտնաբերել է սատկած ոչխարներին ու գառներին»,– գրում է լրատվամիջոցը։
Գյուղացիներին պատճառվել է մոտ 15 մլն դրամի վնաս։
Ծաղկունքի բնակիչներն ակնկալում են, որ մարզային իշխանություններն ու էկոնոմիկայի նախարարությունը նյութական աջակցություն կցուցաբերեն վնասը փոխհատուցելու համար։


