Հայաստանն ու Թուրքմենստանը դյուրացնում են երրորդ երկրներ տարանցիկ բեռնափոխադրումները

Կառավարությունը հավանություն տվեց Թուրքմենստանի հետ տրանսպորտի ոլորտում համագործակցության հետագա զարգացման մտադրությունների մասին փոխըմբռնման հուշագրի նախագծին: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը նշեց, որ հուշագիրը երկու երկրներին հնարավորություն կընձեռի հաստատել վստահելի և հավասարազոր գործընկերություն:

«Այն կնպաստի տրանսպորտի ոլորտում փոխշահավետ համագործակցությանը, կապահովի բարենպաստ պայմաններ երկու երկրների միջև, ինչպես նաև կդյուրացնի երկու երկրների տարածքներով դեպի երրորդ երկրներ տարանցիկ բեռնափոխադրումներն ու ուղևորափոխադրումները»,- ասաց Մարտիրոսյանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930