Բաժիններ՝

ՄԻԵԴ-ն Ադրբեջանին պարտավորեցրել է փոխհատուցում վճարել ընդդիմադիր գործիչներին

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) այսօր հրապարակել է ադրբեջանցի 6 ընդդիմադիրների հայցերով որոշումը, հայտնում է ադրբեջանական Turan գործակալությունը։

Ընդդիմադիրների փաստաբան Ասաբլի Մուստաֆաևը հայտնել է, որ բողոքները ներկայացվել են անօրինական կալանավորման, հավաքների ազատության իրավունքի և արդար դատական հետաքննության խախտման համար։

Դատարանն ընդունել է հայցվորների իրավունքների խախտումներն ու վճռել է, որ Ադրբեջանը պարտավոր է վճարել 12 հազար եվրո փոխհատուցում յուրաքանչյուրին, ևս 6 հազար եվրո՝ դատական ծախսերի համար։

Այդկերպ, Ադրբեջանի կառավարությունը պարտավոր է վճարել 72 հազար եվրո փոխհատուցում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930