Թուրքիայում 2017 թվականի առաջին հինգ ամսում 182 երեխա ենթարկվել են սեռական ոտնձգության:
Ժամանակակից թուրք գրող Բիրգյուլ Օղուզի «Հա՛հ» վիպակը 2014թ. արժանացել է Եվրամիության Գրական մրցանակի: Գիրքը տպագրվել է անգլերեն, լեհերեն, հունգարերեն, գերմաներեն, խորվաթերեն և թարգմանվում է ևս 9 լեզվով։
Անկարայի դատախազությունը գյուլենականների դեմ իրականացվող հետաքննության շրջանակում որոշում է կայացրել Թուրքիայի ներքին գործերի նախարարության 42 անձի ձերբակալելու վերաբերյալ:
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Մեհմեթ Ալի Ասլանը Բաթմանի օդանավակայանում ձերբակալվել է:
Պոլսահայ լրագրող Հրանտ Դինքի անվան հիմնադրամը հրապարակել է «Մամուլում ատելություն պարունակող նյութերի դիտարկում» զեկույցը, որն ընդգրկում է 2017-ի հունվար-ապրիլ ամիսները:
Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի Մոնիթորինգային հանձնաժողովի համազեկուցողներ Ստեֆան Շենակը և Սեզար Պրեդան հունիսի 13-ին կհանդիպեն Ադրբեջանի ընդիմադիր կուսակցությունների ղեկավարների հետ, որոնցից մի քանիսը ներկայումս ճաղերի հետևում են:
ՀՀ արտակարգ և լիազոր դեպան Արման Նավասարդյանի խոսքով՝ Կատարի շուրջ շատ հետաքրքիր գործողություններ են ընթանում. «Ես դա դիտում եմ՝ որպես պատճառահետևանքային մի ամբողջ շղթա համաշխարհային քաղաքականության ենթատեքստում, մասնավորապես՝ առաջին հերթին՝ Թրամփի այցելությունը՝ ինչո՞ւ եղավ այդ այցելությունը, ինչո՞ւ հենց Սաուդյան Արաբիայում, և դա ի՞նչ կարող է իր հետ բերել»։
Քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանի խոսքով՝ Նախիջևանի տարածքում անցկացվող թուրք-ադրբեջանական զորավարժությունները պատահական չեն։ Ըստ բանախոսի՝ նրանք ցանկանում են ամեն կերպ աշխատեցնել Մինսկի խմբին.
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ վշտացած է Իրաքյան Քուրդիստանի կողմից անկախության հանրաքվե անցկացնելու որոշման կապակցությամբ:
Բելառուսից Ադրբեջան արտահանձնված բլոգեր Ալեքսանդր Լապշինի դեմ հարուցված քրեական գործի նյութերն ուղարկվել են դատարան:
Ադրբեջանի իշխանությունների դեմ հանդես եկող՝ լրագրող, ադրբեջանական 7gün.az կայքի գլխավոր խմբագիր Դավիդ Շիրալիևը 2014 թ. օգոստոսի 30-ին ադրբեջանական իրավապահ մարմինների կողմից ապօրինի ձերբակալվել է և մինչ օրս անազատության մեջ բռնության ու տանջանքների է ենթարկվում:
Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հատուկ նշանակության ջոկատներն իրականացնում են «Կովկասի արծիվ 2017» համատեղ զորավարժությունները:
«Տարբերությունը Հայաստանի եւ Ադրբեջանի մոտեցումների միջեւ այն է, որ մենք խոսում ենք փաստերով, իսկ նրանք տպավորություններով՝ հիմնված երեւակայությունների վրա»,- ասաց Նալբանդյանը:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրատապության կարգով քննության է առել թուրքական «Ջումհուրիեթ» պարբերականի կալանավորված լրագրողների ու ղեկավարների դիմումը:
Դիարբեքիրում ձերբակալված քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Փերվին Բուլդանն ազատ է արձակվել:
Գերմանիայի ու Թուրքիայի քաղաքացի Դենիզ Յուջելը թղթակցում էր գերմանական Die Welt պարբերականին: Փետրվարի 14-ին նա ձերբակալվել, ապա փետրվարի 27-ին կալանավորվել է: Նա մեղադրվում է «ահաբեկչության քարոզչություն իրականացնելու, ժողովրդին ատելության ու թշնամանքի դրդելու մեջ»: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նրան անվանել է «Գերմանիայի լրտես»: Ինքը` լրագրողը, հերքել է իրեն ներկայացված մեղադրանքները:
Նա նշել է, որ հետազոտությունները հաստատում են, որ Վրաստանի իշխանություններն ու ժողովուրդը պատրաստ են հակազդել ռուսական քարոզչությանն ու ապատեղեկատվությանը։ Նրա խոսքով հենց այդ նպատակով պետական հաստատություններում գործում են ռազմավարական հաղորդակցության մարմիններ:
«Խնդիրն այն է, որ բանակցային սեղանին գրեթե միևնույն փաստաթղթերն են, որոշները կոչվում են Մադրիդյան սկզբունքներ, կարելի է անվանել Մուսկոկյան, մինչ այդ եղել է Պրահայինը։
«Մենք ուշադիր հետևում ենք տարածաշրջանային զարգացումներին, պարբերաբար տեղեկատվություն ենք ստանում Վրաստանում տեղակայված մեր գրասենյակից: Մենք գիտենք, որ վերջերս Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում բախումներն ավելի հաճախակի են եղել, ավելացել է ռազմատենչ հռետորաբանությունը: Քանի որ ՆԱՏՕ-ն հակամարտության կարգավորման հարցում ուղղակի ներգրավվածություն չունի, ես չեմ կարող մեկնաբանություններ տալ»:
«Birja Mafia» ռեփ խմբի անդամներից Միխայել Մգալոբլիշվիլին ազատության մեջ է: Թբիլիսիի Վերաքննիչ դատարանը բավարարել է Գլխավոր դատախազության պահանջը և փոխել ռեփերի խափանման միջոցը:
Գրող, գրականագետ Չինգիզ Հուսեյնովն իր վրդովմունքն է արտահայտել 2017 թ. մայիսի 29-ին Թբիլիսիում գտնվող լրագրող Աֆղան Մուխտարլիին առևանգելու և նրան Բաքվում բանտարկելու փաստի կապակցությամբ:
Էգեյան ծովում հունիսի 12-ին գրանցվել է 6.3 բալ ուժգնությամբ երկրաշարժ, որը զգացվել է նաև թուրքական մի շարք քաղաքներում՝ Ստամբուլում, Իզմիրում, Բուրսայում:
Մարդու իրավունքների պաշտպան, միջազգային Amnesty International-ի Թուրքիայի գրասենյակի ղեկավար Թաներ Քըլըչին կալանավորելու մասին որոշումը լրջագույն անարդարություն է:
«Այստեղ խաչաձևվում են տարբեր երկրների շահերը, հզոր երկրների ուժի կենտրոնների շահերը։ Այս պայմաններում այստեղ մի նոր պետության առաջացումը միանգամից իր հետ բերում է մեծ խնդիրներ՝ կապված մեծ պետությունների շահերի խաչաձևման, բախման հետ և նաև տարածաշրջանի պետությունների շահերի բախման հետ»,- ասաց պարոն Սաֆրաստյանը։
Ադրբեջանում հունիսի 12-ի առավոտյան ժամը 07:00-ի սահմաններում ժայթքել է «Կեյրակի» կոչվող հրաբուխը:
«Ակտիվ քաղաքականություն է, և Թուրքիան նույնիսկ չի խորշում իր զինված ուժերը երկրի սահմաններից դուրս տեղակայելուց, ինչը տեղի ունեցավ և՛ Սիրիայի, և՛ Իրաքի դեպքում, հիմա էլ՝ Կատարի դեպքում»,- նկատեց թուրքագետը։
Վարխանում, Աբասթումևում եւ Արալ գյուղում ջրհեղեղի պատճառով վնասվել են տները և անասունների ֆերմաները:
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության բանտարկված առաջնորդ Սելահաթթին Դեմիրթաշին նամակ գրած ծաղրանկարիչը դատապարտվել է 10 ամսվա ազատազրկման:
Ադրբեջանն ու Թուրքիան հունիսի 12-ից Նախիջևանում սկսել են համատեղ տակտիկական զորավարժություններ:
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Մոնիթորինգային հանձնաժողովի համազեկուցողներ Ստեֆան Շենակը և Սազար Ֆլորինա Պրեդան եռօրյա այցով Ադրբեջանում են: