«Վրաստանը հաջողությամբ է հակազդում ռուսական քարոզչությանը»․ Ջանելիձե

«Ռուսական քարոզչությունը փորձում է իր տեղը գտնել ոչ միայն Վրաստանում, այլև բազմաթիվ այլ երկրներում: Վրաստանի կառավարությունն այս փուլում հաջողությամբ է հաղթահարում  այդ մարտահրավերները»: Ըստ aliq.ge-ի՝ այս մասին հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեն՝ մեկնաբանելով  Լրատվամիջոցների զարգացման հիմնադրամի հրապարակած զեկույցում Կրեմլի ազդեցության մեծացման մասին հարցը:

Նա նշել է, որ հետազոտությունները հաստատում են, որ Վրաստանի իշխանություններն ու ժողովուրդը  պատրաստ են հակազդել ռուսական քարոզչությանն ու ապատեղեկատվությանը։ Նրա խոսքով հենց այդ նպատակով պետական հաստատություններում գործում են ռազմավարական հաղորդակցության մարմիններ:

Ջանելիձեն տեղեկացրել է, որ կառավարությունը համագործակցում է տարբեր երկրների հետ՝ քաղաքակիրթ աշխարհի մարտահրավեր համարվող ապատեղեկատվությունը հաղթահարելու նպատակով։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930