Բաժիններ՝

ՄԻԵԴ-ը հրատապության կարգով քննության է առել թուրքական ընդդիմադիր պարբերականի դիմումը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրատապության կարգով քննության է առել թուրքական «Ջումհուրիեթ» պարբերականի կալանավորված լրագրողների ու ղեկավարների դիմումը: Դատարանը պահանջել է Թուրքիայից մինչև հոկտեմբերի 2-ը պաշտպանություն ուղարկել ՄԻԵԴ: Այս մասին հայտնում է թուրքական Diken-ը:

«Ջումհուրիեթ»-ի ներկայացուցիչները 2017 թվականի մարտին դիմում էին ներկայացրել ՄԻԵԴ: Եվրոպական դատարանն ապրիլին հայտնել էր, որ հրատապության կարգով նախապատվություն է տալու ներկայացված այդ դիմումին:

Թուրքական ընդդիմադիր «Ջումհուրիեթ» պարբերականի 13 լրագրող ու ղեկավար 2016 թվականի հոկտեմբերի 31-ին ձերբակալվել էին «գյուլենականներին և Քրդական բանվորական կուսակցությանը (PKK) չանդամակցելով հանդերձ դրանց օգտին հանցանք գործելու», ինչպես նաև այդ խմբավորումների «անդամ լինելու» հիմնավորումներով: Այնուհետև կալանավորվել էր 10 մարդ, այդ թվում և պարբերականի գլխավոր խմբագիր Մուրաթ Սաբունջուն: Ավելի ուշ կալանավորվել էին ևս երեքը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս