Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ 2020 թվականի նոյեմբերի 10-ին ընդունված եռակողմ հայտարարությունից հետո Ադրբեջանը մի շարք պրագմատիկ քայլեր է կատարել խաղաղության և համագործակցության առաջխաղացման համար:
Հունիսի 16-ին Ժնևում կայացավ Բայդեն-Պուտին առաջին հանդիպումը Ժնևում: Ռուս-ամերիկյան բանակցություններից հետո ԱՄՆ և Ռուսաստանի նախագահներն առանձին ասուլիսների միջոցով պարզաբանեցին ձեռք բերված պայմանավորվածությունները:
Այս հարաբերությունները բարդ են և հավելյալ բարդացած են նրանով, որ թուրքական քաղաքականությունը մի կողմից՝ ցարական քաղաքականություն է։ Այսինքն՝ դա պուտինյան անձնական քաղաքականությունն է, նա է ազդում իրավիճակի վրա, նա ունի լավ անձնական հարաբերություններ Էրդողանի հետ և նա շատ կարևորում է այդ հարաբերությունները, իսկ ռազմական և դիվանագիտական ապարատներում կարծում են, որ Թուրքիայի հետ անիմաստ է այդքան ակտիվ հարաբերվել, քանի որ ՌԴ-ն ու Թուրքիան ամեն դեպքում թշնամիներ են:
Թուրքիայում իշխանամերձ «ORC» հետազոտական ընկերությունը հունիսի 8-14-ը հարցում է իրականացրել՝ փորձելով պարզել՝ ինչ արդյունքներ կլինեն երկրում, եթե այս կիրակի անցկացվեն ընտրություններ
ԱՄՆ-ի բասկետբոլի պրոֆեսիոնալ լիգայի «Փորթլենդ» թիմի խաղացող, ազգությամբ թուրք Էնես Քանթերը «Վաշինգտոն փոստ»-ում գրած հոդվածում անդրադարձել է թուրքական հատուկ ծառայությունների կողմից այլ երկրներ մեկնած թուրք այլախոհների թիրախավորմանը:
Թուրքիայի ավիաշինական ընկերությունը (TAI) հայտարարել է տեղական GÖKBEY (T-625) բազմանպատակ ուղղաթիռի նախագծում գրանցած հերթական առաջընթացի մասին: TAI-ի սոցցանցի էջում արված գրառման մեջ տեղեկացվել է, որ Թուրքիայի քաղավիացիան հավանություն է տվել GÖKBEY (Գյոքբեյ) ուղղաթիռների նախագծի կազմակերպման գործընթացին:
Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանն այն կարծիքին է, որ երեք տարի առաջ մենք ունեինք անվտանգության համակարգ, պաշտպանված երկիր, իսկ երեք տարվա ընթացքում, նրա գնահատմամբ՝ ամեն ինչ հետևողականորեն քանդվեց:
Ռուսական Коммерсантъ պարբերականն անդրադարձել է հունիսի 20-ին Հայաստանում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին, որոնք, ըստ աղբյուրի, կվճռեն ԱՊՀ տարածքում վերջին տարիներին ամենահակասական քաղաքական առաջնորդի` «թավշյա հեղափոխության» ալիքի վրա իշխանության եկած Նիկոլ Փաշինյանի ճակատագիրը:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն, գեներալ-մայոր Արթուր Վանեցյանն է:
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ Թեհրանը ողջունում է տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ բանակցությունները, փոխանցում է Tasnim News Agency-ն։
Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլլաևան, մեկնաբանելով միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների հետ պաշտոնական Բաքվի համագործակցությունը, հայտարարությամբ է հանդես եկել՝ կոչ անելով միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին աջակցել Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների միջև կնքված եռակողմ հայտարարության իրականացմանը, փոխանցում է trend.az-ը:
Թուրքիայում երկրի կառավարությանը քննադատող հերթական քաղաքացուն առաջադրվել է «նախագահին վիրավորելու» մեղադրանք: Մ.Ա. Սանջաքթութան անունով քաղաքացին ձերբակալվել, ապա ստորագրությամբ բաց է թողնվել այն բանից հետո, երբ թուրքական լրատվական նախագծերից մեկի՝ Ռիզեում պատրաստած փողոցային ռեպորտաժի շրջանակներում խստորեն քննադատել է կառավարության վարած տնտեսական քաղաքականությունը։
Ադրբեջանի դատախազությունը շարունակում է շինծու մեղադրանքներ է առաջադրել հայերի նկատմամբ: Այս անգամ Ադրբեջանի դատախազությունը մեղադրանք է առաջադրել «Տաշիր Գրուպ» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանին, «Ռոյալսիս էնջինիրինգ» -ի սեփականատեր Դավիթ Գալստյանին, «KOMEX» ընկերության գլխավոր տնօրեն Արա Աբրահամյանին՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերին, Լեռնային Ղարաբաղին զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր և ռազմական տեխնիկա մատակարարելու կեղծ մեղադրանքով:
Ռուսական Лента.ру կայքն անդրադարձել է հունիսի 20-ին ՀՀ-ում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին` նշելով, որ դրանք կդառնան Արցախյան պատերազմում ցավալի պարտությունից հետո քաղաքական ուժերի մի քանի ամիս տևած դիմակայության արդյունքը:
Հարավային Կովկասում հետպատերազմյան իրավիճակն աշխարհակարգային նոր ուրվագծեր է ստանում: Հունիսի 15-ին հայկական Շուշիում ստորագրված Էրդողան-Ալիև հռչակագիրը պաշտոնապես արձանագրեց Թուրքիայի կողմից Ադրբեջանը լիովին կլանելու փաստը:
Հունիսի 18-ին տեղական ժամանակով 07՛:00-ին (Երեւանի ժամանակով 06:30-ին) սկսվել է քվեարկությունն Իրանի նախագահի ընտրություններում: Ընտրությունների օրն Իսլամական Հանրապետության տարածքում բացվել է շուրջ 66,8 հազար ընտրական տեղամաս։
Ադրբեջանի ռազմաօդային ուժերի թռիչքատեխնիկական անձնակազմը և ավիացիոն միջոցները մեկնել են Թուրքիայի Քոնյա քաղաք՝ մասնակցելու «Անատոլիական արծիվ – 2021» թռիչքային մարտավարական զորավարժություններին:
Վրաստանում կորոնավիրուսով վարակման հայտնաբերված դեպքերի թիվը վերջին օրվա ընթացքում ավելացել է 741-ով: Մահացել է 18 մարդ:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «Հայ ազգային կոնգրես» կուսակցության (ՀԱԿ) փոխնախագահ, ընտրական ցուցակում 2-րդ տեղը զբաղեցնող Լևոն Զուրաբյանն է:
«Հարավային Կովկասում համագործակցությունը պետք է զարգանա բարիդրացիական սկզբունքների հիման վրա՝ և իհարկե հաշվի առնելով տարածաշրջանի բոլոր երկրների շահերը»:
Ըստ Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ-ի՝ վերջին շաբաթներին հաջողվել է նվազեցնել լարվածությունը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին: Ինչպես հայտնում է TASS-ը, այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ վերջին շաբաթներին հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը ընդհանուր առմամբ նվազել է:
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը մեկնաբանություն է տարածել Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների կողմից ստորագրված հռչակագրի առնչությամբ, որում ասվում է․
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդտը Մոսկվայում կքննարկեն Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը: Այս մասին ճեպազրույցում հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Հունիսի 17-ին Արցախի՝ Ադրբեջանի կողմից օկուպացված Քարվաճառի շրջանում Ալ լճերում լողալիս խեղդվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող կապիտան Իլհամ Ֆարզալիևը (İlham Fərzəliyev)։
Ադրբեջանցի 43-ամյա Ջասարաթ Խաթամհանովին, ում հունիսի 8-ից անհետ կորած էին համարում, մահացած են գտել Արցախի Աղդամի շրջանում:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը չի բացառում, որ օրերս Ադրբեջանի հետ ստորագրված Շուշիի հռչակագրի շրջանակում կարող է խոսք գնալ Ադրբեջանում Թուրքիայի ԶՈՒ ռազմաբազաների ստեղծման մասին: Այս մասին, ըստ ՏԱՍՍ-ի՝ նա ասել է այսօր Ադրբեջանից վերադարձից հետո։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հանդիպելու է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ինչպես տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները, Թուրքիայի ղեկավարը հայտնել է, որ մոտ ժամանակներս երկկողմ հանդիպում կունենան:
Վրաստանի կառավարության որոշմամբ Վրաստան մուտք գործող մինչև 10 տարեկան երեխաների համար հանվել է ՊՇՌ թեստ ներկայացնելու պահանջը:
Հունիսի 16-ին՝ ժամը 16։40-ի սահմաններում, Արցախի՝ Ադրբեջանի կողմից օկուպացված Քաշաթաղի (Լաչինի) շրջանում «ՄԱԶ» մակնիշի բեռնատարի վթարի հետևանքով մահացել է Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայության (ՊՍԾ) երկու զինծառայող։