Բաժիններ՝

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 741-ով

Վրաստանում կորոնավիրուսով վարակման հայտնաբերված դեպքերի թիվը վերջին օրվա ընթացքում ավելացել է 741-ով: Մահացել է 18 մարդ:

Stopcov.ge. կառավարական կայքի տվյալներով՝ համավարակի սկսվելուց ի վեր երկրում այսօրվա դրությամբ հայտնաբերվել է վարակման 356 հազար 920 դեպք:

Դրա հետ մեկտեղ վերջին 24 ժամվա ընթացքում քովիդ- կլինիկաներից դուրս է գրվել 945 մարդ, համավարակի սկզբից վեր վարակը հաղթահարել է 342 հազար 720 հիվանդ, մահացել է 5114-ը:

Մեկ օրում արվել է 31 հազար 350 թեստ, այդ թվում 17 հազար 359-ը՝ հակագենի եւ 13 հազար 911-ը՝ ՊՇՌ-թեստ:

Ախտահարման ցուցանիշը վերջին մեկ օրում կազմում է 2,36 տոկոս, վերջին 14 օրում՝ 2,49 տոկոս, վերջին յոթ օրում՝ 2,4 տոկոս:

Պատվաստումներ է ստացել 221 հազար 156 մարդ, այդ թվում՝ վերջին օրվա ընթացքում՝ 4302 հոգի:

Ներկայում կարանտինային տարածքներում գտնվում է 42 քաղաքացի, ստացիոնարներում՝ 2926, քովիդ-հյուրանոցներում՝ 602 մարդ:

Կորոնավիրուսի առաջին դեպքը Վրաստանում հայտնաբերվել է 2020 թվականի փետրվարի 26-ին, հաղորդել է Sputnik-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս