Բաժիններ՝

Մեկ շաբաթից ավելի անհետ կորած համարվող ադրբեջանցին Աղդամում մահացել է ականի պայթյունից

Ադրբեջանցի 43-ամյա Ջասարաթ Խաթամհանովին, ում հունիսի 8-ից անհետ կորած էին համարում, մահացած են գտել Արցախի Աղդամի շրջանում: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Պարզվել է, որ տղամարդը մահացել է ականի պայթյունից: Իրավապահ մարմինները միջոցներ են ձեռնարկում, որպեսզի դուրս բերեն Խաթամհանովի մարմինը:

«Նախնական տվյալներով, նա ապօրինի կերպով անցել է ադրբեջանական ուժերի վերահսկողության տակ անցած, բայց դեռևս ականներից չմաքրված տարածքներ։ Հունիսի 16-ին նրա մարմինը հայտնաբերվել է Աղդամի շրջանում»,- հայտնել են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս