
Ադրբեջանի ԱԳՆ-ն եռակողմ հայտարարության իրականացման առնչությամբ դիմել է միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլլաևան, մեկնաբանելով միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների հետ պաշտոնական Բաքվի համագործակցությունը, հայտարարությամբ է հանդես եկել՝ կոչ անելով միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին աջակցել Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների միջև կնքված եռակողմ հայտարարության իրականացմանը, փոխանցում է trend.az-ը:
«Կոչ ենք անում միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին աջակցել Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների կողմից 2020 թվականի նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ հայտարարության իրականացմանը, որն ուղղված է տարածաշրջանում բարիդրացիական հարաբերությունների վերականգնմանը, կոչ է անում հրաժարվել մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների ընտրովի մոտեցումից»,- ասել է նա: