![](/banners/BeFunky-design.jpg)
ՌԴ-Ն անհրաժեշտ է համարում հնարավորինս շուտ սկսել սահմանների սահմանազատման գործընթացը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև․ Զախարովա
![](https://168.am/wp-content/uploads/2018/08/zaxarova.jpg)
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ վերջին շաբաթներին հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը ընդհանուր առմամբ նվազել է:
«Սահմանային վեճի կարգավորման վերաբերյալ համապատասխան խորհրդատվությունները կշարունակվեն: Ռուսաստանը շարունակում է իր ակտիվ միջնորդական ջանքերը: Որպես խնդրի կայուն և տևական լուծման պայման, մենք տեսնում ենք երկու երկրների միջև սահմանազատման աշխատանքների անհապաղ մեկնարկը, որին պետք է հաջորդի սահմանագծումը: Մենք հաստատում ենք այս գործընթացին առավելագույն ակտիվ օժանդակություն ցուցաբերելու մեր պատրաստակամությունը»,-հայտարարել է Զախարովան: