«Ադրբեջանը տեսնում է թուլացած պետություն, ոչ ադեկվատ, իրեն գժի տեղ դրած, արկածախնդիր ղեկավար և օգտվում է դրանից». Լևոն Զուրաբյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «Հայ ազգային կոնգրես» կուսակցության (ՀԱԿ) փոխնախագահ, ընտրական ցուցակում 2-րդ տեղը զբաղեցնող Լևոն Զուրաբյանն է:

  • Նիկոլ Փաշինյանը պարզապես վախեցավ «Հայ ազգային կոնգրեսի» հետ բանավեճից, այդ պատճառով մերժեցին մեզ: Եվ փաստ է՝ մենք՝ որպես կուսակցություն զրկված ենք Հանրային հեռուստաընկերության (Հ1) վերջնական դեբատին մասնակցելու հնարավորությունից. «Եթե մերժում են մեր առաջարկը, նշանակում է՝ զրկել են դեբատին մասնակցելու հնարավորությունից»:
  • Նվաստացուցիչ պատկեր կլիներ, եթե հաղթանակի խորհրդանիշ Լևոն Տեր-Պետրոսյանը բանավիճեր պարտության խորհրդանիշ, ձախողված ղեկավար Փաշինյանի հետ:
  • Աշխարհում շատ հարցեր լուծվում են լռելյայն՝ ուժի բալանսի հիման վրա:
  • Ադրբեջանը տեսնում է թուլացած պետություն, Նիկոլ Փաշինյանի նման ոչ ադեկվատ ղեկավար, որից հիմա օգտվում են նրանք:
  • Նիկոլ Փաշինյանի շփվելու անկարողության պատճառով ոչ ոք չի ուզում նրա հետ հաշվի նստել: Նա ընդունում է, որ աշխարհի մեծերն իրեն գժի տեղ են դրել, և դա համարում է նորմալ:
  • 2018 թվականին մենք ողջունել ենք դեմոկրատիայի առաջընթացը Հայաստանում, բայց երբեք չենք ողջունել Նիկոլ Փաշինյանի կառավարությունը:
  • Նիկոլ Փաշինյանն արդեն իսկ գնացել է ընտրակեղծիքների:
  • Իշխանական կառույցներին հրահանգված է՝ օգտագործելով վարչական բոլոր լծակները, մարդկանց հավաքել-տանել Փաշինյանի հանրահավաքներին, բայց դարձյալ չի հաջողվում շատ մարդ հավաքել:
  • Նիկոլ Փաշինյանն ապացուցել է իր խելահեղությունը, արկածախնդրությունը:

Տեսանյութեր

Լրահոս