Սպասվում է, որ նախագահ Դոնալդ Թրամփը չորեքշաբթի գործադիր հրաման կստորագրի, որով տրանսգենդերների մասնակցությունը կանանց սպորտում կարգելվի, հայտնում է NBC News-ը։
Ըստ լրատվամիջոցների՝ սպանությունից հետ Տարծովի թոռնուհին վաճառել է պապի թանկարժեք հուշանվերները և ավտոմեքենաները։
Վերջին օրերին թուրքական մամուլում նկատելիորեն աճել են հնարավոր արտահերթ ընտրություններին և ներքաղաքական զարգացումներին վերաբերող տարատեսակ լուրերը:
Ադրբեջանը փաստեր, ապացույցներ է հավաքում և նախապատրաստական աշխատանքներ է տանում Ակտաու քաղաքի մոտ ադրբեջանական AZAL ավիաընկերության ինքնաթիռի կործանման առնչությամբ միջազգային դատարան դիմելու համար։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոն-հիմնադրամի տնօրեն, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Աբրահամ Գասպարյանն է։
Թուրք դատախազները երրորդ մեղադրանքն են ներկայացրել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պոտենցիալ մրցակից Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի դեմ՝ քաղաքի դատախազի հասցեին քննադատական արտահայտությունների համար, հայտնում է Reuters-ը։
ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանն այն կարծիքին է, որ Հայաստանի իշխանություններն իրենց փրկությունը Հայաստանի սահմաններից դուրս են փնտրում, քանի որ հայկական օրակարգ չեն սպասարկում և հայկականի հետ որևէ կապ չունեն:
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան խնդրել է Մեծ Բրիտանիային մեծացնել ներդրումներն ուկրաինական զենքի արտադրության ոլորտում։
Իսլամական հեղափոխության առաջնորդ Այաթոլլա Սեյյեդ Ալի Խամենեին համաձայնել է ի պատիվ Իսլամական հեղափոխության հաղթանակի 46-րդ տարեդարձի ներում շնորհել կամ մեղմացնել ավելի քան 3000 դատապարտյալների պատիժը։
Անվտանգության հետազոտությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող, միջազգային հարաբերությունների դոկտոր Էդուարդ Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը վստահեցնում է՝ փաշինյանական իշխանության վարած քաղաքականության հետևանքով Հայաստանը կանգնելու է դեֆոլտի առաջ. պատճառը պետության վերցրած արտաքին պարտքի ծավալն է և դրա տոկոսների համար անհրաժեշտ միջոցների՝արդեն իսկ նկատվող սղությունը։
Այն պահից ի վեր, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անցյալ ամիս Ցյուրիխում մի խումբ շվեյցարահայերի առաջ Հայոց ցեղասպանության փաստերի մասին անտեղի հարցեր բարձրացնելու խայտառակ փորձ արեց, նա և նրա կույր հետևորդները փորձում են արդարացնել իրեն ամոթալի հայտարարությունների համար:
Նիկոլ Փաշինյանը Վաշինգտոնում այցելել է Ատլանտյան խորհուրդ, որտեղ հանդես է եկել ելույթով, որից հետո պատասխանել է Ատլանտյան խորհրդի Եվրասիայի կենտրոնի ավագ տնօրեն, Ուզբեկստանում և Ուկրաինայում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Հերբսթի հարցերին, այնուհետև հանդիպումն անցկացվել է փակ ձևաչափով:
Քրդերի գլխավորած «Սիրիայի դեմոկրատական ուժերը» (SDF) չորեքշաբթի օրը հայտարարել են, որ խմբավորումը Սիրիայի հյուսիսից և արևելքից ամերիկյան զորքերի դուրսբերման որևէ ծրագիր չի ստացել:
Ռուսաստանի Դաշնությունն ու Ուկրաինան գերիների փոխանակում են կատարել՝ «150-ը 150-ի դիմաց» ձևաչափով։
Արգենտինան, հետևելով ԱՄՆ-ի օրինակին, դուրս կգա Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից։
Հայաստանում իշխող վարչախումբը հուսահատ և ապարդյուն ջանքեր է գործադրում արցախյան շարժման և 44-օրյա պատերազմի պատմության և քաղաքականության մասին կեղծ մեկնաբանություններ հորինելու համար:
Ռուսաստանում այսօրվանից ուժի մեջ են մտնում ներգաղթյալների համար նախատեսված նոր կարգավորումները։
Ամերիկյան դատարանն արգելափակել է իրենց կին համարող տրանսգենդերներին տղամարդկանց բանտեր տեղափոխելու մասին որոշումը, որը կայացրել է նախագահ Դոնալդ Թրամփը։ Տեղեկությունը հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները։
Ամերիկյան «Pew Research Center» հետազոտական ընկերությունը հրապարակել է «Կրոնական ազգայնականության մակարդակների համեմատություն ողջ աշխարհում» հետազոտության արդյունքները։
Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը կմեկնի Թուրքիա։ Այս մասին Թուրքիայի պետական «Anadolu ajansı» լրատվական գործակալությանը տրված հարցազրույցոըւմ ասել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հարցազրույց։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առաջարկել է Իրանի հետ միջուկային խաղաղության գործարք կնքել, որը թույլ կտա Իրանին բարգավաճել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարգադրություն է ստորագրել Ուկրաինային մարդասիրական օգնություն տրամադրելու համար միջոցներ հատկացնելու մասին։
Թուրքիայում Եվրամիության (ԵՄ) պատվիրակության ներկայացուցիչ Յուրգիս Վիլջինսկասը հայտարարել է Թուրքիային 310 մլն եվրո ֆինանսական աջակցություն տրամադրելու մասին:
Նշվել է, որ երեք տրանսգենդեր կանայք հայց են ներկայացրել՝ պնդելով, որ իրենք կարող են ենթարկվել բռնության եւ սեռական ոտնձգությունների տղամարդկանց բանտերում, ինչը կխախտի ԱՄՆ Սահմանադրության ութերորդ փոփոխությամբ երաշխավորված նրանց իրավունքը։
Նիկոլ Փաշինյանը, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն արդեն հայտարարել են, որ Ադրբեջանի հետ սահմանազատման ու սահմանագծման աշխատանքների հաջորդ փուլը կրկին տեղի կունենա Տավուշի մարզից։
Փորձագետների և իրավաբանների աշխատանքը կենտրոնացած է իրավական կանոնադրության մշակման վրա, որը կհիմնի տրիբունալը և կորոշի դրա իրավասությունը:
Վոլոդիմիր Զելենսկին Ուկրաինայի նախագահի պաշտոնը ստանձնել է 2019 թվականի մայիսի 20-ին։ Ուկրաինայի սահմանադրության համաձայն՝ հաջորդ նախագահական ընտրությունները պետք է անցկացվեին 2024 թվականի մարտի 31-ին, իսկ մայիսի 20-ին պետության նոր ղեկավարը պետք է երդվեր։
2024 թ. դեկտեմբերին Պենտագոնը հայտարարել է, որ Սիրիայում տեղակայված է շուրջ 2000 ամերիկացի զինծառայող՝ ավելի քան 2 անգամ ավելի այն թվից, որը ներկայացվում էր տարիներ շարունակ։
Այժմ խորհրդարանում պաշտոնապես կա 101 պատգամավոր, որից 81-ը՝ իշխող «Վրացական երազանք», 8-ը՝ «Ժողովրդի ուժը», 12-ը՝ «Գախարիան հանուն Վրաստանի» կուսակցություններից: