Բաժիններ՝

Ուկրաինան անկասկած չի պարտվի. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Անկախության օրվա կապակցությամբ ուղերձով դիմել է ժողովրդին։ Տեսանյութը հրապարակվել է պետության ղեկավարի մամուլի ծառայության կողմից կիրակի՝ օգոստոսի 24-ին։

Զելենսկին հայտարարեց, որ Ուկրաինան այլևս երբեք չի ստիպված լինի ընդունել այն, ինչ «ռուսները» անվանում են «փոխզիջում»․

«Մեզ անհրաժեշտ է արդար խաղաղություն։ Ինչպիսին կլինի մեր ապագան, մենք ենք որոշում։ Եվ աշխարհը գիտի դա։ Եվ աշխարհը հարգում է դա։ Հարգում է Ուկրաինան։ Ուկրաինան ընկալում է որպես հավասարի», – ընդգծեց նա։

Նախագահի խոսքով՝ հենց այսպիսի Ուկրաինա էր նա պատկերացնում Միացյալ Նահանգներում մեկ շաբաթ առաջ ունեցած այցի ընթացքում։

Ուկրաինան՝ որպես դաշնակից, ոչ թե զոհ

Զելենսկին շեշտեց, որ թե՛ ԱՄՆ-ն, թե՛ Եվրոպան այսօր համակարծիք են՝ Ուկրաինան դեռ չի հաղթել, բայց անկասկած չի պարտվի։

«Ուկրաինան նվաճել է իր անկախությունը։ Ուկրաինան զոհ չէ, այն մարտիկ է։ Ուկրաինան չի խնդրում, այլ առաջարկում է դաշինք և գործընկերություն։ Եվրոպայի լավագույն բանակը, առաջադեմ պաշտպանական տեխնոլոգիաներ, դիմացկունության փորձ։ Մենք ասում ենք. «Մեզ ԵՄ-ն պետք է»։ Այո՛։ Բայց այն մեզնից պակաս մեր կարիք չունի։ Եվ բոլորը գիտակցում են դա։ Ուկրաինան ճանաչում են ոչ թե որպես աղքատ ազգական, այլ որպես ուժեղ դաշնակից», – ասաց նախագահը։

Խաղաղության ու անվտանգության երաշխիքներ

Զելենսկին վստահություն հայտնեց, որ Ուկրաինան կհասնի կայուն և երկարատև խաղաղության։

«Ուկրաինան կստանա այն, քանի որ կստանա անվտանգության երաշխիքներ։ Այնքան ուժեղ, որ աշխարհում ոչ ոք նույնիսկ չմտածի Ուկրաինայի վրա հարձակվելու մասին։ Սա միայն մեր նպատակը չէ, սա հենց այն է, ինչ մենք ուզում ենք և պետք է ժառանգություն թողնենք մեր երեխաներին ու թոռներին՝ ուժեղ, հավասար, եվրոպական ու անկախ Ուկրաինա», – եզրափակեց Զելենսկին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս