Իրանը թույլ է տվել Հորմուզի նեղուցով անցնել առաջին անհրաժեշտության ապրանքներ տեղափոխող նավերին։ Այս մասին հաղորդում է Tasnim գործակալությունը:
Ուղիղ 10 տարի առաջ՝ այս օրերին, պատերազմ էր, որը տևեց ընդամենը 4 օր և բոլորիս հիշողության մեջ մնաց որպես Քառօրյա պատերազմ: Այն ավարտվեց ապրիլի 5-ին, ժամը 12:00-ին, երբ թշնամին նախօրեին պարտադրված էր հրադադար խնդրել։ Ապրիլի 4-ին ՀՀ նախագահի նստավայր հրավիրված ԵԱՀԿ անդամ երկրների դեսպանների ներկայությամբ ես արդեն հայտարարել էի, որ եթե ռազմական գործողությունները շարունակվեն և ստանան լայնածավալ բնույթ, Հայաստանի Հանրապետությունը ճանաչելու է Լեռնային Ղարաբաղի անկախությունը:
Տարածաշրջանի անվտանգությունը պետք է կառուցվի առանց ԱՄՆ-ի և Իսրայելի մասնակցության: Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ-Բաղեր Ղալիբաֆը, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն։
Իրանը չի հրաժարվել Իսլամաբադում բանակցություններից, սակայն Թեհրանին մտահոգում են պատերազմի դադարեցման պայմանները։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժամանել է Ստամբուլ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցություններ վարելու, հայտարարել է Զելենսկիի մամուլի խոսնակը։
Ադրբեջանի անվտանգության ամենամեծ երաշխավորը Հայաստանի Հանրապետությունն է, իսկ Հայաստանի Հանրապետության երաշխավորը՝ Ադրբեջանը։ Այս մասին այսօր իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արտահերթ համագումարից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ընդդիմադիրների դիտարկումներին, թե ով է ՀՀ–ի անվտանգության երաշխավորը։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում նախագահող Բահրեյնը հետաձգել է Հորմուզի նեղուցը բացելու մասին բանաձևի նախագծի քվեարկությունը:
ԱՄՆ-ի և Իսրայելի հերթական հարվածի հետևանքով զոհվել է «Բուշեր» ԱԷԿ-ի պահպանության ծառայության աշխատակիցը։ Այս մասին հայտնում է IRNA-ն՝ վկայակոչելով Իրանի ատոմային Էներգիայի կազմակերպությունը։
Թուրքական երկրորդ նավն է անզել Հորմուզի նեղուցով։ Այս մասին հայտնել է Թուրքիայի տրանսպորտի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն՝ փոխանցում է CNN Turk-ը։
Ապրիլի 4-ի լույս առավոտյան պայթյուն է որոտացել Նիդեռլանդների արևելքում գտնվող Նեյկերկ քաղաքում գործող հրեական բարեգործական կազմակերպության շենքի դիմաց։ Այս մասին հայտնում է Telegraaf թերթը։
Ապրիլյան պատերազմի արդյունքները մեր բանակի ուժի ու դիվանագիտական արդյունավետ աշխատանքի, համազգային կամքի ու միասնականության վկայություն են, ՀՀԿ 18-րդ համագումարում հայտարարեց ՀՀԿ նախագահ, ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը։
Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը շնորհակալություն է հայտնել Հայաստանի իր գործընկեր Արարատ Միրզոյանին՝ Իրանից Հնդկաստանի քաղաքացիների տարհանմանը նպաստելու համար։
Երեկ Իսրայելի ռազմաօդային ուժերը ավիահարվածներ են հասցրել Թեհրանի հակաօդային պաշտպանության օբյեկտներին և հրթիռային պահեստներին, հայտնում է Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ):
ԱՄՆ Երկրաբանական ծառայության տվյալներով՝ 5,8 մագնիտուդով ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 20:45-ին: Էպիկենտրոնը գտնվել է Բադախշան նահանգի Ջարմ գավառից 35 կմ հարավ, օջախը գտնվել է մոտ 186 կմ խորության վրա:
Անօդաչու թռչող սարքի հարվածը հրդեհ է առաջացրել իրաքյան Բասրայի նավթային համալիրում։ Այս մասին հայտնում է Al Jazeera հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրին:
Ադրբեջանն այսօր մարդասիրական օգնության հերթական խմբաքանակն է ուղարկել Իրան, հաղորդում է ադրբեջանական APA-ն:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 7 բալ:
Իրանը ամերիկյան F-15 կործանիչ է խոցել իր օդային տարածքում։
Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մոհամմեդ բին Սալմանը ուրբաթ օրը հանդիպել է Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հետ՝ Կարմիր ծովի նավահանգստային Ջիդդա քաղաք կատարած այցի ժամանակ, հաղորդում է AFP-ն՝ հղում անելով կառավարության աղբյուրին։
Իրանի և ԱՄՆ-ի պաշտոնյաները նախօրեին հայտարարել են, որ Իրանի և Պարսից ծոցի երկնքում խոցվել են երկու ամերիկյան ռազմական ինքնաթիռներ, երկու օդաչու փրկվել է, իսկ երրորդը դեռևս անհետ կորած է և որոնվում է Թեհրանի ուժերի կողմից։
Kyodo-ն հաղորդում է, որ Ճապոնիայի Այչի նահանգի հիվանդանոցներից մեկում հայտնաբերվել է բռնության հետքերով Իրանի քաղաքացու դիակ։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեկնաբանել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի շնորհակալությունն Ադրբեջանի հասցեին: Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, Ալիևը սոցիալական ցանցի էջում պարսկերենով հրապարակում է տեղադրել:
Հավատացյալների ներկայությունը Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Անթիլիասի Մայրավանքում չի նվազել՝ չնայած առկա դժվարություններին։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է կաթողիկոսության արխիվատան տեսուչ Տեր Աբրահամ աբեղա Ջուլֆայանը։
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը X սոցիալական ցանցում հայտնել է Արտաքին քաղաքականության ռազմավարական խորհրդի ղեկավարի դեմ իրականացված մահափորձի և նրա տիկնոջ զոհվելու մասին։
«Թրամփի ուղի» նախագծի վերաբերյալ կոնկրետություն դեռ չկա Իրանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին։ ՀՀ–ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինն այս մասին ասել է 24News-ին տված հարցազրույցում, փոխանցում է Սպուտնիկ Արմենիան։
\Սաուդյան Արաբիայում ԱՄՆ դեսպանատան վրա մարտ ամսին իրանական անօդաչու թռչող սարքի հարձակումը ավելի շատ վնաս է պատճառել, քան հրապարակայնորեն հաղորդվել է, հաղորդում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով ԱՄՆ ներկայիս և նախկին պաշտոնյաներին։
Իրանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկը կարճաժամկետ հրադադարի վերաբերյալ։ Այս մասին հաղորդում է Fars լրատվական գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրին։
Դուբայի մամուլի ծառայությունը հայտնել է, որ քաղաքային իշխանությունները արձագանքել են Դուբայ Մարինայի տարածքում գտնվող շենքի ճակատին ընկնող որսացող սարքավորումների բեկորների միջադեպին։
Ավագ հինգշաբթի կաթոլիկ կարդինալ Պիցաբալան պատարագ մատուցեց Երուսաղեմի Սուրբ Հարության դատարկ տաճարում: Հավատացյալներին թույլ չեն տվել մտնել՝ ռմբակոծության վտանգի պատճառով, հաղորդում է Euronews-ը:
Ռիդ Ուայզմանի արած լուսանկարը, որը ներկայացնում է Երկրի գիշերային կողմը տիեզերքից, հրապարակվել է NASA-ի