2025 թվականի հոկտեմբերին Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ զրույցում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը քննարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և համեմատել նրան տանկի հետ: Այս մասին հաղորդում է Bloomberg-ը՝ մեջբերելով զրույցի ձայնագրությունը։
Վենսն իր հերթին շեշտել է ԱՄՆ-ի և Հունգարիայի բարեկամության կարևորությունը և նախագահ Դոնալդ Թրամփի սերը փոխանցել Օրբանին:
Ըստ գործակալության տեղեկատվության՝ գործողությանը մասնակցում է Black Hawk ուղղաթիռ, որից դեսանտ է իջեցվել շենքերից մեկի տանիքին:
Իրանը հայտնել է ամերիկյան «Աբրահամ Լինքոլն» ավիակիր խմբի վրա գրոհի մասին
ԻՀՊԿ-ն ընդգծել է, որ եթե ԱՄՆ նախագահն իրագործի Իրանի էլեկտրակայաններին և կամուրջներին հարվածելու իր սպառնալիքը, ապա Իրանի ուժերն այնպիսի անուղղելի վնաս կհասցնեն ԱՄՆ էներգետիկ օբյեկտներին, որ «ԱՄՆ-ն և նրա գործընկերները երկար տարիներ կզրկվեն Մերձավոր Արևելքում գազի և նավթի հասանելիությունից»:
Մաո Նինգն ասել է, որ հնարավորինս շուտ հրադադարի հասնելը և երկխոսության վերսկսումը միջազգային հանրության ընդհանուր ցանկությունն է։
Նրանք, ովքեր այսօր խաթարում են խաղաղությունը միայն իրենց քաղաքական կյանքը երկարացնելու համար, չպետք է մոռանան, որ վաղը իրենք կարիք կունենան խաղաղության, արդարադատության և օրենքի։ Պատմությունը լի է դրա անթիվ օրինակներով։ Այս մասին, ինչպես հաղորդում է «Թուրքիան այսօր» լրատվական ալիքը, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Այս համատեքստում նա հայտնել է, որ որոշ երկրներ դիմել են ԱՄՀ-ին ֆինանսական օգնության համար՝ առանց նշելու երկրների անունները։
ԻՀՊԿ-ն տեղեկացրել էր, որ հանդես է գալու պատասխան քայլերով։
Միջոցառումները ձեռնարկվել են Իրանի դեմ պատերազմի պատճառով էներգակիրների գների կտրուկ աճից հետո։ Սիոուն նշել է, որ այս աջակցությունն ավելի մեծ է, քան այն փաթեթը, որը ներդրվել էր Ռուսաստանի կողմից 2022 թվականին Ուկրաինա ներխուժումից հետո, ինչը դարձյալ հանգեցրել էր վառելիքի գների բարձրացման։
Վթարի մասին տեղեկությունը հաստատել է հանրապետության տրանսպորտի նախարար Ֆիլիպ Տաբարոն՝ չհայտնելով պատահարի մանրամասները:
Նա հավելել է, որ մշտական խաղաղության համաձայնագիրը պետք է թույլ տա Իրանին պահանջել Հորմուզի նեղուցով անցնող նավերի տարանցման վճարներ, որոնք կտարբերվեն՝ կախված նավի տեսակից, դրա բեռից և պայմաններից։
Իրանական լրատվամիջոցները ապրիլի 7-ին հայտնել են նաև, որ մայրաքաղաք Թեհրանից արևմուտք գտնվող Շահրիար քաղաքում ռմբակոծությունների պատճառով զոհվել է առնվազն ինը մարդ, իսկ Փարդիս քաղաքում՝ առնվազն վեց մարդ։
ՔՊ-ի ներկայացրած նախագծով, առաջարկվում է, որ կուսակցությունների դաշինքի անվանումը չի կարող ներառել անձնանուն, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների անվանումներ կամ դրանց շփոթելու աստիճան նման անվանումներ և դրանց հոլովաձևեր: Կուսակցությունների դաշինքի անվանումը չի կարող պարունակել վիրավորական կամ զրպարտչական բնույթի բառեր կամ այլ արտահայտություններ:
Ավելի վաղ նախարարությունը հայտնել էր, որ երկրի հակաօդային պաշտպանությունը որսացել և ոչնչացրել է Իրանից թագավորության Արևելյան նահանգի ուղղությամբ արձակված յոթ հրթիռ։
Մասնավորապես, փաստաթղթում գրված է, թե Խամենեին գտնվում է անգիտակից վիճակում և բուժում է ստանում շիա մուսուլմանների համար սրբազան համարվող իրանական Ղոմ քաղաքում։
ԱՄՆ-ը և Իսրայելը հարձակվել են իրանական Խարգ կղզու վրա, որը հանդիսանում է Իրանի նավթի արտահանման գլխավոր հանգույցը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով Mehr-ին։
Միրոշնիկի խոսքով՝ Կիևը մեկ շաբաթվա ընթացքում Ռուսաստանի Դաշնության տարածք է արձակել 3,3 հազար տարբեր տեսակի զինամթերք:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ապրիլի 7-ի երեկոյան կհրամայի լայնածավալ հարձակումներ իրականացնել իրանական քաղաքացիական էլեկտրակայանների և կամուրջների վրա, եթե Թեհրանը չհամաձայնվի գործարքին, որը վերջ կտա ավելի քան 5 շաբաթ շարունակվող պատերազմին։
Նա նշել է, որ եվրոպական երկրները, ինչպես նաև Ճապոնիան, Ավստրալիան և այլ երկրներ, կտուժեն, բայց առավել մեծ ռիսկի են ենթարկվում զարգացող երկրները՝ տուժելով նավթի և գազի գների բարձրացումից, սննդամթերքի գների բարձրացումից և գնաճի ընդհանուր արագացումից։
Աղբյուրներից մեկը հայտնել է, որ նրանց մեծ մասը վերադարձել է ծառայության։
Հրամանատարության կողմից X-ում հրապարակված տվյալների համաձայն՝ ապրիլի 6-ի դրությամբ «ոչնչացվել կամ վնասվել է» ավելի քան 155 իրանական նավ։
Զոհերի կամ վնասների մասին այս պահին տեղեկություններ չկան։
Նշվում է նաև, որ զոհերը եղել են ինչպես ավտոբուսում գտնվող, այնպես էլ կանգառում սպասող մարդիկ։
Ըստ նրա տեղեկատվության՝ համապատասխան մարմինները կհետաքննեն միջադեպը:
Իրանը, ի պատասխան ԱՄՆ-ի կողմից ռազմական գործողությունները դադարեցնելու առաջարկի, պահանջել է երաշխիքներ, որ երկիրն այլևս հարձակման չի ենթարկվի: Այս մասին հաղորդում է New York Times-ը՝ հղում անելով իրանցի պաշտոնյաներին։
Լիբանանում գործող արմատական «Հեզբոլլահ» շարժման ներկայացուցիչներն իրենց հերթին հայտարարել են, որ հարվածներ են հասցրել իսրայելական բանակի դիրքերին։
Վաշինգտոնն առաջարկել է Իրանին հեռացնել ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆին հակամարտության կարգավորման բանակցություններից. դրանք պետք է վարի փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, հաղորդում է իրանական Fars լրատվական գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրին։
Այս ընթացքում Լիբանանում ռազմական գործողությունների հետևանքով տարհանվել է ավելի քան 1 մլն մարդ։