Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Խաղաղության առաքելությունների հարցերով ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհդական Արյե Լայթսթոունին: Հանդիպմանը ներկա էր նաև ՏրանսԿասպյան ձեռնարկությունների հիմնադիր նախագահ Կոնստանտին Սոկոլովը և ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատար Դեյվիդ Ալենը:
Snapchat-ը միացել է YouTube-ի, LinkedIn-ի և Substack-ի՝ ամբողջությամբ արհեստական բանականության (AI) գործիքներով ստեղծվող գրավոր նյութերի, պատկերների և տեսանյութերի դեմ պայքարի նախաձեռնությանը․ գրում է BBC-ն։
Իրանն ու Օմանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցով նոր երթուղու աշխարհագրական կոորդինատների շուրջ, և շուտով կարող է համատեղ հայտարարություն հրապարակվել:
Եվրոպայի երկրորդ ամենաերկար գետի՝ Դանուբի ջրի մակարդակը երաշտի պատճառով այնքան է իջել, որ տեսանելի են դարձել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ խորտակված տասնյակ գերմանական ռազմանավերի կմախքները։ Այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։
Անկարան անընդունելի է համարում Սև ծովում քաղաքացիական նավերի վրա հարձակումները և պաշտպանում է ծովային ավազանում լարվածությունը նվազեցնելու և նավարկության անվտանգությունն ապահովելու միջոցառումները։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին ասել է Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP) մամուլի խոսնակ Օմեր Չելիքը։
Վերջին մեկ ամսում՝ հունիսի 29-ից մինչ օրս ընկած ժամանակահատվածում, Վրաստանում գրանցվել է մոտ 16․800 ավտոմեքենա` ըստ Ներքին գործերի նախարարության ծառայությունների գործակալության թարմացվող տվյալների։
Ադրբեջանում ջրի պակասն ավելի ու ավելի լուրջ մարտահրավեր է դառնում․ Report-ին տված հարցազրույցում ասել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) ներկայացուցիչ և FAO գործընկերության և համակարգման գրասենյակի ղեկավար Նասար Հայաթը։
ՄՆ ֆինանսների նախարարությունը ԻՀՊԿ-ի հետ կապված երկու ինքնաթիռների և երեք ավիաընկերությունների նկատմամբ պատժամիջոցները հանել է, փոխանցում է Reuters-ը։
ԱՄՆ-ն ահաբեկչության դեմ պայքարի շրջանակում կիրառվող պատժամիջոցների ցանկից հանել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին առնչվող երկու օդանավ և երեք ավիաընկերություն։ Որոշման մասին են վկայում չորեքշաբթի ԱՄՆ ֆինանսների նախարարության կայքում հրապարակված տվյալները, հաղորդում է Reuters-ը։
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պետրա Բայրը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ՀՀ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ պատասխանատու առաքելության իրականացման գործում։
Եկատերինբուրգում մահափորձ է կատարվել ռուսական «Ուպիր» անօդաչու թռչող սարքեր արտադրող «Ուրալդրոնզավոդ» ընկերության գործադիր տնօրեն Վլադիմիր Տկաչուկի նկատմամբ. նա ծանր վիճակում է։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով արտակարգ ծառայություններում իր աղբյուրին։
Հայաստանի խորհրդարանը նոր քաղաքական կազմով աշխատանքի անցավ օգոստոսի 2-ին՝ ընտրություններից գրեթե 2 ամիս անց: Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը պաշտոնապես ամփոփել և բաշխել է Ազգային ժողովի մանդատները՝ այդպիսով ավարտելով ընտրական գործընթացը: Նիկոլ Փաշինյանը վերընտրվեց վարչապետի պաշտոնում:
Բրազիլիան իջեցրել է Արգենտինայի հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակն այն բանից հետո, երբ Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյը կրկին վիրավորել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվային։ Այս մասին Reuters-ին հայտնել է Բրազիլիայի կառավարության աղբյուրը։
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Լորան Նունիեսը հայտարարել է, որ ամռան սկզբից ի վեր երկրում անտառային հրդեհների առաջացմանը մասնակցելու կասկածանքով ձերբակալվել է 402 մարդ, այդ թվում՝ 156 անչափահաս։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:
Ֆինլանդիայում հնարավոր է շահագործման հանձնվի օգտագործված միջուկային վառելիքի մշտական պահեստավորման առաջին կայանն աշխարհում։
ՄԱԿ-ի տվյալներով՝ Իրանում այս տարի արդեն հինգ տասնյակից ավելի մարդ է մահապատժի ենթարկվել։
Ռուսաստանից Հայաստան, Ադրբեջանի տարածքով, կուղարկվի ցորենով բեռնված 14 վագոն:
Ռուսական «Ուրալդրոնզավոդ» անօդաչու թռչող սարքեր արտադրող ընկերության ղեկավար Վլադիմիր Տկաչուկը վիրավորվել է, իսկ նրա վարորդը զոհվել է, երբ նրանց ավտոմեքենան պայթել է Ռուսաստանի Եկատերինբուրգի մարզում։ Այդ մասին հաղորդում է «Կոմերսանտ» պարբերականը՝ հղում անելով անանուն աղբյուրի։
Ադրբեջանը սահմանում է սոցիալական հարթակներում օգտատերերի գրանցման նոր պահանջներ, համաձայն որոնց՝ 16 տարին չլրացած անձանց չի թույլատրվի անհատական թվային հաշիվներ ստեղծել։
Բաքուն իր հավատարմությունը Հայաստանի հետ խաղաղության գործընթացին ցույց է տվել գործնական քայլերով, այլ ոչ թե միայն թղթային հայտարարություններով։ Ադրբեջանական զլմ-ների փոխանցմամբ այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական և Ադրբեջանի Հանրապետության նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության վարչության պետ Հիքմաթ Հաջիևը։
OpenAI-ի և Anthropic-ի արհեստական բանականության մոդելների փորձարկումների ընթացքում AI համակարգերից մեկը կեղծ օգտահաշիվներ է ստեղծել՝ անվտանգության միջոցներով պաշտպանված համակարգեր չարտոնված մուտք գործելու համար․ գրում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Մեծ Բրիտանիայի Արհեստական բանականության անվտանգության ինստիտուտին (AISI)։
Կառավարության հերթական նիստի օրակարգում չզեկուցվող 2 նախագծով պատրաստվում են հերթական վարկերը ներգրավել։
Պենտագոնն անցել է նոր միջուկային ռազմավարության ստեղծմանը՝ Ռուսաստանի կամ Չինաստանի հետ պատերազմի դեպքի համար, հայտնում է NBC-ն՝ հղում անելով հինգ իրազեկ աղբյուրների:
Պաշտոնական Բաքուն ողջունում է Երևանի ընդունած «իրական Հայաստան» հայեցակարգը․ թուրք լրագրողներին ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։
Իսլամաբադը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հետ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիր կկնքի։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է Մոսկվայում Պակիստանի դեսպան Ֆայսալ Նիյազ Տիրմիզին։
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական խորհրդի նախագահ Լի Ցյանը շնորհավորական ուղերձ է հղել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով։ Այս մասին հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
Աշխարհաքաղաքական տեսանկյունից մեր տարածաշրջանում իրավիճակը չափազանց բարդ է։ Բաքվից 200 կիլոմետր հարավ մոլեգնում է Իրանի, ԱՄՆ-ի և Իսրայելի միջև պատերազմը։ Ռուս-ուկրաինական պատերազմը շարունակվում է 200 կիլոմետր հյուսիս։
ԱՄՆ Սենատում ժամանակավորապես դադարեցվել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մասին օրինագծի արագացված ընթացակարգով քննարկումը։ Այս մասին հայտարարել է Ջորջիա նահանգից դեմոկրատ սենատոր Ռաֆայել Ուորնոքը, գրում է «Interfax»-ը:
Թուրքիայի իշխող կոալիցիան խորհրդարան կներկայացնի օրինագիծ, որը նախատեսված է հեշտացնելու Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) լուծարումը՝ թույլ տալով հազարավոր նախկին զինյալների վերադարձը երկիր։
Չինաստանը հերքել է Ռուսաստանին զենք մատակարարելու և ուկրաինական հակամարտությանը Պեկինի մասնակցության վերաբերյալ Եվրոպական խորհրդարանի պատգամավորների մեղադրանքները։ Այս մասին հայտնում է Politico պարբերականը։