Ինչ-որ մեկին կարող է և պետք է նոր Սահմանադրություն, և կախված նրանից, թե ովքեր են ներառված ենթադրյալ շահառուների ցանկում, նրանք կարող են փորձել այն փոխել։
Վերջին մեկ օրվա ընթացքում Թբիլիսիում տեղի ունեցած փոքրաթիվ բողոքի ակցիաների ևս 12 մասնակից է ձերբակալվել՝ ճանապարհների փակումն արգելող նոր օրենքը խախտելու համար, ասված է Վրաստանի Ներքին գործերի նախարարության հայտարարության մեջ։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հոկտեմբերի 22-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպմանը կներկայացնի Ուկրաինայում հակամարտության դադարեցման ծրագիր։
«Ռոսկոմնադզոր»-ը շարունակում է մասամբ արգելափակված թողնել WhatsApp և Telegram մեսենջերների աշխատանքը՝ հանցավորության դեմ պայքարի շրջանակներում։
Անվերապահ աջակցություն եմ հայտնում Ֆրանսիայի պաշտոնաթող նախագահ Նիկոլա Սարկոզիին. Սերժ Սարգսյան
Մինչև Բաքվի շինծու դատը չավարտվի, չեմ կարծում՝ մեր գերիները կվերադառնան հայրենիք: Այսօր դատարանի դիմաց այս մասին ասաց ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով Բաքվի բանտերում պահվող ռազմագերիներին և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության խնդրին։
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը ցավակցություն է հայտնել Աիդա Ազնավուր-Կառվարենցի մահվան կապակցությամբ:
«Իսրայելը դեմ է Գազայում տեղակայվող խաղաղապահ զորախմբում թուրք զինվորականների մասնակցությանը», -Times of Israel պարբերականին այսօր փոխանցել են վարչապետ Բենյամին Նեթանյահուի գրասենյակից։
Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ ալ-Թանին Դոհայում բանակցություններ է վարել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։
Չեմ կարծում՝ Հայաստան հացահատիկ ներկրելու ամենահեշտ ու անվտանգ ճանապարհն Ադրբեջանով է. Սերժ Սարգսյան
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները ժամանել են Երուսաղեմ և շրջել Քաղաքացիական-ռազմական փոխազդեցության կենտրոնում։
Սերբիայի խորհրդարանի՝ Սկուպշչինայի շենքի առջև հրաձգություն է տեղի ունեցել։
Մահացել է Պորտուգալիայի նախկին վարչապետ Ֆրանսիշկու Պինտո Բալզեմաոն, ով հեղաշրջումից հետո անհանգիստ ժամանակաշրջանում թոշակի անցավ ակտիվ քաղաքականությունից և կառուցեց ազգային մեդիա կայսրություն, հաղորդում է AFP-ն։
«Զանգեզուրի միջանցքը» և Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին փոխլրացնող կլինեն»,-հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի փոխնախարար Օսման Բոյրազը։
Իրանը չի վերսկսի միջուկային բանակցություններն ԱՄՆ-ի հետ, մինչև Վաշինգտոնը չհրաժարվի իր բարձր պահանջներից, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին ճեպազրույցի ժամանակ:
Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ հոկտեմբերի 23-ի գագաթնաժողովում Եվրամիության ղեկավարների հետ կքննարկի Կիևին ռուսական ակտիվներով նոր վարկ տրամադրելու իր առաջարկը, որը Բրյուսելում համարում են «ռեպարացիոն»։
Ռուսաստանում կայացել են Ռազմավարական միջուկային ուժերի զորավարժությունները, որոնց մեկնարկին նվիրված խորհրդակցությանը մասնակցել է նախագահ Վլադիմիր Պուտինը։
Ֆրանսիայի Լանգր քաղաքում կողոպտել են Դենի Դիդրոյի թանգարանը, գողացել են 18-19-րդ դարերի ոսկյա և արծաթե մետաղադրամների մի մասը, որոնց արժեքը կազմում է մոտ 90 հազար եվրո։ Տեղեկությունը հայտնում է «Le Figaro»-ն:
Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին Բրյուսելին մեղադրել է երկրում անկարգություններ կազմակերպող «ահաբեկիչներին» աջակցելու համար։
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը հոկտեմբերի 22-ին հաստատել է, որ Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին բանտարկության ընթացքում կպաշտպանվի երկու անվտանգության աշխատակիցների կողմից։
Այսօր Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Կնոջ՝ Սառայի հետ, ողջունել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին և ԱՄՆ երկրորդ տիկին Ուշային իր գրասենյակում, հաղորդում է The Guardian-ը։
Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև գագաթնաժողովի ամսաթվերը դեռևս որոշված չեն, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է Կոմերսանտը
Մոլդովայի խորհրդարանի «Այլընտրանք» ընդդիմադիր դաշինքը, որն իրեն ներկայացնում է որպես եվրոպամետ, գլխավորեց Հայկ Վարդանյանը, փոխնախագահն է դարձել Օլգա Ուրսուն, քարտուղարը` Լիլիանա Յակոնին։
Մենք արդեն տեսնում ենք օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած գագաթնաժողովում ձեռք բերված համաձայնությունների դրական արդյունքները, հայտարարել է Բայրամովը Էստոնիայի արտգործնախարար Մարգուս Ցախնաի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:
Նորաձևության պատմաբան և Առաջին ալիքի «Նորաձևության դատավճիռ» հաղորդման նախկին հաղորդավար Ալեքսանդր Վասիլևը հայտնել է ԱՄՆ սահմանապահների կողմից իր ձերբակալման մասին, հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները:
ԱՄՆ Սենատի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի կողմից հոկտեմբերի 22-ին ընդունման է պատրաստվում Ռուսաստանի վրա ճնշումը մեծացնելուն ուղղված երեք օրինագիծ:
Բրատիսլավան կարող է աջակցել Մոսկվայի նկատմամբ պատժամիջոցների հերթական փաթեթին, եթե հոկտեմբերի 23-ին կայանալիք Եվրամիության գագաթնաժողովում նրա պահանջները բավարարվեն, հայտարարել է Սլովակիայի նախագահ Ռոբերտ Ֆիցոն։
Ճապոնիայի նոր կառավարությունը՝ Սանաե Տակաիչիի գլխավորությամբ, այսուհետ էլ նպատակ ունի լուծել հարավային Կուրիլյան կղզիների պատկանելության հարցը և հաշտության պայմանագիր կնքել Ռուսաստանի հետ:
Էստոնիայի արտգործնախարար Մարգուս Ցախնան Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Էստոնիան Բաքվում դեսպանատուն կբացի, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև Բուդապեշտում կայանալիք հանդիպման նախապատրաստական աշխատանքները դեռևս շարունակվում են։