Թուրքիայի Մուղլա նահանգում Առողջապահության նախարարությանը պատկանող շտապօգնության ուղղաթիռը մխրճվել է քաղաքի կենտրոնում գտնվող Ուսումնա-հետազոտական հիվանդանոցի շենքը այնուհետև ընկել դաշտի վրա, հայտնում է NTV-ն։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ Ռուսաստանի հակառակորդները փորձում են լարել իրավիճակը, սակայն երրորդ համաշխարհային պատերազմով վախեցնել պետք չէ։ Միաժամանակ նա ընդգծել է, որ ցանկացած հակամարտությունների լուծումը պետք է փնտրել փոխզիջումների միջոցով, և Ռուսաստանը պատրաստ է դրան, բայց միայն ոչ ի վնաս իր շահերի, գրում է «Կոմերսանտը»։
Գերմանիայում Մագդեբուրգի շրջանային դատարանը կարգադրել է ձերբակալել համանուն քաղաքում Սուրբ Ծննդյան տոնավաճառի այցելուներին վրաերթ կատարելու գործով կասկածվող մի տղամարդու:
Ռուսաստանի Դաշնության և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների կարգավորումը ցանկության դեպքում հնարավոր է, Ռուսաստանը երբեք չի կորցրել նման ցանկությունը. այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը լրագրող Պավել Զարուբին տված հարցազրույցում:
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը շաբաթ օրը քննադատել է Պանամայի ջրանցքով անցնող ամերիկյան նավերից գանձվող «անարդար» վճարումները և սպառնացել Վաշինգտոնին վերադարձնել այդ ջրային ուղու հսկողությունը։
Վերջինիս հաղորդմամբ՝ 2024 թվականի ընթացքում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 505 պատահար, ինչի հետևանքով զոհվել է 344, վիրավորվել՝ 335-ը
Կարմիր ծովի վրա ամերիկյան կործանիչ է խոցվել, ըստ երևույթին, «բարեկամական կրակի» հետևանքով։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարության (CENTCOM) տվյալներով, ԱՄՆ ռազմածովային ուժերի F/A-18 Hornet կործանիչի անձնակազմի երկու անդամները կատապուլտով բարեհաջող ցած են նետվել, նրանցից մեկը թեթև վնասվածքներ է ստացել: ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունն իր հայտարարության մեջ հաստատել է Կարմիր ծովի վրա «բարեկամական կրակի» միջադեպը։ «USS Gettysburg հրթիռային հածանավը, […]
Ալ-Շեյբանին մագիստրոսի կոչում է ստացել այս համալսարանում 2022 թվականին՝ պաշտպանելով իր թեզը՝ «Արաբական ապստամբությունները և Թուրքիայի արտաքին քաղաքականությունը սիրիական ճգնաժամի նկատմամբ 2010-2020 թվականներին» վերնագրով։
Աբխազիան էլեկտրաէներգիա մատակարարող Ինգուրի հիդրոէլեկտրակայանի ներհոսքը նվազում է, իսկ ջրամբարի մակարդակը նվազում է։ Էներգիայի դեֆիցիտը ծածկելու համար Աբխազիան ստիպված է այն ներմուծել Ռուսաստանի Դաշնությունից
Ֆիլմացանկում ներառված է նաև Կարեն Կարագուլյանի և Վաչե Թովմասյանի մասնակցությամբ «Անորա» ֆիլմը։
Առայժմ տեղեկատվական դաշտում խոսվում է ընթացող բանակցությունների մասին՝ ընդհուպ մինչեւ Այն ալ Արաբում ապառազմականացված գոտու ստեղծում։ Բայց, անկեղծ ասած, այս տարբերակը կասկածելի է։
168TV-ի «Դիպլոմատ» հաղորդման շրջանակում լրագրող Ռազմիկ Մարտիրոսյանը և դոկտոր Արթուր Խաչիկյանը զրուցելու են ԱՄՆ Զինված ուժերի պաշտոնաթող գնդապետ Դուգլաս Մաքգրեգորի և տնտեսագետ, բիզնես մենեջմենթի խորհրդատու և Հայկական գիտաշխատողների համագումարի գիտաշխատող Քրիստինե Առաքելյանի հետ:
Երիտասարդ տարիներին բժիշկները հեռացրել են նրա թոքի մի մասը և նա հաճախ խեղդվում է, հատկապես քայլելուց կամ մարզվելուց հետո:
Խորհրդային Հայաստանից հեռացած ադրբեջանցիների ու Արցախից բռնի տեղահանված արցախահայերի հարցը նույն տրամաբանության մեջ դիտարկելը սխալ է։ 168.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Արցախի նախկին պետնախարար, մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանը՝ խոսելով Ադրբեջանի նախագահի հայտարարությունից՝ 300.000 ադրբեջանցիների՝ Հայաստան վերադառնալու և արցախահայերի՝ Արցախ վերադառնալու իրավունքի մասին։
Ադրբեջանագետ, իրավաբան Արամ Փոլադյանը մանրամասն ուսումնասիրում է ադրբեջանական մեդիան և հատկապես այն հրապարակումները, որոնք արվում են ադրբեջաներեն լեզվով և դեռևս չեն թարգմանվում այլ լեզուներով:
2021 թվականի հոկտեմբերի 1-ին Սաակաշվիլին ձերբակալվել է Թբիլիսիում։ Նա իրեն քաղբանտարկյալ է հայտարարել ու հացադուլ սկսել։
Ամեն օր էլեկտրաէներգիայի հոսքը հանրապետության վրա արժենում է 15 մլն ռուբլի։
«Հերիք է մեկ-երկու կրակոց լինի այդ ճանապարհով գնացող մեքենաների ուղղությամբ, և ոչ մի մեքենա այլևս չի գնա Սյունիք։ Սա Սյունիքը Հայաստանից կտրելու ամենակարճ, անցավ և հնարավոր տարբերակն է, որին Ալիևը գնալու է։ Այստեղից մուտքը դեպի Սյունիք կդադարի, բայց այնտեղից արտահոսքը կլինի։ Ստեղծված իրավիճակում Ալիևը բոլոր հնարավորությունները հոյակապ է օգտագործում, և դա անում է Հայաստանի իշխանությունների թողտվությամբ և նրանց պասերով։ Նա կարողանում է սեպ խրել թե՛ հայ-ռուսական, թե՛ Հայաստանի և Արևմուտքի հարաբերությունների մեջ, և բավական ճկուն է գործում»,- ամփոփեց Խոսրով Հարությունյանը:
Brent-ի փետրվարյան ֆյուչերսները Լոնդոնի ICE Futures բորսայում էժանացել է 0,69 դոլարով (0,95%)՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչև 72,19 դոլարի:
ՌԴ ԱԳ փոխնախարարի խոսքով՝ խոսքը գնում է շատ հայտնի ու փորձառու դիվանագետի մասին, և չի կարող կասկած լինել, որ նա Վաշինգտոնում կցուցաբերի բարձր պրոֆեսիոնալիզմ և հարաբերությունների նորմալացմանն ուղղված աշխատանք։
Հասանը ներկայումս արտաքսման գործընթաց է անցնում, ըստ ԱՄՆ պաշտոնյաների, թեև այդ գործընթացը, հավանաբար, կձգձգվի այնքան ժամանակ, քանի դեռ քրեական գործը չի լուծվել, և Հասանը ցանկացած պատիժ կրել, եթե մեղավոր ճանաչվի:
Թարմացված տվյալների համաձայն՝ ողբերգության հետեւանքով զոհվել է 5, վիրավորվել՝ մոտ 200 մարդ։
ՌԴ ՆԳՆ մայրաքաղաքի գլխավոր վարչությունում գործակալությանն ասել են, որ ճայթռուկը պայթեցրել է առեւտրի կենտրոնի այցելուն։ Այլ քաղաքացիներ նրան բռնել են եւ հանձնել ոստիկանությանը։
168.am-ի «Թրիգեր» հաղորդաշարի հյուրը «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանն է:
Մագդեբուրգի հետ սգում է մեր ողջ երկիրը։ Սարսափելի է, թե որքան մարդ է սպանվել և վիրավորվել անհավատալի դաժանությամբ այստեղ՝ Սուրբ Ծննդյան տոնավաճառում:
Նոյեմբերի 27-ին զինված ընդդիմադիր խմբավորումները լայնածավալ հարձակում են սկսել սիրիական բանակի դիրքերի ուղղությամբ Հալեպ և Իդլիբ նահանգներում։ Դեկտեմբերի 7-ի երեկոյան նրանք գրավել են Հալեպը, Համան, Դարաան և Հոմսը, իսկ դեկտեմբերի 8-ին մտան Դամասկոս, որը լքել էին սիրիական կառավարական ուժերի ստորաբաժանումները։
Արցախի ամբողջական հանձնման հարցի շուրջ բանավոր պայմանավորվածությունը կայացել է դեռևս 2020 թվականի նոյեմբերի 9-ին։
Վլադիմիր Զելենսկին ստորագրել է ավելի վաղ հայտարարված հրամանագրեր Ուկրաինայի դիվանագիտական կորպուսում վերադասավորումների մասին։
Ըստ աղբյուրի՝ ավելի վաղ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը ԱՄՆ Կոնգրեսի համար պատրաստված զեկույցում նշել էր, որ Չինաստանը 2024 թվականի կեսերին ունեցել է ավելի քան 600 միջուկային մարտագլխիկներ, իսկ 2030 թվականին դրանց թիվը կգերազանցի հազարը:
Այս համատեքստում հիշեցնենք, թե ինչ էր ասում ժամանակին նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի կողմից Կոսովոյի անկախության ճանաչման առնչությամբ, և ոչ միայն: