Փետրվարի 12-ին ամերիկյան «Harry S. Truman» (CVN 75) ավիակիր նավի հետ բախված թուրքական «Beşiktaş-M» բեռնատար նավը նկատվել է Թուրքիայի հյուսիս-արևմուտքում:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպումից հետո կարծիք է հայտնել, որ առաջիկա շաբաթների ընթացքում կարող է հրադադար ձեռք բերվել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։ Հրադադարին պետք է հաջորդեն բանակցությունները երկարաժամկետ խաղաղության շուրջ։ Եվրոպան, ըստ Մակրոնի, պատրաստ է Ուկրաինային տրամադրել անվտանգության երաշխիքներ, այդ թվում՝ այնտեղ խաղաղապահ զորակազմ ուղարկել։
Հռոմի Ֆրանցիսկոս պապը հիվանդանոցում շարունակում է ապաքինվել թոքաբորբից և վերսկսել է որոշակի աշխատանք կատարել։ Նա զանգահարել է Գազայի քրիստոնյա ծխական համայնք՝ հայտնելու իր աջակցությունը։ Այս մասին հայտնել է Vatican News-ը։
Վալենտինա Մատվիենկոն կայցելի Երևան՝ հայ-ռուսական միջպետական հարաբերություններին նոր լիցք հաղորդելու համար։ Այս մասին հայտարարություն է տարածել ՌԴ Դաշնային խորհրդի մամուլի ծառայությունը։
ՀՀ-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի երևանյան նիստը հնարավորություն էր ոչ միայն քննարկելու երկկողմ օրակարգային հարցերը, այլ դրանց դետալացման, բաց ու անկեղծ քննարկումների միջոցով հասկանալու, թե առկա իրողությունների պայմաններում ու՞ր ենք շարժվում, ինչպիսի՞ հնարավորություններ կարող են բացվել Հայաստանի համար և արդյո՞ք առաջարկն ու պահանջարկը կարելի է բերել համադրելիության դաշտ:
Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը հայտարարել է, որ ընթանում են բանակցություններ Թուրքիայի և Թուրքմենստանի միջև ներկայումս գործող բնական գազի համաձայնագիրը ևս հինգ տարով երկարաձգելու վերաբերյալ: Թուրք նախարարը նշել է, որ մշակվում է նոր ծրագիր՝ երկու երկրների միջև էներգետիկ համագործակցությունն ամրապնդելու համար:
Հայաստանում Ռումինիայի դեսպան Կոռնել Իոնեսկուն միացել է ՀՀ-ում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելության պարեկությանը Վայոց Ձորի մարզի Խաչիկ գյուղի հատվածում։
Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև որևէ երկկողմ համաձայնագիր կնքելու ուղղությամբ աշխատանք դեռ չի տարվում, գործը դրան չի հասել։ Լրագրողներին այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Կրեմլը հայտարարել է, որ Ռուսաստանն ունի շատ հազվագյուտ հողային մետաղների հանքավայրեր, և որ պատրաստ է գործարքներ կնքել դրանք զարգացնելու համար։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ:
Նա ընդգծեց, որ հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի 17 կետերից 15-ը համաձայնեցված են, իսկ մնացած երկու չհամաձայնեցված կետերից ոչ մեկը չի վերաբերում Հայաստանի Սահմանադրությանը։
Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովն աշխատանքային այցով ժամանել է Իրան։ ՌԴ դիվանագիտության ղեկավարի ինքնաթիռը վայրէջք է կատարել Թեհրանի օդանավակայանում. այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
ԵՄ երկրները Կիևի հետ քննարկում են Ուկրաինայի ընդերքի շահագործման և հազվագյուտ մետաղների արդյունահանման վերաբերյալ սեփական համաձայնագիրը՝ ԱՄՆ-ից առանձին։ Այս մասին հաղորդել է Le Figaro թերթը՝ վկայակոչելով Եվրահանձնաժողովի փոխնախագահ Ստեֆան Սեժուրնեի հայտարարությունը։
ԱՄՆ վարչակազմն իր առաջնահերթություններից մեկն է համարում թույլ չտալ, որ Ուկրաինայի շուրջ ընթացիկ ճգնաժամը վերաճի երրորդ համաշխարհային պատերազմի։ Այս մասին ԱՄՆ ղեկավար Դոնալդ Թրամփը հայտարարել է Սպիտակ տանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
ԵՄ անդամակցության գործընթացը ՀՀ-ն կուժեղացնի, բայց անդամակցություն արագ տեղի չի ունենա․ Ուշակովսկի
Այսօր ԱԺ-ում ընթացող ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի նիստի ընթացքում «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը հայտարարեց, որ մի քանի անգամ է առնչվել ադրբեջանցի պատգամավորների հետ։
ՌԴ-ի հետ ձեր «ամուսնությունը» սիրո վրա՞ է հիմնված․ ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստին Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանից հետաքրքրվեց ԵԽ պատգամավորը։
ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը զարմանալի չի համարում Ադրբեջանից Հայաստանի հասցեին հնչող մշտական սպառնալիքներն ու վտանգավոր ուղերձները։
«Մենք կիսում ենք ԵՄ ժողովրդավարական համակարգը, և կասկած չկա, որ ՀՀ-ն Եվրոպա է, բայց մենք չենք սկսում ժամադրությունների փուլը, մենք արդեն «ամուսնացել» ենք։ Ես առաջինը կլինեմ, որ կնշեմ, որ սենյակում փիղ կա, բայց մենք ԵԱՏՄ անդամ ենք, մեր տնտեսությունն էապես դրանից է կախված, լավ է, վատ է՝ այլ հարց է, բայց դուք արդեն իսկ «ամուսնացած մարդու» եք մոտեցել»,- ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցության հարցին անդրադառնալով՝ նշեց Մամիջանյանը։
Թուրքիայի սպառազինությունը շուտով կհամալրվի տեղական արտադրության «PARS ALPHA» զրահապատ մեքենաներով:
Մարդիկ մտածում են՝ Հայաստանը կդառնա ԵՄ անդամ. Չենք խոստացել առանց ժամադրությունների ամուսնանալ
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ Վրաստանն աջակցում է Ուկրաինայի հարցով ԱՄՆ խաղաղության ծրագրին՝ հույս հայտնելով, որ այն շուտով կյանքի կկոչվի։
Իրենք բոլորը ցանկանում են «համերաշխության ազդանշան ստանալ ԱՄՆ-ից» Ռուսաստանի կողմից պայմանավորվածությունների խախտման դեպքում։
ՌԴ նախագահի կարծիքով՝ ընտրությունների դեպքում Ուկրաինայի նախագահը վերընտրվելու շանս չունի
Առանց հստակ որոշման, որևէ մեկը ձեզ ԵՄ գնալու համար չի խնդրելու. ԵԽ պատգամավոր
Մոսկվան պատրաստ է Վաշինգտոնի հետ պայմանավորվել ռազմական ծախսերը 50 տոկոսով կրճատելու շուրջ. հետագայում դրան կարող է միանալ Պեկինը: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Համառուսաստանյան պետական հեռուստառադիոընկերության լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում:
Մակրոնը շեշտել է, որ տրամադրված գումարը կարող է փոխհատուցել ոչ թե Ուկրաինան, այլ Ռուսաստանը, քանի որ «Ռուսաստանն է ագրեսորը»։
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն այսօր ԱԺ-ում ընթացող ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի նիստի ընթացքում հայտարարեց՝ ներկայացնում է մի ուժ, որը ստորագրել է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Այդ ուղղությամբ ջանասիրաբար են աշխատել և դժվար է եղել հասնել այն կետին, երբ համաձայնագիրը ստորագրվել է։
Հայաստանում կա մեծ ներուժ և քաղաքական կամք, կարողությունները պետք է զարգացնենք. ՀՀ-ում ԵՄ դեսպան
Թուրքիայի նախագահականի ռազմարդյունաբերության վարչության ղեկավար Հալուք Գյորգյունն անդրադարձել է տեղական «Altay» տանկի սերիական արտադրությանը վերաբերող հարցերին: